Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Go down
avatar
-aram-
Сообщения : 882
Очки : 902
Репутация : 20
Дата регистрации : 22/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 01:38
Mughdus wrote:
Nikko wrote: @Mughdus Ուրիշ բաժնում ես գրել օխլոսին ու դեմոսին, բայց այստեղ անդրադառնամ։  Հայաստանը և հայության մեծ մասը գողապետության գաղափարի կողմնակիցն է։  Դեռևս սովետի ժամանակվանից, մանավանդ Դեմիրճյանի ժամանակաշրջանից եկած մտածելակերպ ու հավատ է։ Պետությունից վերցնելը գողություն չէ, այլ խրախուսելի և հարգված արարք։ Գողություն չէ, իբր, քանի որ անձից անմիջապես չես վերցնում։ Դա դեռևս շարունակվում է։  Տարբերությունը Հայաստանի ու օրինակ, ամերիկայի այն է, որ Հայաստանում այդ հավատը բնակչության գերակշռող մասի մոտ է, իսկ ամերիկայում շատ փոքր։
6 տարի էտ եմ ասում՝որ օխլոսով դեմոկրատիայի չես կարաս ստանաս։ Մինչև մարդկանց մոտ իրավագիտության մակարդակը գոնե մինիմալ մակարդակի չհասնի չի կարող ժողովրդավարություն հաստատվել։դրա համար պետք է ծեծելով կրթել։ Դպրոցում Ավտոմատ չպետք է երեք դնեն փոխադրեն հաջորդ դասարան։ Թող տաս տարի նույն դասարանում թողնեն ու ավարտական վկայական չտան։ Իսկ առանց դրա ձայնի իրավունք չտան՝որ օխլոսը դեմոս դառնա։ Էն Կիսաբաց լուսամուտ հորինողին եթեր տվողին ու մասնակիցներին ընդհանրապես որպես սուր  վարակիչ հիվանդություն տարածողներին պետք է մեկուսացնել հասարակությունից։
Ընդհանրապես պետական կառավարման համակարգը որ մի տասնամյակ ոչ նախկին ԽՍՀՄ տարածքի մասնագետներին վստահվի իդեալական կլինի։ Աճող սերունդը աչքով կտեսնի ու կընդօրինակի։ Թե չէ կուլակաթափության խոստումներով օխլոսին խաբելով իշխանության եկած նեոբոլշեվիկներից ինչ դեմոկրատիա?? 
Ես էլ եմ ուզում իդեալական ժողովրդավարություն՝բայց հումքը շատ քիչ է՝իսկ խանգարող հանգամանքերը անսահման։
Եթե շենքի հիմքը ճիշտ չի գցած՝ինչ վարպետ էլ լինի կուզի սրբատաշ քարից պատ շարի մեկ է քանդվելու է։
Մեր բարդ տարածաշրջանում սենց էքսպերիմենտի ցավալի հետևանքների մասին եմ ասում վեց տարի է։
Բայց դե մարդիկ կան այսքան կորուստներից հետո ու հերթական զիջումներից հետո էլ համարում են որ ճիշտ ուղով ենք գնում????? 
Ու ոչ մեկ չի նշում կարմիր գիծ՝որից հետո էս թուրքի իշխանությունը չեն հանդուրժի։

ՀԳ։ Էն կորած փոստիս վերաբերյալ բան էիր գրել՝պատասխանել եմ՝բայց երեի էլի էս թուրքին քրֆել եմ մեջը՝էն մեր մոդերատոր ախպերն էլ ջնջելա էլի։
Խոսքի 100 տարի առաջ նահանգներում ամեն չորրորդ սևը ու ամեն տասերորդ սպիտակը կարդալ չգիտեյին, բայց էդ երկիրը էդ ժամանակ արդեն 150 տարվա դեմոկրատական արժեքներով ապրած պետություն էր։
Դեմոկրատիայի կայֆը զգալու համար նախ պետք ա կառավարման ինստիտուտներ ունենաս, էդ ինստիտուտները կայացնես, անկախացնես, որ երկրիդ ապագան ինչ որ անձերից կախված չլինի, այլ կառավարման ինստիտուտները երկիրդ տանեն առաջ, անկախ նրանից թե ովքեր են տվյալ պահին եկել իշխանության։ Օրինակ Պիռատը անընդհատ ասում ա, թե շատ բան կախված ա ԱՄՆ նախագահական գալիք ընտրություններից, թե բա մենակ Թրամփը չհաղթի, թե չէ Ուկրաինայի համար վատ կլինի, այնինչ հենց Թրամփի օրոք Ուկրաինան ջեվելին ստացավ ԱՄՆ-ից։ Նենց որ էդ տուֆտա թեմայա, թե դեմոկրատական պետություններում երկրի ղեկավարը կարա գլոբալ հարցերի շուրջ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Դրա համար կան կառավարման ինստիտուտներ որոնց հեչ ոտներին չի, թե ով ա էս օր հաղթել ընտրություններին, որովհետև քաղաքական գործիչները, ուժերը գալիս ու գնում են, իսկ պետական ինստիտուտների աշխատակիցները ոնց աշխատում էին, էդպես էլ շարունակում են իրենց աշխատանքը։ Չորով ասած իրենք ծառայում են իրենց պետությանը, այլ ոչ թե օրվա իշխանությանը։ Էդ աթոռին իրենք նստած են միմիայն իրենց պրոֆեսիոնալիզմի համար, այլ ոչ թե խոսքի  ինչ որ մեկի համար ընտրություններին ձեն են հավաքել։
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 01:57
Mughdus wrote:6 տարի էտ եմ ասում՝որ օխլոսով դեմոկրատիայի չես կարաս ստանաս։ Մինչև մարդկանց մոտ իրավագիտության մակարդակը գոնե մինիմալ մակարդակի չհասնի չի կարող ժողովրդավարություն հաստատվել։դրա համար պետք է ծեծելով կրթել։ Դպրոցում Ավտոմատ չպետք է երեք դնեն փոխադրեն հաջորդ դասարան։ Թող տաս տարի նույն դասարանում թողնեն ու ավարտական վկայական չտան։ Իսկ առանց դրա ձայնի իրավունք չտան՝որ օխլոսը դեմոս դառնա։ Էն Կիսաբաց լուսամուտ հորինողին եթեր տվողին ու մասնակիցներին ընդհանրապես որպես սուր  վարակիչ հիվանդություն տարածողներին պետք է մեկուսացնել հասարակությունից։
Ընդհանրապես պետական կառավարման համակարգը որ մի տասնամյակ ոչ նախկին ԽՍՀՄ տարածքի մասնագետներին վստահվի իդեալական կլինի։ Աճող սերունդը աչքով կտեսնի ու կընդօրինակի։ Թե չէ կուլակաթափության խոստումներով օխլոսին խաբելով իշխանության եկած նեոբոլշեվիկներից ինչ դեմոկրատիա?? 
Ես էլ եմ ուզում իդեալական ժողովրդավարություն՝բայց հումքը շատ քիչ է՝իսկ խանգարող հանգամանքերը անսահման։
Եթե շենքի հիմքը ճիշտ չի գցած՝ինչ վարպետ էլ լինի կուզի սրբատաշ քարից պատ շարի մեկ է քանդվելու է։
Մեր բարդ տարածաշրջանում սենց էքսպերիմենտի ցավալի հետևանքների մասին եմ ասում վեց տարի է։
Բայց դե մարդիկ կան այսքան կորուստներից հետո ու հերթական զիջումներից հետո էլ համարում են որ ճիշտ ուղով ենք գնում????? 
Ու ոչ մեկ չի նշում կարմիր գիծ՝որից հետո էս թուրքի իշխանությունը չեն հանդուրժի։

ՀԳ։ Էն կորած փոստիս վերաբերյալ բան էիր գրել՝պատասխանել եմ՝բայց երեի էլի էս թուրքին քրֆել եմ մեջը՝էն մեր մոդերատոր ախպերն էլ ջնջելա էլի։
Գիտես չէ որ էս նույն մտքերը, որ գրում ես, որ ահա ժողովուրդը պատրաստ չի ժողովրդավարությանը, ասելու են Նիկոլի կողմնակիցները երբ որ նա պարտվի ընտրություններում։ Իսկ Նիկոլի զոմբիներն էլ ընդհանրապես ասելու են որ ահա էս ժողովրդին հասնում ա, չգնահատեց Նիկոլի մեծությունը, արժանի չի էս ժողովուրդը Նիկոլին, ինչ ասես որ չեն անվանակոչելու մարդկանց, իրենց կուռքին չընտրելու համար։ Ճիշտ նույն բառերով ինչ Սերժի կողմնակիցներն էին անվանում ժողովրդին հեղափոխությունից հետո։

Քաղաքացիական գիտակցություն էլ ա ձևավորվում ժողովրդի կողմից ընտրություններից ձեռք բերված փորձի արդյունքում։ Ռեալ ընտրություններ պետք ա լինեն երկրում, որպեսզի ժողովուրդը սովորի ընտրել, ճիշտ ընտրություն կատարել, իր սխալների վրա սովորի։ 2018-ի վիճակը 20-ամյա հենց ավազապետական ռեժիմի հետևանքն էր, երբ որ մարդիկ պատրաստ էին ցանկացածի հետևից գնալ, անգամ ծռերի, մենակ թե էդ ռեժիմից ազատվեին։

Ինչ ա եղել? Մի թե չես ուզում տեսնել էդ օրը, թե ինչպես ա ժողովուրդը մերժում Նիկոլին?)) Ես օրինակ շատ եմ ուզում տեսնեմ, էդ օրը երբ որ պարզվում ա որ Փաշինյանը ընտրությունների արդյունքներում պարտվել ա։ Իր ու բոլոր ՔՊ-ականների դեմքերը։ Ես որ կայֆ եմ ստանալու էդ օրը, դրանց դեմքերից))
Օրինակ, որ սահմանադրական փոփոփությունների մասին մտքից հետ կանգնեցին չէ (որ ահա անկախության հռչակագրի վրա հղումը պետք ա հանվի սահմանադրությունից), մինչ դեռ ցլելով էր վախեցնում 9 ժամանոց մամուլի ասուլիսում․․ճճ, մեկը դա ժողովրդավարության հետևանքով էր, քանի որ հասկացան, որ անհնար կլինի էդ փոփոխությունները անցկացնելը։

Մի խոսքով, 2018 թվին ժողովուրդը շատ ճիշտ ա արել, որ հեղափոխություն ա արել։ 2021-ին էլ էր ճիշտ թույլ չտալը Քոչարյանին վերադառնալը իշխանության։ Դրանից առաջ էլ որ նայում ես նախագահական ընտրությունների արդյուքներին չէ, որոնցում ռեալ միշտ ա հաղթել ա ընդդիմադիր հիմնական թեկնածուն, ժողովուրդը միշտ էլ ճիշտ ընտրություն ա կատարել։ Իսկ այ 2026 թվին էր Նիկոլին ա զրկելու իշխանությունից։
avatar
-aram-
Сообщения : 882
Очки : 902
Репутация : 20
Дата регистрации : 22/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 02:19
Ես մոտավոր արդեն պատկերացնում եմ, թե ինչի Նիկոլը մերժեց Լավրովի պլանը։ Բայց եթե նմանօրինակ պատմությունները փորփրենք, ապա կտեսնենք, որ բոլոր էս կարգի հողային թեմաներում բնակչության ինչ որ քանակ հող տալուն դեմ ա եղել, դեմ են եղել նաև որոշ քաղաքական ուժեր, բայց հենց օրվա իշխանությունն ա պատասխանատու երկրի անվտանգության համար, հետևաբար ինքը ի պաշտոնե ունի էդ իրավունքը ինքնուրույն որոշում կայացնելու։ Նիկոլը ճիշտ կանի ռազմական դրություն մտցնի էս պահին Տավուշի մարզում, նաև հետո էն մարզերում, որտեղ որ աշխատելու կլինեն սահմանազատման հանձնաժողովները։
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 02:32
-aram- wrote:Ես մոտավոր արդեն պատկերացնում եմ, թե ինչի Նիկոլը մերժեց Լավրովի պլանը։ Բայց եթե նմանօրինակ պատմությունները փորփրենք, ապա կտեսնենք, որ բոլոր էս կարգի հողային թեմաներում բնակչության ինչ որ քանակ հող տալուն դեմ ա եղել, դեմ են եղել նաև որոշ քաղաքական ուժեր, բայց հենց օրվա իշխանությունն ա պատասխանատու երկրի անվտանգության համար, հետևաբար ինքը ի պաշտոնե ունի էդ իրավունքը ինքնուրույն որոշում կայացնելու։ Նիկոլը ճիշտ կանի ռազմական դրություն մտցնի էս պահին Տավուշի մարզում, նաև հետո էն մարզերում, որտեղ որ աշխատելու կլինեն սահմանազատման հանձնաժողովները։
Բա ասում ես որ ժողովրդավարության կողմնակից ես))
Ժողովրդին ոչ մեկ չէր ասել, որ ռազմական դիսբալանսից ելնելով պետք ա գնանք էդ ծրագրի ընդունման, բացի Լևոնից։
Թող ասեր, ժողովուրդը մերժեր, պատերազմ սկսվեր, բայց էդ դեպքում պատասխանատվությունը արդեն կլիներ ժողովրդինը։

Կոնկրետ ես 2019 թվին ուղիղ բաց տեքստով ամեն ինչը կասեի ու դրա արդյունքում արդեն պարզ ա որ սրանից վատ չէր լինի։ Կասեի որ ահա նախկինների մեղքով ռազմական բալանսը մի այլ կարգի ա շրջվել Ադրբեջանի կողմը ու կամ ընդունում ենք էդ ծրագիրը կամ էլ ես հրաժարական եմ տալիս, հարցն էլ դնում եմ հանրաքվեի ու վերջ։

Կամ էլ կընդունեի ու վերջ։ Թող ինչ ուզում ա լիներ դրանից հետո երկրում։ Դե կամ էլ որպես ծայրահեղ տարբերակ թող միջանցքը տար, դա կապերով Արցախի մնացորդում ռուսական զորքերի մշտական ներկայության հետ։ Որ ահա միջանցքը գոյություն ա ունենալու էնքան որքան գոյություն կունենա ռուսական պատասխանատվության գոտին Արցախի մնացորդում։ Չկա Արցախի մնացորդ՝ չկա միջանցք լոգիկայով թող նոր թղթի կտոր ստորագրեին։

Իմ համար ակնհայտ ա որ պուտինիզմը կենսունակ ռեժիմ չի, որ էդ ռեժիմի կրախը տարիների հարց ա ու պետք էր պարզապես դիմանալ մինչև էդ կրախը, մինիմալ կորուստներով։
AC Milan
AC Milan
Сообщения : 3320
Очки : 3491
Репутация : 159
Дата регистрации : 21/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 03:14
Сомалийский пират wrote:

Հա դու փաստորեն դեռ լուրջ մտածում ես,որ ռսների հետ պայմանավորվածությունը զուգարանի թղթից բարձր արժեք ա???))))))
Չկա Արցախ,չկա միջանցք))))))))))))))
Տենց էլ եղավ՝չկա Արցախ և չկա միջանցք))))))
Էդ մնացորդը ինչ էիր անում՝մի 30 տարի էլ էդ մնացորդով էիր Հայաստանը շանտաժի տակ պահում???Ում հետ ես նոր թղթի կտոր ստորագրում՝Տորտուգա են Պիռատ ջան՝աշխարհի ամենամեծ ԻԳԻԼ-ն են։Դրանց հետ եղած թղթի կտորները պետք ա դենոնսացիա անել՝ոչ թե նոր թղթեր ստորագրել…Պուծինը չի հասցնում իլհամի ոտի տեղերը վրից մաքրի,դու էտ ռաշիստի վաստակներին Մեղրի ես առաջարկում։Վաղն էլ էդ տային չէ թուրքերին???

Edo likes this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 03:20
Հլը լսեք։ Ձեր մոտ էլ ա ճշգրիտ բռնում? Գալիս ա ու մոտավորապես 35-ի սահմաններում՝ վերջ, ձայնը կորում ա)))
Ընդ որում, ականջակալներով մի փոքր ավելի երկար ա լսվում, քան թե առանց ականջակալների, քանի որ ականջակալները ուժեղացնում են էլի ձայնը մի փոքր։ Առանց ականջակալների ավելի ճիշտ ա ստացվում։

Last edited by Сомалийский пират on Sun 28 Apr 2024, 03:31; edited 1 time in total
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 03:30
AC Milan wrote:Հա դու փաստորեն դեռ լուրջ մտածում ես,որ ռսների հետ պայմանավորվածությունը զուգարանի թղթից բարձր արժեք ա???))))))
Չկա Արցախ,չկա միջանցք))))))))))))))
Տենց էլ եղավ՝չկա Արցախ և չկա միջանցք))))))
Էդ մնացորդը ինչ էիր անում՝մի 30 տարի էլ էդ մնացորդով էիր Հայաստանը շանտաժի տակ պահում???Ում հետ ես նոր թղթի կտոր ստորագրում՝Տորտուգա են Պիռատ ջան՝աշխարհի ամենամեծ ԻԳԻԼ-ն են։Դրանց հետ եղած թղթի կտորները պետք ա դենոնսացիա անել՝ոչ թե նոր թղթեր ստորագրել…Պուծինը չի հասցնում իլհամի ոտի տեղերը վրից մաքրի,դու էտ ռաշիստի վաստակներին Մեղրի ես առաջարկում։Վաղն էլ էդ տային չէ թուրքերին???
Էթնիկ զտումը՝ դա հանցագործություն ա արդեն ինքը իրենով։ Ոչ մեկ իրավունք չուներ տենց պահանջ ներկայացներ, որ ահա միջանցք տվեք, թե չէ էթնիկ զտում ենք անելու։
Այսինքն, նենց չի էլի որ դա ինչ-որ լեգիտիմ պահանջ էր, որը արդարացում էր էթնիկ զտումը։ Դրա համար տարբեր աբսուրդներ են դուրս տալիս, իրական պատճառը չնշնելով թե ինչի համար փուռը տվեցին Արցախի մնացորդը, որը իրականում մեկը Էրդողանին հարյուր տարի պետք չէր։ Ոչ էլ Իլյուշին էր պետք։

Այսինքն, ի սկզբանե, երբ որ պայմանավորվում ես չէ տենց, պետք ա նկատի ունենաս որ Պիտերի գողա-բանդիտա-կգբական տրամաբանությամբ ես պայմանավորվում, այլ ոչ թե տենց իրավաբանորեն։ Բանդիտականով։ Թե չէ պարզ ա որ բանդիտական պայմանավորվածությունները խախտես թղթի կտորին ոչ մեկ չի նայելու։

Հարցը նրանում ա որ էդ բանդիստական ռեժիմը կենսունակ չի, փլուզվելու ա հաշված տարիներ հետո, ու մինչև էդ փլուզվելը պետք ա գնաինք էդ պայմանավորվածությունների, բանդիտա-գողա-ԿԳԲ-ական հասկացողություններով, քանի որ պուտինիզմի հետո պարզ ա որ էթնիկ զտումը բացառված կլիներ, բոլոր դեպքերում էլ, անկախ նրանից թե ինչ կլիներ էդ միջանցք կոչվածի հետ, քանի որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն ա մաքուրով։ Ու էթնիկ զտումով շանտաժ անելը ու միջանցք ուզելն էլ ա հանցագործություն։ Նենց չի որ դա հանցագործություն չի։

Մի խոսքով, նկատի ունեի բանդիտականով պայմանավորվածության գնալը Պուտինի հետ, մենակ թղթի կտորով ամրագրված պայմանավորվածությամբ չէ։
AC Milan
AC Milan
Сообщения : 3320
Очки : 3491
Репутация : 159
Дата регистрации : 21/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 03:48
Сомалийский пират wrote:Հլը լսեք։ Ձեր մոտ էլ ա ճշգրիտ բռնում? Գալիս ա ու մոտավորապես 35-ի սահմաններում՝ վերջ, ձայնը կորում ա)))
Ընդ որում, ականջակալներով մի փոքր ավելի երկար ա լսվում, քան թե առանց ականջակալների, քանի որ ականջակալները ուժեղացնում են էլի ձայնը մի փոքր։ Առանց ականջակալների ավելի ճիշտ ա ստացվում։

30))))))

Сомалийский пират likes this post

AC Milan
AC Milan
Сообщения : 3320
Очки : 3491
Репутация : 159
Дата регистрации : 21/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 03:58
Сомалийский пират wrote:
AC Milan wrote:Հա դու փաստորեն դեռ լուրջ մտածում ես,որ ռսների հետ պայմանավորվածությունը զուգարանի թղթից բարձր արժեք ա???))))))
Չկա Արցախ,չկա միջանցք))))))))))))))
Տենց էլ եղավ՝չկա Արցախ և չկա միջանցք))))))
Էդ մնացորդը ինչ էիր անում՝մի 30 տարի էլ էդ մնացորդով էիր Հայաստանը շանտաժի տակ պահում???Ում հետ ես նոր թղթի կտոր ստորագրում՝Տորտուգա են Պիռատ ջան՝աշխարհի ամենամեծ ԻԳԻԼ-ն են։Դրանց հետ եղած թղթի կտորները պետք ա դենոնսացիա անել՝ոչ թե նոր թղթեր ստորագրել…Պուծինը չի հասցնում իլհամի ոտի տեղերը վրից մաքրի,դու էտ ռաշիստի վաստակներին Մեղրի ես առաջարկում։Վաղն էլ էդ տային չէ թուրքերին???
Էթնիկ զտումը՝ դա հանցագործություն ա արդեն ինքը իրենով։ Ոչ մեկ իրավունք չուներ տենց պահանջ ներկայացներ, որ ահա միջանցք տվեք, թե չէ էթնիկ զտում ենք անելու։
Այսինքն, նենց չի էլի որ դա ինչ-որ լեգիտիմ պահանջ էր, որը արդարացում էր էթնիկ զտումը։ Դրա համար տարբեր աբսուրդներ են դուրս տալիս, իրական պատճառը չնշնելով թե ինչի համար փուռը տվեցին Արցախի մնացորդը, որը իրականում մեկը Էրդողանին հարյուր տարի պետք չէր։ Ոչ էլ Իլյուշին էր պետք։

Այսինքն, ի սկզբանե, երբ որ պայմանավորվում ես չէ տենց, պետք ա նկատի ունենաս որ Պիտերի գողա-բանդիտա-կգբական տրամաբանությամբ ես պայմանավորվում, այլ ոչ թե տենց իրավաբանորեն։ Բանդիտականով։ Թե չէ պարզ ա որ բանդիտական պայմանավորվածությունները խախտես թղթի կտորին ոչ մեկ չի նայելու։

Հարցը նրանում ա որ էդ բանդիստական ռեժիմը կենսունակ չի, փլուզվելու ա հաշված տարիներ հետո, ու մինչև էդ փլուզվելը պետք ա գնաինք էդ պայմանավորվածությունների, բանդիտա-գողա-ԿԳԲ-ական հասկացողություններով, քանի որ պուտինիզմի հետո պարզ ա որ էթնիկ զտումը բացառված կլիներ, բոլոր դեպքերում էլ, անկախ նրանից թե ինչ կլիներ էդ միջանցք կոչվածի հետ, քանի որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն ա մաքուրով։ Ու էթնիկ զտումով շանտաժ անելը ու միջանցք ուզելն էլ ա հանցագործություն։ Նենց չի որ դա հանցագործություն չի։

Մի խոսքով, նկատի ունեի բանդիտականով պայմանավորվածության գնալը Պուտինի հետ, մենակ թղթի կտորով ամրագրված պայմանավորվածությամբ չէ։
Այ Պիրատ ջան էդ Արցախի շանտաժով սաղ երկիրդ ձեռքիցդ տարել են,կեսդարյա պայմանագրերով ոտքդ ու ձեռքդ կապել են,մտցրել են բոլոր ռաշիստական ինտեգրացիոն կառույցներ։Էլ բան չունեիր տալու՝ռասխոդ տվեցին…Միջանցք տալն էլ չէր փրկելու Արցախի կորստից։Եվ Արցախը կկորցնեիր՝և Սյունիքը։
Պետությունը խաղալիք չի,որ բանդիտական հասկացություններով հարվածի տակ դնես…
Փորձում ա էս երկիրը վերջապես դուրս գալ 35 ամյա լախատռոնից…Այ էդ էր բանդիտականը,որ Արցախի խաթր Հայաստանն ու Հայաստանի ապագան մատաղ արվեց…
Ու դեռ պատրաստվի,որ կարող ա թոռնիկներդ ռեպարացիաներ մուծեն…

Edo likes this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 04:05
AC Milan wrote:30))))))
Ու?))
Ու որքանով ա էլի դիպուկ? Ճշգրիտ?  Rolling Eyes
avatar
-aram-
Сообщения : 882
Очки : 902
Репутация : 20
Дата регистрации : 22/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 04:08
Сомалийский пират wrote:
-aram- wrote:Ես մոտավոր արդեն պատկերացնում եմ, թե ինչի Նիկոլը մերժեց Լավրովի պլանը։ Բայց եթե նմանօրինակ պատմությունները փորփրենք, ապա կտեսնենք, որ բոլոր էս կարգի հողային թեմաներում բնակչության ինչ որ քանակ հող տալուն դեմ ա եղել, դեմ են եղել նաև որոշ քաղաքական ուժեր, բայց հենց օրվա իշխանությունն ա պատասխանատու երկրի անվտանգության համար, հետևաբար ինքը ի պաշտոնե ունի էդ իրավունքը ինքնուրույն որոշում կայացնելու։ Նիկոլը ճիշտ կանի ռազմական դրություն մտցնի էս պահին Տավուշի մարզում, նաև հետո էն մարզերում, որտեղ որ աշխատելու կլինեն սահմանազատման հանձնաժողովները։
Բա ասում ես որ ժողովրդավարության կողմնակից ես))
Ժողովրդին ոչ մեկ չէր ասել, որ ռազմական դիսբալանսից ելնելով պետք ա գնանք էդ ծրագրի ընդունման, բացի Լևոնից։
Թող ասեր, ժողովուրդը մերժեր, պատերազմ սկսվեր, բայց էդ դեպքում պատասխանատվությունը արդեն կլիներ ժողովրդինը։

Կոնկրետ ես 2019 թվին ուղիղ բաց տեքստով ամեն ինչը կասեի ու դրա արդյունքում արդեն պարզ ա որ սրանից վատ չէր լինի։ Կասեի որ ահա նախկինների մեղքով ռազմական բալանսը մի այլ կարգի ա շրջվել Ադրբեջանի կողմը ու կամ ընդունում ենք էդ ծրագիրը կամ էլ ես հրաժարական եմ տալիս, հարցն էլ դնում եմ հանրաքվեի ու վերջ։

Կամ էլ կընդունեի ու վերջ։ Թող ինչ ուզում ա լիներ դրանից հետո երկրում։ Դե կամ էլ որպես ծայրահեղ տարբերակ թող միջանցքը տար, դա կապերով Արցախի մնացորդում ռուսական զորքերի մշտական ներկայության հետ։ Որ ահա միջանցքը գոյություն ա ունենալու էնքան որքան գոյություն կունենա ռուսական պատասխանատվության գոտին Արցախի մնացորդում։ Չկա Արցախի մնացորդ՝ չկա միջանցք լոգիկայով թող նոր թղթի կտոր ստորագրեին։

Իմ համար ակնհայտ ա որ պուտինիզմը կենսունակ ռեժիմ չի, որ էդ ռեժիմի կրախը տարիների հարց ա ու պետք էր պարզապես դիմանալ մինչև էդ կրախը, մինիմալ կորուստներով։

Էն որ Լավրովի պլանն ընդունելը ամենաճիշտ որոշումը կլիներ, ասենք 19 թվին, ես դրա հետ համամիտ եմ, բայց էս անկլավների թեման շատ հստակ ցույց տվեց թե ինչ կարգի հաչոց կսկսվեր, էս մեր միամիտ ժողովրդի հույզերի վրա խաղալով կհանեյին փողոցներ, իսկ ղարաբաղյան կլանի բերանը ընդհանրապես փակել չէր լինի, կասեյին մեր հողերը թուրք Նիկոլը առանց մի փամփուշտ կրակոցի նվեր տվեց թշնամուն։ Ընդ որում հեչ համեմատելու չի։ Եթե հիմա մի քանի գյուղերի համար են իրանց ճղում, փորձում ժողովրդի հույզերի հետ խաղալ, փողոց դուրս բերել, էն ժամանակ հազարավոր քառակուսի կիլոմետրներ էր հանձնվելու։ Բայց միևնույն ա, Նիկոլը թեկուզ սաղի ջեբը պլան քցելով, բերդերը լցնելով պետք ա համաձայնվեր։ Նույն ձև էլ պետք ա հիմա անի։ Թե բա էս մեր Մարտիրոսը թույն կռված տղայա, ինքը գիտի ինչ ա ասում, ոչ մի թիզ թշնամուն։ Այնինչ ով ուզում ես եղիր, ինչքան էլ կռված լինես, դու էդ իրավունքը չունես պետության ղեկավարի մակարդակի որոշումներ կայացնել։ Դրա իրավունքը էս երկրի սահմանադրությամբ օժտված ա մի հոգի, ով ստացել ա էս երկրի ընտրողների ամենաշատ ձայնը։ Եթե մենք ուրիշ ճանապարհով գնանք, ստանալու ենք Չեչնիայի կարգի մի բան։

2020 թվի նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում բնակիչ չի եղել, հերիք ա մեզ խաբենք։ Անգամ ղեկավարության ընտանիքներն են տարհանված եղել։ Ես բազմիցս եմ էստեղ նույն հարցը տվել, թե ինչի Ադրբեջանը Ստեփանակերտից 20 կիլոմետրի վրա կանգնեց ու երբևէ մեկից չեմ տեսել պատասխանի, թե էդ կերպ Հայաստանին ներքաշեցին ռուս-թուրքական առևտրի մեջ, որտեղ ապրանքը հենց Հայաստանն ա։
Իսկ ասել թե այ միջանցք չտվեցին, կամ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար ռուսը ոչինչ չարեց Արցախում, դա ոչ այլ ինչ ա, քան Կրեմլի պրոպագանդան առաջ տանել։

Edo likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 04:10
Mughdus wrote:
Nikko wrote: @Mughdus Ուրիշ բաժնում ես գրել օխլոսին ու դեմոսին, բայց այստեղ անդրադառնամ։  Հայաստանը և հայության մեծ մասը գողապետության գաղափարի կողմնակիցն է։  Դեռևս սովետի ժամանակվանից, մանավանդ Դեմիրճյանի ժամանակաշրջանից եկած մտածելակերպ ու հավատ է։ Պետությունից վերցնելը գողություն չէ, այլ խրախուսելի և հարգված արարք։ Գողություն չէ, իբր, քանի որ անձից անմիջապես չես վերցնում։ Դա դեռևս շարունակվում է։  Տարբերությունը Հայաստանի ու օրինակ, ամերիկայի այն է, որ Հայաստանում այդ հավատը բնակչության գերակշռող մասի մոտ է, իսկ ամերիկայում շատ փոքր։
6 տարի էտ եմ ասում՝որ օխլոսով դեմոկրատիայի չես կարաս ստանաս։ Մինչև մարդկանց մոտ իրավագիտության մակարդակը գոնե մինիմալ մակարդակի չհասնի չի կարող ժողովրդավարություն հաստատվել։դրա համար պետք է ծեծելով կրթել։ Դպրոցում Ավտոմատ չպետք է երեք դնեն փոխադրեն հաջորդ դասարան։ Թող տաս տարի նույն դասարանում թողնեն ու ավարտական վկայական չտան։ Իսկ առանց դրա ձայնի իրավունք չտան՝որ օխլոսը դեմոս դառնա։ Էն Կիսաբաց լուսամուտ հորինողին եթեր տվողին ու մասնակիցներին ընդհանրապես որպես սուր  վարակիչ հիվանդություն տարածողներին պետք է մեկուսացնել հասարակությունից։
Ընդհանրապես պետական կառավարման համակարգը որ մի տասնամյակ ոչ նախկին ԽՍՀՄ տարածքի մասնագետներին վստահվի իդեալական կլինի։ Աճող սերունդը աչքով կտեսնի ու կընդօրինակի։ Թե չէ կուլակաթափության խոստումներով օխլոսին խաբելով իշխանության եկած նեոբոլշեվիկներից ինչ դեմոկրատիա?? 
Ես էլ եմ ուզում իդեալական ժողովրդավարություն՝բայց հումքը շատ քիչ է՝իսկ խանգարող հանգամանքերը անսահման։
Եթե շենքի հիմքը ճիշտ չի գցած՝ինչ վարպետ էլ լինի կուզի սրբատաշ քարից պատ շարի մեկ է քանդվելու է։
Մեր բարդ տարածաշրջանում սենց էքսպերիմենտի ցավալի հետևանքների մասին եմ ասում վեց տարի է։
Բայց դե մարդիկ կան այսքան կորուստներից հետո ու հերթական զիջումներից հետո էլ համարում են որ ճիշտ ուղով ենք գնում????? 
Ու ոչ մեկ չի նշում կարմիր գիծ՝որից հետո էս թուրքի իշխանությունը չեն հանդուրժի։

ՀԳ։ Էն կորած փոստիս վերաբերյալ բան էիր գրել՝պատասխանել եմ՝բայց երեի էլի էս թուրքին քրֆել եմ մեջը՝էն մեր մոդերատոր ախպերն էլ ջնջելա էլի։

Ինձ ու քեզ չեն սիրում։ Չես ստիպի։)))))
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 04:12
Сомалийский пират wrote:Հլը լսեք։ Ձեր մոտ էլ ա ճշգրիտ բռնում? Գալիս ա ու մոտավորապես 35-ի սահմաններում՝ վերջ, ձայնը կորում ա)))
Ընդ որում, ականջակալներով մի փոքր ավելի երկար ա լսվում, քան թե առանց ականջակալների, քանի որ ականջակալները ուժեղացնում են էլի ձայնը մի փոքր։ Առանց ականջակալների ավելի ճիշտ ա ստացվում։

Վատ երգ չի։ Ով է կատարու՞մ։

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 04:39
-aram- wrote:Էն որ Լավրովի պլանն ընդունելը ամենաճիշտ որոշումը կլիներ, ասենք 19 թվին, ես դրա հետ համամիտ եմ, բայց էս անկլավների թեման շատ հստակ ցույց տվեց թե ինչ կարգի հաչոց կսկսվեր, էս մեր միամիտ ժողովրդի հույզերի վրա խաղալով կհանեյին փողոցներ, իսկ ղարաբաղյան կլանի բերանը ընդհանրապես փակել չէր լինի, կասեյին մեր հողերը թուրք Նիկոլը առանց մի փամփուշտ կրակոցի նվեր տվեց թշնամուն։ Ընդ որում հեչ համեմատելու չի։ Եթե հիմա մի քանի գյուղերի համար են իրանց ճղում, փորձում ժողովրդի հույզերի հետ խաղալ, փողոց դուրս բերել, էն ժամանակ հազարավոր քառակուսի կիլոմետրներ էր հանձնվելու։ Բայց միևնույն ա, Նիկոլը թեկուզ սաղի ջեբը պլան քցելով, բերդերը լցնելով պետք ա համաձայնվեր։ Նույն ձև էլ պետք ա հիմա անի։ Թե բա էս մեր Մարտիրոսը թույն կռված տղայա, ինքը գիտի ինչ ա ասում, ոչ մի թիզ թշնամուն։ Այնինչ ով ուզում ես եղիր, ինչքան էլ կռված լինես, դու էդ իրավունքը չունես պետության ղեկավարի մակարդակի որոշումներ կայացնել։ Դրա իրավունքը էս երկրի սահմանադրությամբ օժտված ա մի հոգի, ով ստացել ա էս երկրի ընտրողների ամենաշատ ձայնը։ Եթե մենք ուրիշ ճանապարհով գնանք, ստանալու ենք Չեչնիայի կարգի մի բան։

2020 թվի նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում բնակիչ չի եղել, հերիք ա մեզ խաբենք։ Անգամ ղեկավարության ընտանիքներն են տարհանված եղել։ Ես բազմիցս եմ էստեղ նույն հարցը տվել, թե ինչի Ադրբեջանը Ստեփանակերտից 20 կիլոմետրի վրա կանգնեց ու երբևէ մեկից չեմ տեսել պատասխանի, թե էդ կերպ Հայաստանին ներքաշեցին ռուս-թուրքական առևտրի մեջ, որտեղ ապրանքը հենց Հայաստանն ա։
Իսկ ասել թե այ միջանցք չտվեցին, կամ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար ռուսը ոչինչ չարեց Արցախում, դա ոչ այլ ինչ ա, քան Կրեմլի պրոպագանդան առաջ տանել։
Իսկ պետական գործիչը չպետք ա հաչոցների վրա ուշադրություն դարձնի։ Ինքը պետք ա գործի իր երկրի շահերից ելնելով, թեկուզ իր կյանքի գնով։ Պլուս հեղափոխությունից հետո փաստ չի, որ տենց ինչ-որ տենց հաչոցներ կլինեին։ Օրինակ, ես մեկը հիմա չեմ հաչում ու չեմ ասում որ սխալ որոշում ա էդ տարածքը տալը, քանի որ հասկանում եմ չտալու հետևանքները ինչպիսին կարող են լինել, ինչի համար պետք ա 2019 դրությամբ հաչայի, երբ որ էդ պահի դրությամբ դեռ հիանում էի Փաշինյանի ամեն մի քայլով?..)) Եթե ինքը նորմալ բացատրեր որ սենց վիճակ ա? Ուզում եք՝ կանեմ, չեք ուզում՝ թող դաշնակցաքոչարյանները գան, ես ուրիշ ելք չեմ տեսնում։

Պլուս եթե անգամ չկարողանար չէ հանձներ, եթե դրա պատճառով իշխանությունը կորցներ, ապա պատասխանատվությունը ամբողջությամբ դեմ արտահայտվողների վրա կընկներ արդեն, դրանից հետո։ Թող Քոչարյանը գար իշխանության, տարածքները չհանձնելու ալիքի վրա, ու տեսնեինք թե դրանից հետո ինչ էր լինելու? Նենց չի որ Փաշինյանը իր սխալը չի ընդունել, կամ էլ ՔՊ-ականները։

Մի գուցե հենց դա էր լուծումը։ Մարդը ով կանխել էր 1998-ի լուծման տարբերակը պետք ա մտներ դրա տակ ու տեսնեինք, թե ոնց էր լուծում։ Թող հենց 2019 թվին իշխանությունը տար Քոչարյանին, տեսնեինք թե Քոչը ինչ էր անելու էդ իշխանության հետ, ի դեմս Լավրովի պլանի։

Արցախում բնակիչ չկար նոյեմբերի 9-ի դրությամբ նոյեմբերի 7-ի պանիկայի պատճառով։ Երբ որ Արայիկը բնակչության տարահանում հայտարարեց, որից արդյունքում մի այլ կարգի պանիկա բարձրացավ։ Այսինքն, դեռ նոյեմբերի 6-ի դրությամբ շատ լավ էլ կար բնակչություն։

Պուտինը ինքնակամ զորքը չի հանել Ղարաբաղից։ Իր եզական քաղաքականության պատճառով Ռուսաստանը էնեց կարգի կախվածության մեջ ա ընկել Թուրքիայից, որ պարզապես ոչ չի կարողանում ասի։ Պլուս ենթադրում ա որ ահա Ուկրաինան ա առաջնահերթը, հիմնական ֆրոնտը իմ, եթե էնտեղ հաղթեմ, ապա Հարավային Կովկաս մեկ ա կարողանալու եմ վերադառնալ։

Եթե պայմանավորվածությունը լիներ սենց, որ ահա ճանապարհը տալիս ենք (ինչ-որ ձևաչափով), որից դիմաց ռուսական զորքերը էնտեղ մշտական տեղակայման մանդատ են ստանում, որի չեղարկումը պետք ա համաձայնեցված լինի նաև Հայաստանի հետ (իսկ դա նենց չի որ չէր բխի Պուտինի շահերից), ապա թուրքերը չէին կարողանա ճնշել դրան, ասելով որ ահա զորքերդ հանի։ Էրդողանը ոնց էր ասում, որ ահա հույս ունեմ որ խույլոն կպահի իր խոստումը ու 2025 թվին կհանի զորքը Ղարաբաղից։

Այսինքն, նենց չի էլի որ ահա բունկերայինը ուզում էր Արցախը հայաթափել, որ դա էր իր ծրագիրը։ Ուկրաինայից հետո ամեն ինչը խառնվեց իրար։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 07:45
Сомалийский пират wrote:
Mughdus wrote:6 տարի էտ եմ ասում՝որ օխլոսով դեմոկրատիայի չես կարաս ստանաս։ Մինչև մարդկանց մոտ իրավագիտության մակարդակը գոնե մինիմալ մակարդակի չհասնի չի կարող ժողովրդավարություն հաստատվել։դրա համար պետք է ծեծելով կրթել։ Դպրոցում Ավտոմատ չպետք է երեք դնեն փոխադրեն հաջորդ դասարան։ Թող տաս տարի նույն դասարանում թողնեն ու ավարտական վկայական չտան։ Իսկ առանց դրա ձայնի իրավունք չտան՝որ օխլոսը դեմոս դառնա։ Էն Կիսաբաց լուսամուտ հորինողին եթեր տվողին ու մասնակիցներին ընդհանրապես որպես սուր  վարակիչ հիվանդություն տարածողներին պետք է մեկուսացնել հասարակությունից։
Ընդհանրապես պետական կառավարման համակարգը որ մի տասնամյակ ոչ նախկին ԽՍՀՄ տարածքի մասնագետներին վստահվի իդեալական կլինի։ Աճող սերունդը աչքով կտեսնի ու կընդօրինակի։ Թե չէ կուլակաթափության խոստումներով օխլոսին խաբելով իշխանության եկած նեոբոլշեվիկներից ինչ դեմոկրատիա?? 
Ես էլ եմ ուզում իդեալական ժողովրդավարություն՝բայց հումքը շատ քիչ է՝իսկ խանգարող հանգամանքերը անսահման։
Եթե շենքի հիմքը ճիշտ չի գցած՝ինչ վարպետ էլ լինի կուզի սրբատաշ քարից պատ շարի մեկ է քանդվելու է։
Մեր բարդ տարածաշրջանում սենց էքսպերիմենտի ցավալի հետևանքների մասին եմ ասում վեց տարի է։
Բայց դե մարդիկ կան այսքան կորուստներից հետո ու հերթական զիջումներից հետո էլ համարում են որ ճիշտ ուղով ենք գնում????? 
Ու ոչ մեկ չի նշում կարմիր գիծ՝որից հետո էս թուրքի իշխանությունը չեն հանդուրժի։

ՀԳ։ Էն կորած փոստիս վերաբերյալ բան էիր գրել՝պատասխանել եմ՝բայց երեի էլի էս թուրքին քրֆել եմ մեջը՝էն մեր մոդերատոր ախպերն էլ ջնջելա էլի։
Գիտես չէ որ էս նույն մտքերը, որ գրում ես, որ ահա ժողովուրդը պատրաստ չի ժողովրդավարությանը, ասելու են Նիկոլի կողմնակիցները երբ որ նա պարտվի ընտրություններում։ Իսկ Նիկոլի զոմբիներն էլ ընդհանրապես ասելու են որ ահա էս ժողովրդին հասնում ա, չգնահատեց Նիկոլի մեծությունը, արժանի չի էս ժողովուրդը Նիկոլին, ինչ ասես որ չեն անվանակոչելու մարդկանց, իրենց կուռքին չընտրելու համար։ Ճիշտ նույն բառերով ինչ Սերժի կողմնակիցներն էին անվանում ժողովրդին հեղափոխությունից հետո։

Քաղաքացիական գիտակցություն էլ ա ձևավորվում ժողովրդի կողմից ընտրություններից ձեռք բերված փորձի արդյունքում։ Ռեալ ընտրություններ պետք ա լինեն երկրում, որպեսզի ժողովուրդը սովորի ընտրել, ճիշտ ընտրություն կատարել, իր սխալների վրա սովորի։ 2018-ի վիճակը 20-ամյա հենց ավազապետական ռեժիմի հետևանքն էր, երբ որ մարդիկ պատրաստ էին ցանկացածի հետևից գնալ, անգամ ծռերի, մենակ թե էդ ռեժիմից ազատվեին։

Ինչ ա եղել? Մի թե չես ուզում տեսնել էդ օրը, թե ինչպես ա ժողովուրդը մերժում Նիկոլին?)) Ես օրինակ շատ եմ ուզում տեսնեմ, էդ օրը երբ որ պարզվում ա որ Փաշինյանը ընտրությունների արդյունքներում պարտվել ա։ Իր ու բոլոր ՔՊ-ականների դեմքերը։ Ես որ կայֆ եմ ստանալու էդ օրը, դրանց դեմքերից))
Օրինակ, որ սահմանադրական փոփոփությունների մասին մտքից հետ կանգնեցին չէ (որ ահա անկախության հռչակագրի վրա հղումը պետք ա հանվի սահմանադրությունից), մինչ դեռ ցլելով էր վախեցնում 9 ժամանոց մամուլի ասուլիսում․․ճճ, մեկը դա ժողովրդավարության հետևանքով էր, քանի որ հասկացան, որ անհնար կլինի էդ փոփոխությունները անցկացնելը։

Մի խոսքով, 2018 թվին ժողովուրդը շատ ճիշտ ա արել, որ հեղափոխություն ա արել։ 2021-ին էլ էր ճիշտ թույլ չտալը Քոչարյանին վերադառնալը իշխանության։ Դրանից առաջ էլ որ նայում ես նախագահական ընտրությունների արդյուքներին չէ, որոնցում ռեալ միշտ ա հաղթել ա ընդդիմադիր հիմնական թեկնածուն, ժողովուրդը միշտ էլ ճիշտ ընտրություն ա կատարել։ Իսկ այ 2026 թվին էր Նիկոլին ա զրկելու իշխանությունից։
Դու անուղղելի լավատես ես։
Ինչ է նշանակում Նիկոլի զոմբի???? 
Դու հո նախկին չես որ այդպիսի բնութագիր ես տալիս էդ մարդկանց??? 
Այսինքն դու զոմբիների հետ կոալիցիայով հեղափոխություն ես արել ու զոմբիների դեմ խոսացողներին ազգի թշնամի էիր հռչակում???։ Վեց տարի առաջ որ քայլում էիր?? Կողքիտ զոմբիներին չէիր տեսնում? Թե էյֆորիայի գերդոզավորումից քո բանականությունն էլ էր իջել զոմբիների մակարդակին???
Մինչև վերջերս ամեն գօրծած անօրինությանն արդարացում էիր փնտրում?? 
Մինչև դու մեր էս տարածաշրջանում փորձնական մեթոդներով քաղաքացիական գիտակցություն ձևավավորես տակը լավագույն դեպքում 10000 քառակուսին է մնալու։
Մոռացիր որ քպ ն առանց արյուն թափելու իշխանություն զիջի դու էլ դրանց դեմքերից կայֆ ստանաս։
Էդ սահմանադրական փոփոխությունները մեկա անելու են։ Պարզապես պաուզա են վերցրել։ Ինչպես էս չորս գյուղի հարցով պաուզա վերցրին երեք տարի առաջ։
Սրանք արդեն վախենում Արցախի պես միանգամից տան։ Մաս մաս են տալու որ կարողանան մի կերպ մարսել։առաջին փուլով էս չորս գյուղը՝երկրորդ փուլով մյուս չորս գյուղը հետո սահմանադրությունը՝հետո մեղըիով պարզեցված ընթացակարգով ճանապարհ( փաստացի միջանցք ՝գեղեցիկ փաթեթավորմամբ)։ 
Դրա համար եմ անընդհատ հարցնում կարմիր գծերի մասին։ Որ հերթական զիջումից հետո է էդ գիծը հատված համարելու???
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 09:15

Իշխանությունը, նրան սպասարկող փորձագետները և քաղհասարակության մեծ մասը պոպուլիստական թեզերով կարողացան տապալել իրական արևմտյան օրակարգը.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Լոնդոնի IHS Markit հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները սկսել Տավուշի մարզից, այս պայմանավորվածությունը ողջունել են Թուրքիան, Վրաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դեռ։ Ձեր գնահատականն եմ խնդրում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ։

– Սա սահմանազատման ոչ մի միջազգային նորմի չի համապատասխանում։ Իրավական տեսանկյունից անընդունելի գործընթաց է։ Խորհրդային Միության քարտեզը, որտեղ վարչական սահմաններ են գծվել, չի կարող սահմանազատման բացարձակ և միակ հիմք լինել։

Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման մասին չէ, այլ Ռուսաստանի կողմից հետխորհրդային երկրների ինքնորոշման, այսինքն՝ անկախանալու իրավունքի ամրագրում և ոչ ավելին։ Բացի քարտեզներից, որ, ի դեպ, Ադրբեջանը դեռ չի էլ ընդունել, պետք է հաշվի առնել նաև տեղային առանձնահատկությունները, բնակչության իրավունքներն ու այլն։ Քաղաքական առումով՝ սա Ադրբեջանի շահերի սպասարկում է։

Հայաստանի ղեկավարն ասաց, որ սա միակողմանի զիջում է՝ սպառնալիքի տակ, մեծ հաշվով՝ ոչնչի դիմաց։ Չորս տարի տևող Հայաստանի ղեկավարի վարքագիծն է։ Գրեթե բոլոր դեպքերում նա նույն է ասում․ «Ադրբեջանը պահանջում է զիջումներ, եթե չանեք՝ կլինի պատերազմ»։ Այսինքն՝ Փաշինյանը, ըստ էության, Բաքվի սուրհանդակի դեր է կատարում Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև։ Իշխանամերձ կուսակցությունները, մամուլն ու փորձագետները արդարացնում են Փաշինյանի պատվողականությունը, վատթարագույն որոշումները ներկայացնում իբրև չարյաց փոքրագույն։

Միակողմանի զիջումները այլևս ոչ մի արդարացում չունեն։ Կարելի էր շատ ավելի բարենպաստ վիճակում լինել՝ այս վերջին տարիները ճիշտ օգտագործելով։

Ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումների գնալը սահմանագծման հետ կապ չունի, դա պարզապես պարտության շարունակությունն է։

– Անվտանգային առումով ի՞նչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը Հայաստանի համար։

– Այս գործընթացը անվտանգային առումով ևս կեղծ է։ Ինչ հաշվարկի, խորքային ինչ վերլուծության հիման վրա են Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եկել այն եզրահանգման, որ կարևորագույն պաշտպանական դիրքեր հանձնելը, կարևոր ենթակառուցվածքները Ադրբեջանի անմիջական հսկողության տակ դնելը նվազեցնում են Հայաստանի անվտանգային ռիսկերը։

Սա տխրահռչակ հայ  «ռեալիստների» որոշումն է՝ զիջել ու հույսը դնել բացարձակ դիկտատոր Ալիևի բարյացակամության վրա։ Թե ինչպես են կատարվելու հետագա «դելիմիտացիան» և միջանցքների տրամադրումը, ապա պետք է նորից կարդալ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և լսել հատկապես Ալիևի և ռուսական կողմի բանավոր հայտարարությունները, որոնք եռակողմ բանավոր պայմանավորվածությունների շատ մանրամասներ են հանրայնացնում։

Սահմանազատման ուրվագիծն արդեն 2020 թվականին կար, քանի որ ռուսական նոր զորախմբեր տեղակայվեցին այն ռազմավարական կետերում, որոնց Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքում, դրանց մի մասը արդեն ուժով վերցրել է։ Ահա մոտավորապես այդպես էլ, ամենայն հավանականությամբ, կլինի սահմանազատումը։

Այսօր Կրեմլի խոսնակ Պեսկովն ասաց, որ գործընթացը լավ է ընթանում, չնայած դեռ Հայաստանը պետք է վերադարձնի որոշ ադրբեջանական տարածքներ։ Նա ոչ մի խոսք չասաց Արծվաշենի, Ջերմուկի և այլ գրավյալ տարածքների մասին։

Նաև հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունը 2021-ի մայիսին՝ առանց որևէ հանրային խորհրդատվության ու իրավական գործընթացների, Ռուսաստանին են զիջել Ադրբեջանից Հայաստան մուտք գործող ու Նախիջևան դուրս եկող Հայաստանի ամենանեղ հատվածում գտնվող որոշ տարածքներ՝ նվիրատվության ձևով։

Սա ևս այս գործընթացի մի մասն է՝ կապված ադրբեջանցիներին հատուկ կարգավիճակով միջանցքներ տալու հետ, որը հիմա փաթեթավորված է իբրև «Խաղաղության խաչմերուկ»։ Մեծ հաշվով, մեկ բան հստակ է․ Փաշինյանն անշեղորեն և միակողմանիորեն կատարում է 2020-ի նոյեմբերին իր ստանձած պարտավորությունները։

Պետք է ողջունել Փաշինյանի ու արևմտյան խոշոր երկրներում նրա դեսպանների փայլուն աշխատանքը, սա սարկազմով եմ ասում, որ կարողացան ռուս-ադրբեջանական այս ծրագիրը ներկայացնել իբրև Հայաստանի համար լավագույն տարբերակ։ Հայաստանի շահերի հաշվին՝ Պուտինի գրած ծրագիրը վաճառեցին՝ իբրև լավագույն ճանապարհը տարածաշրջանի համար։ «Հաջողությամբ» նվազեցրին Արևմուտքի հետ ռազմավարական մերձեցման օրակարգը ֆինանսական որոշ օգնության, խորհրդանշական որոշ գործարքների, բայց ամենակարևորը՝ Հայաստանին զրկեցին անվտանգային իրական ռազմավարական գործընկերներից։

Նրանք Հայաստանը թողեցին անվտանգային վակուումի մեջ, և միակ տարբերակը շարունակական զիջումներով Ադրբեջանի պահանջները կատարելն է, քանի որ այլ գործիքակազմ Փաշինյանն ու իր դիվանագետները չստեղծեցին։ Դա չարեցին ռուսների կարմիր գծերը չհատելու համար։

– Հավաքական Արևմուտքը կո՞ղմ է իրականացվող գործընթացին։

– Հավաքական Արևմուտքը կողմ է այն ծրագրին, որը չորս տարի շարունակ լոբբինգ է արել Փաշինյանի կառավարությունը։ Այդ ծրագիրը քիչ առաջ քննարկեցինք։ Այս ադրբեջանական դոմինանտության պլանը Փաշինյանը ներկայացրել է իբրև ժողովրդավար Հայաստանի նախընտրած պլան, մինչդեռ նման մանդատ նրան ոչ ոք չի տվել։

Բայց քաղաքացիական հասարակությունը և իշխանամերձ կեղծ արևմտամետները ևս չորս տարի լոբբինգ են արել մի ծրագիր, որն ի սկզբանե Պուտինինն ու Ալիևինն էր։ Հավաքական Արևմուտքը մինչև 2023-ի սկիզբը դեռ հստակ տարաձայնություն ուներ Փաշինյանի հետ։ Եթե Ալիևը և Փաշինյանը Արցախի հարցը այլևս չէին բարձրացնում, իսկ ռուսները արգելափակում էին կարգավիճակի մասին խոսակցությունները, ապա ԱՄՆ-ն, Ֆրանսիան խոսում էին այդ մասին, ինչպես նաև համապարփակ խաղաղության մասին։ Պարզապես նայեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը և կտեսնեք այդ տարանջատումը։ Բայց Հայաստանի իշխանությունների բավական «քրտնաջան» աշխատանքի արդյունքում հիմա Արևմուտքն էլ է ողջունում Հայաստանի դիրքորոշումը, մանավանդ որ քաղաքական համախմբված իրական այլընտրանք ներկայացնող չկա։

Մեկ արձանագրում ևս պետք է. խորհրդարանական իրական ընդդիմություն գոյություն չունի Հայաստանում։ Այսպես կոչված նախկինները և Փաշինյանը նույն համակարգն են։ Այս ընդդիմիությունն ունեցել է երկու ֆունկցիա․ առաջինը՝ Փաշինյանին պահել իշխանությունում, երկրորդը՝ նրան ներկայացնել իբր մոլի հակառուս, շատ լավ իմանալով, որ այդպես չէ։

Տիտղոսակիր ընդդիմությունը, չնայած հավատարմորեն ծառայելով Ռուսաստանի շահերի պաշտպանությանը, չկարողացավ իր լծակներով դույզն-ինչ ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Իսկ Արցախի անկումից հետո այն չկարողացավ պետականամետություն դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով, դադարեցնել ռուսական քարոզչությունը, Փաշինյանին արևմտամետ կարգելը և օգնել ժողովրդին ռուս-ազերա-թուրքական որոգայթից դուրս գալ։ Այլ հետխորհրդային երկրներում նախկինում ռուսամետ ղեկավարները շրջադարձ կատարել են ռուսների, երբ երկիրը դրա կարիքն ունի։ Հայաստանի դեպքում նրանք նախընտրեցին օգնել Փաշինյանին և ռուս-ազերական դաշինքին։

– Տիկի՛ն Գևորգյան, այսօր Հայաստանի իշխանությունն ունի՞ Արևմուտքի աջակցությունը, թե՞ չէ։

– Հայաստանի իշխանությունը երբեք չի եղել արևմտամետ, նրանց արևմտամետ են կարգել իրենց քաղաքական պարտնյորները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այդ մարդիկ ունեն հստակ մեկ գաղափարախոսություն՝ ռեգիոնալիզմ, որը ենթադրում է, որ տարածաշրջանային խոշոր երկրները, այլ ոչ Արևմուտքը պետք է տարածաշրջանի խաղի կանոնները հաստատեն։ Եթե դա նշանակում է, որ տարածաշրջանային պետությունները, օրինակ՝ Ռուսաստանը կնախընտրի Արցախի հաշվին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձենալ, Հայաստանը չի ընդդիմանա ու ճամբարափոխ չի լինի։ Նման պարագայում Հայաստանը, Ադրբեջանը դառնում են նույն կարգի երրորդական երկրներ ԱՄՆ-ի համար։ Դա Հայաստանի ընտրությունն է։

Եթե Հայաստանը նախընտրում է իր իրավունքները մոռանալ, իր տարածքը կրճատել, դա իր իրավունքն է։ Եթե Հայաստանը ռուսներին, թուրքերին և ադրբեջանցիներին միջանցքներ է տալիս, դրանք անվանելով խաչմերուկ, դա հայերի ընտրությունն է։ Ի վերջո, Հայաստանը և իր սփյուռքը պետք է ձևավորեին հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները։ Նոր ոչինչ պետք չէ հորինել, կա Իսրայելի օրինակը, և ոչ միայն Իսրայելի։ Իսկ արևմտյան իրական օրակարգը բացարձակ տապալված է։

Իշխանությունը և նրան սպասարկող փորձագետները պոպուլիստական թեզերով կարողացան տապալել ամենակարևորը՝ նոր անվտանգային համակարգի ստեղծումը, Հայաստանի և Արցախի իրավունքների հավաքական վերականգնումը, Հայաստանի ռազմավարական դերի ձևակերպումը և պետականության իրական ամրապնդումը։

– Մայիսի 15-ից հետո, եթե այս գործընթացն իր ավարտին հասնի, Հայաստանում ի՞նչ իրավիճակ է լինելու։

– Կրկին պիտի առաջարկեմ լսել Ալիևի և բարձրաստիճան ադրբեջանցիների ելույթները՝ հատկապես 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին։ Բավականին հետևողականորեն կատարվում են Փաշինյան-Պուտին-Ալիև պայմանավորվածությունները՝ բացառապես հայկական մասով։ Մինչդեռ ռուսները հանգիստ դուրս եկան Արցախից, իսկ ադրբեջանցիները կատարյալ հաղթական խաղաղություն են հաստատում իրենց համար՝ ոչ մի թիզ չզիջելով, փաստաթղթավորում Հայաստանի կապիտուլյացիան։ Մի բան, որ Հայաստանը չարեց 90-ականներին։

Սրան հետևելու են ադրբեջանական անկլավների ռազմակալումը, այնտեղ տեղակայվելիք ադրբեջանցիների համար հնարավոր մշակութային կամ այլ իրավունքների պահանջները, միջանցքների հարցերը, այդ թվում՝ ոչ միայն Զանգեզուրով, այլև դեպի ադրբեջանական անկլավներ, ադրբեջանական ռեպարացիաների պահանջ։ Ի դեպ, շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կհրաժարվի միջազգային դատական պրոցեսներից։

Հայաստանի համար սա խաղաղություն չէ, այլ հպատակեցում։ Սա պետք չէր Հայաստանին, այլ պետք էին խոհեմություն, միախմբում և ջանք՝ ոտքի կանգնելու, ռասիզմ դավանող ադրբեջանական բռնապետության դեմ պայքարելու համար։ Կարծեմ հենց սրանք են խորքային արևմտյան արժեքները, այլ ոչ իրավունքների և ազատության զոհաբերումը։

Հայաստանի իշխանությունները կեղծ հակառուսականություն են վարում՝ իշխանամերձ փորձագետների և փոքր կուսակցությունների հետ մեկտեղ։ Սա որոշ առումով իշխանություններին օգնում է պետականությունը թուլացնող զիջումները ներկայացնել իբրև Արևմուտքի հետ ինտեգրման կամ այնտեղից եկող առաջարկ։ Վերջնարդյունքում՝ Հայաստանի պետականությանը և ինքնիշխանությանը հասցվելու է անվերականգնելի վնաս։

Ադրբեջանի և Ռուսաստանի համար բացվում է իրենց կերտած՝ «խաղաղության դարաշրջանը»։ Լավրովն անցած շաբաթ ասաց․ «Մենք միջնորդեցինք ու ամեն ինչ արեցինք, որպեսզի ձեր միջև հաստատվի խաղաղություն»։ Հստակեցնենք՝ խաղաղություն, այսինքն՝ կապիտուլյացիա՝ Հայաստանի համար, հաղթական խաղաղություն՝ Ադրբեջանի համար, այո՛, նրանք դա արեցին։

– Ստացվում է, որ սա ծրագիր էր, որին համաձայն էին Հայաստանի իշխանությունը ու, ինչպես ասում եք՝ տիտղոսակիր ընդդիմությունը, ու նաև միջազգային հանրությո՞ւնը։

– Միջազգային հանրության կարևոր անդամ Ռուսաստանն է, այն ոչ միայն կողմ է, այլև ակտիվ մասնակցել է Ադրբեջանի բերած խաղաղության հաստատմանը։ Ռուսաստանը թույլ չէ, այս պլանը դեռ վաղուց կար։ Սերժ Սարգսյանի ժամանակ, եթե ոչ ավելի վաղ, Ռուսաստանը բավականին թափանցիկ է եղել Հայաստանի հետ՝ հստակեցնելով, որ երկուսի շահերը միշտ չէ, որ համընկնում են։

Իսկ արդեն մոտ մեկ տասնամյակ առաջ Ռուսաստանը սկսեց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կառուցումը։ Ադրբեջանի դեպքում դա արեց՝ հայկական շահերը զոհելով։ Դա հեշտ էր, քանի որ թե՛ Հայաստանի կառավարությունները՝ հատկապես ներկայիս, և թե՛ կազմակերպված սփյուռքը դա թույլ տվեցին Ռուսաստանին։

Իրանը ևս դեմ չէ ադրբեջանական «խաղաղության դարաշրջանին»։ Ի դեպ՝ վտանգավոր եմ համարում, որ շատերը Հայաստանում և սփյուռքում սկսել են անիրատեսական ակնկալիքներ ձևավորել Իրանի նկատմամբ։ Ադրբեջանը տասնամյակից ավելի է, ինչ ուղիղ անվտանգային վտանգ է ներկայացնում Իրանի համար, բայց վերջինս անգամ չի կարողացել իր սեփական անվտանգային խնդիրները լուծել, ուրեմն Հայաստանի պետական շահերն նա չի պաշտպանելու։ Ամփոփելով՝ նոր տարածաշրջանային կարգի վերաբերյալ կա տարածաշրջանային կոնսենսուս հօգուտ Ադրբեջանի։

Միջազգային հանրությունը ներառում է այսպես կոչված Գլոբալ հարավը՝ Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, որ բնավ ներգրավված չեն մեր տարածաշրջանում։ Չինաստանն ու Հնդկաստանը այստեղ ուղղակի դեր չունեն, մնում են ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ ու ԱՄՆ-ն։

Ինչպես ասացի, հավաքական Արևմուտքի կարևոր խաղացողները մինչև 2023 թվականի սկիզբը դեռ ավելի հստակ գիծ էին պահում հայկական իրավունքների և կոնֆլիկտի լուծման շուրջ, մինչ Փաշինյանը խոսում էր «Խաղաղության խաչմերուկից», և Արցախի հարցը սարքել էր հումանիտար օգնության խնդիր, ոչ ավելին։ Ավելին, հիշենք ինչպես Արցախի հայաթափման օրերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում արևմտյան երկրները կոշտ դիրքորոշում ունեին, իսկ Հայաստանի ղեկավարը նիստից առաջ հայտարարեց, որ հայերին վտանգ չի սպառնում։

Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Արևմուտքն է ստիպել Հայաստանին գնալ զիջումների։ Զիջումների սկսել են գնալ Հայաստանի իշխանությունները և լայն քաղաքական վերնախավը, երբ որոշեցին, որ 2020 թ․ պատերազմից հետո հայկական իրավունքների վերականգնման փոխարեն ընդունեն ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» կապիտուլյացիայի պայմանները։ 2020 թվականի վերջից մոտ մեկ տարի ռուսական հարթակներում Փաշինյան-Ալիև բանակցությունները անվերջ հայկական զիջումների շարք էին։

Ահա այդ զիջումները, հատկապես ադրբեջանական խաղաղության ծրագիրը հատկապես Փաշինյանի ջանքերով փոխանցվեց արևմտյան հարթակ։ Ընդ որում՝ ընտրվեց բանակցությունների համար ամենաթույլ օղակներից մեկը՝ ԵՄ-ն, մեկուսացնելով Ֆրանսիային միջնորդական պրոցեսից։ Ինչու թույլ, քանի որ ԵՄ-ն չունի կոնֆլիկտի խորքային պատկերացում և խոցելի է Ադրբեջանի և Ռուսաստանի ազդեցության տակ ընկնելու առումով։

Այն, ինչ կատարվում և կատարվելու է Հայաստանի հետ, հավաքական հայության ձախողման հետևանք է։ Այդ ձախողումը դրսևորվում է աշխարհաքաղաքական փոփոխությունները չընկալելով, դրանց սխալ գնահատմամբ, գալիք վտանգները չտեսնելով։ Հայկական քաղաքական և փորձագիտական միտքը հիմականում փաստագրողի դերում է, կանխատեսելու և կանխարգելելու կարողությունը և կամքը նվազագույնն են։ Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, որ անգամ այսքան աղետներից հետո Հայաստանը շարունակում է մնալ վտանգավոր սխալ ճանապահին։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 09:30
Nikko wrote:

Շատ ուշացած է։ Չնայած շատերին մինչ այժմ է դեռ ընկալելի չեն էս պարզ իրողությունները։
Ես անհամբեր սպասում եմ՝որ էս թուրքը գնա Պուտինի երդմնակալության արարողությունը ՝ մի հատ պիռատ դեմքի արտահայտությունը տեսնեմ։ Հետաքրքիր է թե էլ ինչ արդարացում են բերելու։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 10:48
Էսօվա իրավիճակում ամենահետաքրքիր է այն է թե ոնց են թուրքի մանկլավիկները սկսել Չիբուխչյանախառը արևմտամետներին ռսի ագենտ հռչակել ու իրանց ֆեյքերով ագրեսիվ գրոհ սկսել՝մեկ էլ թե ոնց են վերջապես իրական արևմտամետները վերջապես քնից զարթնում ու սկսում էս թուրքին ռսի հետ կապել։

Congo likes this post

avatar
Edo
Сообщения : 235
Очки : 235
Репутация : 0
Дата регистрации : 20/08/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 13:24
Сомалийский пират wrote:
-aram- wrote:Էն որ Լավրովի պլանն ընդունելը ամենաճիշտ որոշումը կլիներ, ասենք 19 թվին, ես դրա հետ համամիտ եմ, բայց էս անկլավների թեման շատ հստակ ցույց տվեց թե ինչ կարգի հաչոց կսկսվեր, էս մեր միամիտ ժողովրդի հույզերի վրա խաղալով կհանեյին փողոցներ, իսկ ղարաբաղյան կլանի բերանը ընդհանրապես փակել չէր լինի, կասեյին մեր հողերը թուրք Նիկոլը առանց մի փամփուշտ կրակոցի նվեր տվեց թշնամուն։ Ընդ որում հեչ համեմատելու չի։ Եթե հիմա մի քանի գյուղերի համար են իրանց ճղում, փորձում ժողովրդի հույզերի հետ խաղալ, փողոց դուրս բերել, էն ժամանակ հազարավոր քառակուսի կիլոմետրներ էր հանձնվելու։ Բայց միևնույն ա, Նիկոլը թեկուզ սաղի ջեբը պլան քցելով, բերդերը լցնելով պետք ա համաձայնվեր։ Նույն ձև էլ պետք ա հիմա անի։ Թե բա էս մեր Մարտիրոսը թույն կռված տղայա, ինքը գիտի ինչ ա ասում, ոչ մի թիզ թշնամուն։ Այնինչ ով ուզում ես եղիր, ինչքան էլ կռված լինես, դու էդ իրավունքը չունես պետության ղեկավարի մակարդակի որոշումներ կայացնել։ Դրա իրավունքը էս երկրի սահմանադրությամբ օժտված ա մի հոգի, ով ստացել ա էս երկրի ընտրողների ամենաշատ ձայնը։ Եթե մենք ուրիշ ճանապարհով գնանք, ստանալու ենք Չեչնիայի կարգի մի բան։

2020 թվի նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում բնակիչ չի եղել, հերիք ա մեզ խաբենք։ Անգամ ղեկավարության ընտանիքներն են տարհանված եղել։ Ես բազմիցս եմ էստեղ նույն հարցը տվել, թե ինչի Ադրբեջանը Ստեփանակերտից 20 կիլոմետրի վրա կանգնեց ու երբևէ մեկից չեմ տեսել պատասխանի, թե էդ կերպ Հայաստանին ներքաշեցին ռուս-թուրքական առևտրի մեջ, որտեղ ապրանքը հենց Հայաստանն ա։
Իսկ ասել թե այ միջանցք չտվեցին, կամ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար ռուսը ոչինչ չարեց Արցախում, դա ոչ այլ ինչ ա, քան Կրեմլի պրոպագանդան առաջ տանել։
Իսկ պետական գործիչը չպետք ա հաչոցների վրա ուշադրություն դարձնի։ Ինքը պետք ա գործի իր երկրի շահերից ելնելով, թեկուզ իր կյանքի գնով։ Պլուս հեղափոխությունից հետո փաստ չի, որ տենց ինչ-որ տենց հաչոցներ կլինեին։ Օրինակ, ես մեկը հիմա չեմ հաչում ու չեմ ասում որ սխալ որոշում ա էդ տարածքը տալը, քանի որ հասկանում եմ չտալու հետևանքները ինչպիսին կարող են լինել, ինչի համար պետք ա 2019 դրությամբ հաչայի, երբ որ էդ պահի դրությամբ դեռ հիանում էի Փաշինյանի ամեն մի քայլով?..)) Եթե ինքը նորմալ բացատրեր որ սենց վիճակ ա? Ուզում եք՝ կանեմ, չեք ուզում՝ թող դաշնակցաքոչարյանները գան, ես ուրիշ ելք չեմ տեսնում։

Պլուս եթե անգամ չկարողանար չէ հանձներ, եթե դրա պատճառով իշխանությունը կորցներ, ապա պատասխանատվությունը ամբողջությամբ դեմ արտահայտվողների վրա կընկներ արդեն, դրանից հետո։ Թող Քոչարյանը գար իշխանության, տարածքները չհանձնելու ալիքի վրա, ու տեսնեինք թե դրանից հետո ինչ էր լինելու? Նենց չի որ Փաշինյանը իր սխալը չի ընդունել, կամ էլ ՔՊ-ականները։

Մի գուցե հենց դա էր լուծումը։ Մարդը ով կանխել էր 1998-ի լուծման տարբերակը պետք ա մտներ դրա տակ ու տեսնեինք, թե ոնց էր լուծում։ Թող հենց 2019 թվին իշխանությունը տար Քոչարյանին, տեսնեինք թե Քոչը ինչ էր անելու էդ իշխանության հետ, ի դեմս Լավրովի պլանի։

Արցախում բնակիչ չկար նոյեմբերի 9-ի դրությամբ նոյեմբերի 7-ի պանիկայի պատճառով։ Երբ որ Արայիկը բնակչության տարահանում հայտարարեց, որից արդյունքում մի այլ կարգի պանիկա բարձրացավ։ Այսինքն, դեռ նոյեմբերի 6-ի դրությամբ շատ լավ էլ կար բնակչություն։

Պուտինը ինքնակամ զորքը չի հանել Ղարաբաղից։ Իր եզական քաղաքականության պատճառով Ռուսաստանը էնեց կարգի կախվածության մեջ ա ընկել Թուրքիայից, որ պարզապես ոչ չի կարողանում ասի։ Պլուս ենթադրում ա որ ահա Ուկրաինան ա առաջնահերթը, հիմնական ֆրոնտը իմ, եթե էնտեղ հաղթեմ, ապա Հարավային Կովկաս մեկ ա կարողանալու եմ վերադառնալ։

Եթե պայմանավորվածությունը լիներ սենց, որ ահա ճանապարհը տալիս ենք (ինչ-որ ձևաչափով), որից դիմաց ռուսական զորքերը էնտեղ մշտական տեղակայման մանդատ են ստանում, որի չեղարկումը պետք ա համաձայնեցված լինի նաև Հայաստանի հետ (իսկ դա նենց չի որ չէր բխի Պուտինի շահերից), ապա թուրքերը չէին կարողանա ճնշել դրան, ասելով որ ահա զորքերդ հանի։ Էրդողանը ոնց էր ասում, որ ահա հույս ունեմ որ խույլոն կպահի իր խոստումը ու 2025 թվին կհանի զորքը Ղարաբաղից։

Այսինքն, նենց չի էլի որ ահա բունկերայինը ուզում էր Արցախը հայաթափել, որ դա էր իր ծրագիրը։ Ուկրաինայից հետո ամեն ինչը խառնվեց իրար։

Aysinqn qo karciqov lava tenc aner heto el joxovrdin mexadrer te ba duq tenc uzeciq, duq eq mexavor? 
Mi qich verev urish ban es grum, vor petakan gorciche petka ushadrutyun chdarcni hachocnerin, e hena chi darcnum, anuma. Hima el asum enq tenc chenq uzum tox senc ani? 
Pirat aranc es stapecnox chapalaxe utelu, menq irakanutyan het hashvi cheinq nstelu, u azgi mecamasnutyune mianshanak mtacelu er hoxatu er u dra hamar er vlasti ekel, et el gitenq um propagandana. 
Vor het es gnum u uxix hamematakan es tanum himikva het, haskanum es vor et mer shat cankali tarberake, te ba joxovurd duq vorosheq inch anenq,aseq anem, cher ashxatelu. Isk ete et harce dnein qnnarkman, meka gerakshrox mecamasnutyune yntrelu er paterazmel hox chtal, isk et tarberakov gites ovqer ein galu ishxanutyan, u ay et vaxt arden ches kara ases aveli vat kliner te hima es vichakov. 
Nenc vor chapalax uteluc heto andatar xosal nra masin vor minchev chapalaxe petk er lavrovi planin hamadzaynvel, miamtutyuna ( tenalov te rusakan plannere vonc en menak u menak mer dem ashxatum). Et cuyca talis vor menq minchev hima hle lriv chenq haskanum situacian, u rusi het inch vor yentagitakcoren porcum enq hetin tvov huyser kapel, ardaracnel. Qo sirac stockholmi sindromna.

Mek el vor asum es tar Qochin tenainq inch er anelu, ay axper jan karoxa esi porcadashta? Vor sarqer Chechnia inch eir aselu? Ha lav che tox tan Pashinyanin? Tenc anverj muk tshoci ha? En kargini meji situaciana, vor gyuxacin galisa asuma hoxs ptuma, profesorn el te ba tar gips shax tur vren, u tenc verjum el hox chka bayc profesore asuma Apsos hle enqan tarberakner kar mtqums.

Mughdus dislikes this post

avatar
Congo
Сообщения : 1607
Очки : 1611
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 14:06
Մարդե պատմումա սահմանազատում վոնցա արե, վոչթե 15 րոպեյում, 15կմ սահմանազատումեն անում իրանց արևին.

avatar
Congo
Сообщения : 1607
Очки : 1611
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 14:08
Mughdus wrote:Էսօվա իրավիճակում ամենահետաքրքիր է այն է թե ոնց են թուրքի մանկլավիկները սկսել Չիբուխչյանախառը արևմտամետներին ռսի ագենտ հռչակել ու իրանց ֆեյքերով ագրեսիվ գրոհ սկսել՝մեկ էլ թե ոնց են վերջապես իրական արևմտամետները վերջապես քնից զարթնում ու սկսում էս թուրքին ռսի հետ կապել։

Չիբուխե էս վերջերս սկսելա Նիկոլին խեռել,խեր լինի))

AEM likes this post

avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 18:52
Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։
Սրան էլ գումարում ենք որ պարտքի սպասարկումը նախկին4-4; 5% հասցրել են 7; 2% ի։
Ռուսխախոլականի հաշվին վերաարտահանումը որ չհաշվենք երևի զրոյանանք։ Իսկ եթե հաշվի առնենք նաև 100000 արցախցի և 50000 ռելոկանտների հավելյալ սպառումը կստացվի ոչ թե տնտեսական աճ ունենք ռեալ այլ անկում։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sun 28 Apr 2024, 19:00
1918 թվականի գարնանը հայերի մեջ տարածվում է մի սարսափելի ախտ: Անունը պայմանական դնենք՝ «նիկոլական ախտ»:

Այդ ժամանակվա «նիկոլական ախտ»-ով տառապողները այսօրվա «նիկոլական ախտ»-ով տառապողներից տարբերվում էին նրանով, որ չէին փորձում պաշտպանել թուրքերի ու թաթարների շահերը, այլ հավատում էին, որ կարել է հանձնվելով ու նվաստանալով թուրքերի հետ խաղաղ ապրել: Անմեղ, միամիտ ու ապուշ մտածողություն: Բայց...

1918 թ., երբ ռուսները դուրս եկան Կովկասյան ճակատից, հայերը 2 տարբերակ ունեին. կազմակերպված դիմադրել ու պաշտպանել իրենց ունեցածն ու կյանքերը, կամ հավատալ թուրքերին՝ խաղաղության դիմաց հողեր հանձնել, այդպիսով նվազեցնելով թուրքական ագրեսիայի ռիսկերը:

Ընտրվեց 2-րդ տարբերակը՝ 1918 թվականի ապրիլին որոշեցին առանց կռվի հանձնել տարածաշրջանի ամենապաշտպանված ու զինված հայկական քաղաքը՝ Կարսը:

Թուրքական վատ զինված բաշիբոզուկները խոստանում են, որ եթե հայերը հանձնեն Կարսը ու հետ քաշվեն մինչև Ախուրյան գետը, իրենք չեն հարձակվելու, Կովկասում խաղաղություն է տիրելու:

Կարսը զենք զինամթերքով, պարենով հանձնում են թուրքերին ու քաշվում Գյումրի: Այդ ժամանակվա նիկոլները մտածում էին, թե կադաստրի թուղթ են ստացել թուրքերից:

Բայց մի քանի օր հետո թուրքական բանակը՝ զինված հայերի կողմից հանձնված զենք-զինամթերքով, կանգնած էին Ախուրյանի ափին, ռմբակոծում էին Գյումրին՝ պահանջելով քաղաքը: Բնականաբար, Գյումրին էլ հանձնեցին առանց կռվի, թուրքերը հասան մինչև Սարդարապատ...

Չնայած պատմությունը եթեներ չի սիրում, բայց ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կազմակերպված կերպով կանգնեցնեին Էրզրումի ու Կարսի մատույցներում, հաստատ ռազմական այդքան պոտենցիալ կար..

Էսօրվա մեր դաշնակ քրֆողները ոչ միայն1918 այլ նաև 1908 թվի դաշնակներից ավելի դաշնակ են
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Mon 29 Apr 2024, 01:12
Mughdus wrote:Դու անուղղելի լավատես ես։
Ինչ է նշանակում Նիկոլի զոմբի???? 
Դու հո նախկին չես որ այդպիսի բնութագիր ես տալիս էդ մարդկանց??? 
Այսինքն դու զոմբիների հետ կոալիցիայով հեղափոխություն ես արել ու զոմբիների դեմ խոսացողներին ազգի թշնամի էիր հռչակում???։ Վեց տարի առաջ որ քայլում էիր?? Կողքիտ զոմբիներին չէիր տեսնում? Թե էյֆորիայի գերդոզավորումից քո բանականությունն էլ էր իջել զոմբիների մակարդակին???
Մինչև վերջերս ամեն գօրծած անօրինությանն արդարացում էիր փնտրում?? 
Մինչև դու մեր էս տարածաշրջանում փորձնական մեթոդներով քաղաքացիական գիտակցություն ձևավավորես տակը լավագույն դեպքում 10000 քառակուսին է մնալու։
Մոռացիր որ քպ ն առանց արյուն թափելու իշխանություն զիջի դու էլ դրանց դեմքերից կայֆ ստանաս։
Էդ սահմանադրական փոփոխությունները մեկա անելու են։ Պարզապես պաուզա են վերցրել։ Ինչպես էս չորս գյուղի հարցով պաուզա վերցրին երեք տարի առաջ։
Սրանք արդեն վախենում Արցախի պես միանգամից տան։ Մաս մաս են տալու որ կարողանան մի կերպ մարսել։առաջին փուլով էս չորս գյուղը՝երկրորդ փուլով մյուս չորս գյուղը հետո սահմանադրությունը՝հետո մեղըիով պարզեցված ընթացակարգով ճանապարհ( փաստացի միջանցք ՝գեղեցիկ փաթեթավորմամբ)։ 
Դրա համար եմ անընդհատ հարցնում կարմիր գծերի մասին։ Որ հերթական զիջումից հետո է էդ գիծը հատված համարելու???
Հեղափոխության կորիզը Հայաստանի առաջադեմ մասսան էր, որին հետո ամբողջ ժողովուրդը միացավ ու շատ ճիշտ արեց, որ միացավ։ Ամեն ինչը օրինաչափ էր ու տեղին։
Հիմա էդ մասսան հո մեղավոր չի, որ Նիկոլը միամտաբար շեշտը դրել ա լրիվ այլ մասսայի վրա, ոչ մի ռեֆորմ չանելով երկրում։ Հիմա Փաշինյանի ընտրազանգվածը ու հեղափոխություն արած մարդկանց կորիզը, որոնց հետևից վերջին օրերին արդեն ամբողջ ժողովուրդը միացավ, իրար հետ ինչ աղերս ունեն?
Ընդհանրապես, պետությունները միշտ էլ առաջ են տանում բնակչության առաջադեմ հատվածը, որոնք մնացած ժողովրդին տանում են իրենց հետևից։
Բա կարծում ես մաֆիայի մոտ խի ոչինչ չի ստացվում? Որովհետև, իրենց էդ առաջադեմ խավը չի պաշտպանում։

Հենա, Վրաստանում, Իվանիշվիլին ոնց ա վախեցրել։ Մի կողմից Պուտլերն ա հրաման տվել որ ընդունի էդ օրենքը ու գնա արդեն բացահայտ ավտորիտարիզմի ճանապարհով, մի կողմից էլ ընտրություններից առաջ մի այլ կարգի բողոքի ալիք ա բարձրացրել իր դեմ ու վաղը փորձելու ա իր կողմնակիցներին բերի հրապարակ, ավտոբուսներով)), որպեսզի նկար ապահովի, որ ահա ես էլ ունեմ էնեց կողմնակիցներ, որոնք գտնում են որ ահա Վրաստանի ապագան ոչ թե Եվրոպան ա, այլ խույլոյի տակ պարկելը, իր ավտորիտարիզմի ներքո։
Կարծում ա որ էդ մարդիկ իր իշխանությունը փրկելու են, որոնց նա փողով բերում ա ավտոբուսներով)))
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5398
Очки : 5585
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 39 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Mon 29 Apr 2024, 01:13
Mughdus wrote:Հայաստանի պետական պարտքը հատեց նաև 12 մլրդ դոլարի սահմանը։ Մարտի վերջի տվյալներով՝ պարտքը կազմել է 12 մլրդ 163 մլն դոլար։

Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։

Անցած վեց տարվա ընթացքում հասցրել են Հայաստանի վրա գրեթե 5,5 միլիարդի նոր պարտքի բեռ ավելացնել։
Սրան էլ գումարում ենք որ պարտքի սպասարկումը նախկին4-4; 5% հասցրել են 7; 2% ի։
Ռուսխախոլականի հաշվին վերաարտահանումը որ չհաշվենք երևի զրոյանանք։ Իսկ եթե հաշվի առնենք նաև 100000 արցախցի և 50000 ռելոկանտների հավելյալ սպառումը կստացվի ոչ թե տնտեսական աճ ունենք ռեալ այլ անկում։
Ես քեզ քանի անգամ եմ ասել որ պարտքի ցուցանիշը ինքը իրենով առ ոչինչ ա։ Որ կարևորը պարտքի հարաբերակցություն ա ՀՆԱ-ի հետ։ Բայց չէ, ամեն անգամ բերում ես էդ օդ արգումենտը)) Որը դասական մանիպուլյացիա է նախկինների կողմից քարոզվող։

Last edited by Сомалийский пират on Mon 29 Apr 2024, 01:43; edited 1 time in total

URTZ and Edo like this post

Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum