Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Go down
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5321
Очки : 5509
Репутация : 167
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Tue 26 Mar 2024, 01:57
Մուղդուս, շնորհակալություն դիսլայքի համար՝ դա որակի գնահատական ա Smile
Թե չէ երբ որ լայք ես դնում, ակամա մտածում եմ թե ինչն եմ սխալ գրել))

URTZ likes this post

avatar
JEDI
Сообщения : 1156
Очки : 1157
Репутация : 1
Дата регистрации : 07/10/2019

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Wed 27 Mar 2024, 13:23
Сомалийский пират wrote:Գնալով ավելի ակնհայտ ա չէ դառնում, որ իսկապես ԻԳԻԼ-ն էր այլ ոչ թե Պուտինը։ Թեկուզ էն պատճառով որ դա ահաբեկչությունից հետո ոչ մի բան չհայտարարեց, որ ահա հեսա եսիմ ինչ ենք անում, նոր մոբիլիզացիա կամ ռեժիմն ենք մեր էլ ավելի կոշտացնում, գնդակահարությունները օրինակացնում։ Սկի տենց ուղիղ ասեց որ ահա Ուկրաինան ա պատվիրատուն, բացի էդ բաց պատուհանի վերաբերյալ մառազմից։

Բայց դե վերջն ա էդ պահը, որ երկրում տեղի ա ունենում խոշոր ահաբեկչություն ու մարդկանց մեծ մասը, ամբողջ աշխարհում, սկսում ա մտածել որ էդ ահաբեկչության հետևում կանգնած ա այդ երկրի նախագահը․․․)))))))))))))

Սրանից էլ ավելի ճիշտ գնահատական Պուտինի կառավարման 25 տարիների արդյունքների վերաբերյալ? Ինչ իմիջ պետք ա կարողանաս ձեռք բերես դրա համար, որ լրջով բոլորը մտածեն, թե արդյոք ահաբեկչությունը դու ես արել, թե այնուամենայնիվ էս անգամ՝ դա դու չես, այլ ԻԳԻԼ-ն ա: Smile
Ընդ որում, առաջինը բոլորը մտածում են քո մասին ու 2-րդ հերթին նոր ԻԳԻԼ-ի․․))


Ես Յունուսի անալիզի նկատմամբ սկեպտիկ եմ, բայց լսում եմ քանի որ ինքը ինսայդ է տալիս ադրբեջանական իրողությունից ու լավ գիդի իսլամական աշպարհը։ 1։02։00 բացատրում է թե ինչու ԻԳԻԼԸ սրա հետ կապ չունի։
Հա իմիջայլոց, սրա ասածըմ որ Կրոկուսում ոստիկանական կետ կա, կարող եմ անձամբ հաստատեմ քանի որ ընգերոջս մի 10 տարի առաջ ծխելուց եին բրնել մեջը ու 2 ժամ պահել մինչև իրենց վարչականի գրողը եկավ, ես ել այդ կետի դուրսը կանգնած սպասում եի։

avatar
Mughdus
Сообщения : 1337
Очки : 1338
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Wed 27 Mar 2024, 14:18
Сомалийский пират wrote:Մուղդուս, շնորհակալություն դիսլայքի համար՝ դա որակի գնահատական ա Smile
Թե չէ երբ որ լայք ես դնում, ակամա մտածում եմ թե ինչն եմ սխալ գրել))
Այ որ ակնոցներտ հանես վարդագույն նոր կհասկանաս թե դիսլայքը ինչի համար է։լայքերը ճիշտ ճանապարհով տրամաբանելու համար եմ դնում ՝բայց դե մեկա դեռ վերջնական իտոգի գալուց շեղվում ես։
Վեց տարի իմ դիսլայքը պատիվ համարողներով ժողովրդավարական եղանակով ղեկավար եք ընտրել չէ?? 
Դե հիմա հավաքվեք ու իրա 18 թվի ու 21 թվի նախընտրական խոստումներից քանի % է կատարել։
Գրեք կետ առ կետ։սահմանադրական փոփոխություններ էր խոստացել՝չի արել ու տենց հիմնական խոստումները ցուցակով։
Տենանք կատարողականը քանի % է վեց տարում։
avatar
Congo
Сообщения : 1573
Очки : 1577
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Wed 27 Mar 2024, 15:02
Ես մարդու ասածե խելքին մոտա ինձ թվում. Ինչեք կարծում?

URTZ and JEDI like this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5321
Очки : 5509
Репутация : 167
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Thu 28 Mar 2024, 01:18
JEDI wrote:Ես Յունուսի անալիզի նկատմամբ սկեպտիկ եմ, բայց լսում եմ քանի որ ինքը ինսայդ է տալիս ադրբեջանական իրողությունից ու լավ գիդի իսլամական աշպարհը։ 1։02։00 բացատրում է թե ինչու ԻԳԻԼԸ սրա հետ կապ չունի։
Հա իմիջայլոց, սրա ասածըմ որ Կրոկուսում ոստիկանական կետ կա, կարող եմ անձամբ հաստատեմ քանի որ ընգերոջս մի 10 տարի առաջ ծխելուց եին բրնել մեջը ու 2 ժամ պահել մինչև իրենց վարչականի գրողը եկավ, ես ել այդ կետի դուրսը կանգնած սպասում եի։

@JEDI , դե հա, իր հարցազրույցները հետաքրքիր են հենց էդ իսլայդական ինֆորմացիայով։ Թե չէ զուտ վերլուծական մասով նենց չի որ սխալներ չի անում, դրա վառ օրինակը աշնանն էր, երբ որ ասում էր որ ինքը համոզված ա որ Արցախի վրա հարձակում չի լինի, քանի որ էնտեղ ամեն ինչը Պուտինի վերահսկողության տակ ա։ Բայց դե հետաքրքիր ա։

Օրինակ, Պուտինի դերի մասով մեր կոնֆլիկտի վերաբերյալ կարելի ա ասել որ 100 տոկոսով սկսել եմ համաձայնվել իր հետ, հատկապես Արցախի հայաթափումից հետո։ Առաջ պարզապես շատ միամիտ էինք ու չէինք պատկերացնում, թե դա ինչ հրեշ ա, մտածում էինք որ կոնֆլիկտը հայ-ադրբեջանական ա, Ղարաբաղի վերաբերյալ ա, իսկ դե Ռուսաստան էլ կողքից փորձում ա օգտվել։ Այլ ոչ թե կոնֆլիկտի երրորդ ու գլխավոր կողմն ա։

Չէինք կարող պատկերացնել, թե դրա մտքում ինչ ծրագրեր կան, ի դեմս կայսրության վերականգնման ինչ-որ ձևաչափով ու որ համար գլխավոր իդեա ֆիքսը էն ա որ ամբողջ ԱՊՀ տարածքի երկրների լիդերները լինեն իր վասալները, հանուն որի ինքը ամեն ինչի պատրաստ ա գնալ։ 
Տեսնում ես չէ, ասում ա որ Պուտինի համար կարևորը նույնիսկ ոչ թե Հայաստանին մտցրելն ա ռուս-բելառուսի մեջ, էս էտապում, այլ պարզապես իր վասալին ստեղ նշանակելը ղեկավար ու ամբողջ պատմությունը վերջին 4 տարիների հենց դրա մասին էին ու հանուն էդ իր մոլագառ նպատակի նա փուռը տվեց ամբողջ Արցախը, շարժվելով ուղիղ դեմ Ռուսաստանի պետական շահերին։

Հանուն մի հատ ինչ-որ Նիկոլի հեռացման, որը առանց դա էլ 2026 թվին շատ մեծ հավանականությամբ կհեռանար։ Մասշտաբը էլի եզության աստիճանի՝ պարզապես ապեցուցիչ ա։ Ռուսաստանին բոլոր ամենամոտ ազգերին տրամադրել ա Ռուսաստանին դեմ, որոնք նախկինում Ռուսաստանին դիտում էին որպես դաշնակից ու եղբայրական երկիր, հենց նույն Ուկրաինայի պատմությունը ընդհանրապես էլի աբսուրդի գագաթնակետն ա։
Պատմության մեջ երևի չի եղել տենց լրիվ անիմաստ պատերազմ, համենայն դեպս նորագույն պատմության։ Իդեա ֆիքս ա սարքել կայսրության վերականգնումը, բայց ամեն ինչ արեց որ Ռուսաստանին ամենամոտ ազգերը պարզապես սերունդներով ատել Ռուսաստանին, էդ թվում նաև Ուկրաինայում բնակվող միլիոնավոր ռուսները, որոնք սկի ուկրաիներեն չէին իմանում։

Վերցրել ա ու փուռն ա տալիս դե ֆակտո ռուսական բնակչություն ունեցող եքա քաղաքները, ինչ ա թե տվյալ պահին իր մարդը չի Ուկրաինայի նախագահը․․ճճ Աբսուրդի աստիճանը։

Բայց ինչ վերաբերվում ա ահաբեկչությանը, սխալ վերլուծություն ա արել, քանի որ արդեն բոլոր անկախ փորձագետները նշում են որ ահաբեկիչները հենց էդ տաջիկներ էին։ Դա առաջին 2 օրն էր որ մարդկանց մեծամասնությունը լրջով մտածում էին որ իրոք որ կարող ա Պուտինը կանգնած լինի ահաբեկչության հետևում, բայց քանի որ դրա ռեակցիան շատ զուսպ էր, ու եսիմ ինչի մասին չհայտարարեց առաջին օրերին, օգտագործելով էդ շոկից ի հայտ եկած էֆեկտը, կորցնելով պահը, ապա հիմա բոլորը հակվում են կարծելու որ իսկապես ԻԳԻԼ-ն էր։

Թե չէ ոչ մի բոնուս չքաղեց, ներկա դրությամբ։ Դե հետո էլ երբ որ ինչ-որ բան կոշտացնի արդեն ահաբեկչության էֆեկտը կորած կլինի։ Էդ տաջիկներն էլ նենց չի որ եսիմ ինչ պրոֆեսիոնալ էին գործում։ Ավտոմատից պարզապես պետք ա կարողանաս օգտվես պարզապես, Նակին ավելի ճիշտ վերլուծություն էր անում էդ առումով։

Պատվիրատուներն էլ պարզապես ենթադրում էին որ իրենք էնտեղ կմեռնեն, կսպանեն իրենց, դրա համար ետնահանջի ծրագիրը էդքան վատ էր կազմակերպված, իր տարբերություն բուն ահաբեկչության գործողության։ Կարող ա պարզապես ասել են որ թե բա կնստեք մեքենան ու կգնաք Ուկրաինայի ուղղությամբ, քանի որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմում ա, էնտեղ ձեզ լավ կլինի, էս անասուններն էլ լրջով հավատացել են։

Այսինքն, հիմարության ֆակտորը չպետք ա անտեսել։ Պլուս ոչ մի ապացույց չկա, թե դրանց իրականում որտեղ են բռնել։ Դա պարզապես տենց պաշտոնապես հայտարարում են որ Բրյանսկի տարածքում են բռնել։ Այսինքն, դրանում ա հարցը, որ գործ ունենք դաժան, մարդասպան ռեժիմի հետ, որի ոչ մի խոսքին անհնար ա հավատալը, քանի որ երկու նախադասության մեջ 3 անգամ կարողանում են ստել։ 
Ու հենց դա ա Պուտինի 25 տարիների կառավարման ամենաճշգրիտ գնահատականը, որ ահավոր ահաբեկչություն ա երկրում տեղի ունենում ու մարդիկ սկսում են մտածել թե արդյոք այդ երկրի նախագահն ա կանգնած ահաբեկչության հետևում, թե այնուամենայնիվ էս անգամ դա ինքը չի))) Այ տենց կարգի հրեշավոր ռեժիմ ա ստեղծել դա, որից ամեն ինչ սպասելի ա։

Հեսա, Insider-ի գլխավոր խմբագիր ա ասում, որ արդեն ակնհայտ ա որ ահաբեկչություն անողները հենց էդ տաջիկներ էին, պլուս որ պահը անցել ա արդեն Պուտինի համար ահաբեկչությունը օգտագործելու համար, որպես կազուս բելլի մոբիլիզացիա հայտարարելու համար կամ ինչ-որ նմանատիպ քայլի, բայց հնարավորությունների պատուհանը արդեն բաց ա կորել, հետևաբար ինքը չի։
11։40-ից՝

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5321
Очки : 5509
Репутация : 167
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире - Page 5 Empty Re: Իրադարձությունները աշխարհում | World events | События в мире

Thu 28 Mar 2024, 02:00
Mughdus wrote:Այ որ ակնոցներտ հանես վարդագույն նոր կհասկանաս թե դիսլայքը ինչի համար է։լայքերը ճիշտ ճանապարհով տրամաբանելու համար եմ դնում ՝բայց դե մեկա դեռ վերջնական իտոգի գալուց շեղվում ես։
Վեց տարի իմ դիսլայքը պատիվ համարողներով ժողովրդավարական եղանակով ղեկավար եք ընտրել չէ?? 
Դե հիմա հավաքվեք ու իրա 18 թվի ու 21 թվի նախընտրական խոստումներից քանի % է կատարել։
Գրեք կետ առ կետ։սահմանադրական փոփոխություններ էր խոստացել՝չի արել ու տենց հիմնական խոստումները ցուցակով։
Տենանք կատարողականը քանի % է վեց տարում։
Իսկ ես Նիկոլի հանդեպ ոչ մի վարդագույն ակնոցներ չունեմ 2020-ից հետո։ Հակառակը, կարելի ա ասել որ քաղաքական ֆիզիոնոմիաներից ոչ մեկի հանդեպ արդեն ոչ ակնոցների տեղ ունենալու տեղ չի մնացել, էս 4 տարիների ընթացքում։ Ինչի մասին ա խոսքը, եթե անգամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առումով են բոլոր ակնոցները վերացել, քանի որ Պուտինը անցյալ տարի էնեց կարգի հրեշություն արեց, ցույց տալով որ ինքը պատրաստ ա նույնիսկ Արցախը փուռը տալ, ինչ ա թե Հայաստանում իր մարդուն տեսնի իշխանության։

Թե չէ մինչև սեպտեմբեր ես միամտաբար մտածում էի, որ Պուտինը էդ քայլի չի գնա, քանի որ դա չի բխում Ռուսաստանի շահերից, որ 25 տարի ա ուզում էին մտնել զորքով, ոչ նրա համար որպեսզի տենց հանգիստ փուռը տան, լիովին ու ամբողջությամբ խայտառակելով Ռուսաստանի հեղինակությունը բոլորի աչքերում, ինչ ա թե ինչ-որ Նիկոլ հանելու համար, որը նրանից ոչ մի տեղ չէր փախնի։

Այսինքն, իրոք որ թերագնահատել էի դրա իռացիոնալիզմը ու եզության աստիճանը։ Համոզված էի որ Արցախը չի հայաթափի։ Հիշում ես չէ որ ասում էի որ պետք ա զարգանանք, զինվենք ու Ադրբեջանում սպասվող տնտեսական անկման հեռանկարի ֆոնի վրա, որպեսզի հետո փոխվի թե տնտեսական բալանսը ու թե ռազմականը ու ռեալ հնարավորություն կստեղծվի այդ դեպքում գոնե Քարվաճառը Լաչինի հետ ետ բերելու։ Հլը վիճում էի Միլանի հետ էդ թեմաներով ահագին։

Ու դա մենակ ես չէի թերագնահատել, այլ բոլորը, առանց բացառության։ Դաշնակներով, ղարաբաղյան կլանով, բոլոր վերլուծաբաններով, բոլոր վարդանյաններով և այլն։ Ոչ մեկ չէր պատկերացնում, որ կվերցնի ու տենց բոլորին փուռը կտա։

Իսկ վերաբերվում ա սահմանադրական փոփոխություններին, ապա արդեն չի էլ կարա եթե անգամ ուզենա, ուրիշ հարց որ չի էլ ուզում։ Հենա, հունվարից սկսած ամբողջ իշխանական քարոզչությունը սկսել էր քարոզը նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ, որտեղ որ հղում չի լինի անկախության հռչակագրի վրա չէ։ 

9 ժամանոց մամուլի ասուլիսներ էր տալիս դրա վերաբերյալ, աբսուրդային օրինակներ բերում ցլերի ու կարմիր շորի մասին, որ ահա ցլերը կարմիր շորի վրա են գալիս, իսկ մեր վրա կարմիր շոր ա հագած)) Նույնիսկ Արսենյանին էր հույնից հանել էդ օրինակը))) Երբ որ ասեց որ ցլերը գույները չեն տարբերում։

Բայց վերջին շաբաթներին, մասնավորապես Մյունխենից հետո, զգում ես որ էդ թեման երրրոդ պլան ա գնացել? Մի տեսակ ոնց որ ջրեցին նոր սահմանադրության ընդունման թեման, ասելով որ ահա դա տարիների հարց ա, մինչ դեռ ձմռանը ռեալ պատրաստվում էին, զգացվում էր դա, որ մտադիր են էս տարվա ընթացքում նոր սահմանադրություն ընդունել։ Բայց ուր ա հիմա էդ թեման?

Դրա պատճառներից մեկը գիտես ինչը կարող ա լինի? Որ եկել են եզրակացության, որ դա անցնող բան չի հանրաքվեյով, իսկ տապալման դեպքում էլ մի այլ կարգի էր թուլանալու իրենց իշխանությունը։ Դրա համար էլ որոշեցին ջրել էդ թեման։ Գուցե նաև Մյունխենում դուխ տվողներ են տվել Նիկոլին, որ ահա չենք թողնի խոշորամասշտաբ հարձակում։

Մի խոսքով, ուզում եմ ասել որ ժողովրդավար պետություն լինելու ֆակտորը արդեն իրեն սկսել ա ցույց տալ տենց օրինակների վրա, որ օրվա իշխանությունը չի կարողանում անցկացնել ինչ որ ուզում ա, ռեալ վախենում են ընտրություններից կամ հանրաքվեներից։ Նենց որ Նիկոլին, որին տենց ատում ես, իշխանությունից հենց ժողովրդավարության միջոցով ա հեռացնելու ժողովուրդը, էդ իր բոլոր խոստումները չկատարելու համար։

Ես որ տենց եմ տեսնում, որ մեծամասնություն էլ չեն կարողանա ստանալ։ Բայց դրանից չի բխում որ հեղափոխությունը սխալ էր, քանի որ հեղափոխությունը Նիկոլին իշխանության բերելու համար չէր, այլ նորմալ պետություն դառնալու թեմայով էր, պլուս հնարավորություն ստանալու իշխանությունից հեռացնելու ֆիզիոնոմիաներին, որոնք իրենց խոստումները չեն կատարում։

Էն ժամանակ մարդիկ միամիտ էին, պատկերացնում չունեին, թե Պուտինը ինչ մասշտաբի հրեշ ա, որ կպատժի հայ ժողովրդին էդ իր ցանկության համար ու որ ըստ Պուտինի բոլոր ԱՊՀ երկրները պետք ա լինեն իր ծայրագավառները, մաֆիոզ, ավտորիտար, կոռուպցիայի մեջ թախված ռեժիմներով, որ իրավունք չկա նորմալ պետություն դառնալու փորձեր անել իր կայսրության տարածքում, որը նա ստեղծել ա իր գլխում։

URTZ likes this post

Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum