Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

+12
benno
HovoErevan
AC Milan
youtharmenia
Barcamaniac
Er Ibk
Congo
-aram-
URTZ
Mughdus
Nikko
Сомалийский пират
16 posters
Go down

Եթե ունենաիք ընտրելու իրավունք, ապա ում օգտին կքվեարկեիք

4 - 24%
youtharmenia, Er Ibk, Nikko, Juvents=DelPiero
13 - 76%
T, Сомалийский пират, Barcamaniac, Mughdus, HovoErevan, Edo, AC Milan
 
Total Votes: 17
+13
Barcamaniac
Mughdus
HovoErevan
Edo
AC Milan
FC MIKA
Nikko
Vanadzor
AEM
JEDI
URTZ
benno
Juvents=DelPiero
17 posters
 
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5397
Очки : 5584
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 22:00
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրության համար առաջադրվել է երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը (ՀՖՖ գործող նախագահ) և Արաս Օզբիլիսը (այս ամիս կարիերան ավարտած ազգային հավաքականի նախկին խաղացող)։ 
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ֆեդերացիայի նախագահի ընտրությունները
https://www.azatutyun.am/a/32708467.html

Եկենք քվեարկենք, ֆորումի հանրային տրամադրությունները նայելու համար))

Er Ibk and Mughdus like this post

avatar
Er Ibk
Сообщения : 3201
Очки : 3254
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 22:09
Ես կուզենայի Թովմաս Կիրովականսկուն տեսնել ՀՖՖ նախագահի պաշտոնում,անտեսելով էն անհիմն զրպարտանքները,որ թե բա նեմեցական ա բան ա, բայց քանի որ նա չկա ապա ես էրկուսից կնախնտրեի Մելիքբեկյանին, քանզի լուրջ հույսեր ունեմ,որ էկող ատբոռում մտնելու ենք աշխարհի առաջնության խմբային փուլ։

Mughdus and T dislike this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5397
Очки : 5584
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 22:17
Օրինակ, ես չեմ կարծում որ Օզբիլիսը Մելիբեկյանից ավելի լավ ա հասկանում մենեջմենթից ու շատ հնարավոր ա որ նրան կզիջի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, բայց ես գնտնում եմ, որ էդ բյուրոկրատական, մաֆիոզա-գողա-քաղքենիական ինստիտուտ կոչվողին, ինչպիսին ֆեդերացիայի գործկոմն ա, որտեղ որ բոլորը բոլորին ատում են, ոչ իշխանական թեկնածուի ընտրությունը շատ ուժեղ հարված կլիներ։ Ես էդ ռակուրսով եմ նայում հարցին։

Այսինքն, բուն փաստը որ գործկոմի ընտրություններով հնարավոր ա ֆեդերացիայի նախագահ փոխել, ըստ ինձ, ավելի մեծ նշանակություն կունենար մեր ֆուտբոլի համար, քան թե թեկնածուի ով լինելը, հատկապես եթե այդ թեկնածուն ոչ իշխանական թեկնածու ա, ու ոչ էլ մաֆիոզ ինչ-որ տիպ։

Սա էլ Բագրատ տուրի հարցազրույցը՝ https://sport.news.am/arm/news/145566/
Որտեղ որ ինքը ասում ա որ ինքը կամանչեր եթե Օզբիլիսը ընտրվեր նախագահ ու էդ դեպքում ինքը իր ակումբը առաջնությունից կհանի։
Թե բա՝
ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու եմ Արմեն Մելիքբեկյանին: Եթե թեկնածուներից լիներ Ռուբեն Հայրապետյանը, մեծ սիրով ձայնս կտայի նրան, քանի որ նա ավելի լավ կղեվարարեր ֆեդերացիան: Արաս Օզբիլիսի ընտրվելու դեպքում, հաջորդ օրը «Ալաշկերտը» դուրս կգա, որովհետեւ նման նախագահի հետ կամաչեմ աշխատել: statement

Այ մենակ նրա համար, որ սրանք բոլորով, էդ բոլոր գեղցի մաֆիոզիները, մանթո ընկնեն, իրենց գողական մենթալիտետով, թե բա էս լակոտը ով ա որ մեզ, կյանք տեսածների գլխին դառնա նախագահ, շատ կուզենաի որպեսզի Օզբիլիսը ընտրվեր։ Հենց մեկը էս Բագրատին ինադու, որպեսզի իսկականից ամաչեր ու դրանից հետո էլ սենց չէր խոսա։

Mughdus likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 22:41
Կասկածում եմ, որ Արաս=Խորիկ=>ակադեմիա։ Երկնքից երեք փուչիկ ընկան, մեկը հաստատ ֆորումում կիջնի։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 22:54
Մեր u 15 պարտվել է Բուլղարացիներին ՝ի դեպ բուլղարացիները երեք կարմիր քարտ են ստացել և խաղն ավարտել 8 հոգով։
Ցավալի և անհեռանկար վիճակ է։😡

Er Ibk likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 23:47
Mughdus wrote:Մեր u 15 պարտվել է Բուլղարացիներին ՝ի դեպ բուլղարացիները երեք կարմիր քարտ են ստացել և խաղն ավարտել 8 հոգով։
Ցավալի և անհեռանկար վիճակ է։😡

Մլնգոտը պատվավոր հյուրերի շարքու՞մ չէր։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Thu 30 Nov 2023, 23:57
Nikko wrote:
Mughdus wrote:Մեր u 15 պարտվել է Բուլղարացիներին ՝ի դեպ բուլղարացիները երեք կարմիր քարտ են ստացել և խաղն ավարտել 8 հոգով։
Ցավալի և անհեռանկար վիճակ է։😡

Մլնգոտը  պատվավոր հյուրերի շարքու՞մ չէր։

Մլնգոտը ով է????
URTZ
URTZ
Admin
Сообщения : 2669
Очки : 2726
Репутация : 25
Дата регистрации : 23/09/2019

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Fri 01 Dec 2023, 03:08
Lav chi , pastoren ete antrvi Ozbiliza Alashkerta kpagvi , isk ete Melikbekyana Pyunika khelni - amen depqum v***a
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5397
Очки : 5584
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Fri 01 Dec 2023, 15:24
Փյունիկը, հետաքրքիր ա չէ որ իր թեկնածուին չի առաջադրել, էս ամեն ինչից հետո։ Ինձ թվում էր որ Սողոմոնյանը կարող ա իր թեկնածությունը առաջադրի, բայց չէ։
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Sun 03 Dec 2023, 20:14
Message reputation : 100% (1 vote)
Ինչ եղա՞վ ձեզ, որ  ամբողջ անձնակազմով Մելիքբեկյանից հիասթափվեցիք: Տարիներ նրա գովքն էիք անում, ինչպես Նիկոլինը արեցիք: Ես, որ երկուսին քննադատել եմ ( քլնգել)  չեմ գտնում Արասը կարող է որևէ բան փոխել: Հիմա ևս կարծում եմ, որ Մելիքբեկյանը և իր աշխատակիցները ունակ չեն: Արասը միայն կա,, որպես ձեզ (հանրությանը) ներկայացվի, թե տեսեք արդար ընտրություններ են լինելու: Արասը ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ է անելու, ու՞մ հետ: Երկու սիրուն գոլ է խփել ու հետո: Համաձայն եմ ավելի շատ բան է արել քան "ազգային հերոս" Մարկոսը կամ հենց Յուրան: Բայց հերիք չէ: Հիշեք միշտ Չի եղել, Չկա ու Չի լինելու ամենուրեք մինչև սովոտագարշահոտը չվերանա:
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Sun 03 Dec 2023, 21:38
Nikko wrote:Ինչ եղա՞վ ձեզ, որ  ամբողջ անձնակազմով Մելիքբեկյանից հիասթափվեցիք: Տարիներ նրա գովքն էիք անում, ինչպես Նիկոլինը արեցիք: Ես, որ երկուսին քննադատել եմ ( քլնգել)  չեմ գտնում Արասը կարող է որևէ բան փոխել: Հիմա ևս կարծում եմ, որ Մելիքբեկյանը և իր աշխատակիցները ունակ չեն: Արասը միայն կա,, որպես ձեզ (հանրությանը) ներկայացվի, թե տեսեք արդար ընտրություններ են լինելու: Արասը ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ է անելու, ու՞մ հետ: Երկու սիրուն գոլ է խփել ու հետո: Համաձայն եմ ավելի շատ բան է արել քան "ազգային հերոս" Մարկոսը կամ հենց Յուրան: Բայց հերիք չէ: Հիշեք միշտ Չի եղել, Չկա ու Չի լինելու ամենուրեք մինչև սովոտագարշահոտը չվերանա:
Դե Արազի ամենամեծ պլյուսն այն է որ հաստատ սովետագարշահոտը չկա։մնացածն էլ ժամանակը ցույց կտա։ամեն դեպքում էդ մելիքբեկյանն Նիկողոսյան ժուռնալյուգներից հաստատ լավ կլինի։
avatar
FC MIKA
Сообщения : 38
Очки : 40
Репутация : 0
Дата регистрации : 04/08/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 02:02
Nikko wrote:Ինչ եղա՞վ ձեզ, որ  ամբողջ անձնակազմով Մելիքբեկյանից հիասթափվեցիք: Տարիներ նրա գովքն էիք անում, ինչպես Նիկոլինը արեցիք: Ես, որ երկուսին քննադատել եմ ( քլնգել)  չեմ գտնում Արասը կարող է որևէ բան փոխել: Հիմա ևս կարծում եմ, որ Մելիքբեկյանը և իր աշխատակիցները ունակ չեն: Արասը միայն կա,, որպես ձեզ (հանրությանը) ներկայացվի, թե տեսեք արդար ընտրություններ են լինելու: Արասը ի՞նչ ծրագիր ունի, ի՞նչ է անելու, ու՞մ հետ: Երկու սիրուն գոլ է խփել ու հետո: Համաձայն եմ ավելի շատ բան է արել քան "ազգային հերոս" Մարկոսը կամ հենց Յուրան: Բայց հերիք չէ: Հիշեք միշտ Չի եղել, Չկա ու Չի լինելու ամենուրեք մինչև սովոտագարշահոտը չվերանա:
Նիկկո ջան, կոնկրետ ես չեմ ասում, որ Մելիքբեկյանի աշխատանքից լրիվ դժգոհ եմ, որովհետև առաջնության մակարդակը ռեալ բարձրացել ա ու նաև ֆուտբոլիստ/մարզիչների հետ բանակցելու հարցում շատ ավելի լավն ա Նեմեցից (օրինակ՝ Պետրակովին չի ասում ձեռի հետ Ուրարտուի տրեներ աշխատի, մեկ ա տարվա 10 ամիսը պարապ ես)։

Բայց ամենակարևոր ոլորտը՝ մանկապատենական ֆուտբոլը, տապալում ա, ինչը շատ ծանր հետևանքներ ա ունենալու մեր համար հետագայում։ Ու արդեն իրա կառավարման 4րդ տարին ա վերջանում, բայց վիճակը ավելի խայտառակ ա դառել։ Դրա համար կոնկրետ իմ քննադատությունը իրա հասցեին վերջին ժամանակաշրջանում շատացել ա։

Արասին ես չեմ համարում փրկիչ կամ իդեալական տարբերակ, բայց աշխարհի լավագույն ֆուտբոլային դպրոցներից մեկում երկար տարիներ անցկացրած մարդը իրա գիտելիքներով շատ մեծ օգուտ կարա տա էս հարցում։

Сомалийский пират and AEM like this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 04:58
@Mughdus սովետագարշահոտը փոշի չէ , որ թափ տաս անցնի։  Մեկ մարդ փոխելով ոչինչ չի ստացվի։ Լրիվ համակարգը պիտի փոխվի սկսած հանրությունից մինչև պաշտոնյան։ պետք է լինի պահանջ, պատասխանատվություն և վերահսկություն։ Հայաստանում դա բացակայում է։  Հանրությունը անտարբեր է, նրա պետք չէ թե պաշտոնյան ինչ է անում։  Իսկ պաշտոնյան ինչքան ազնիվ լինի ու կամենա իր գործը անի, ընկնում է հարմարավետության մեջ ու չի ձգտում ավելին անել։ Արասը ոչ մի բան չի կարող անել ու չեմ կարծում նույնիսկ ունակ է անելու, եթե նույնիսկ չխանգարեն։ Արասը ձևակնորեն է մասնակցում։

@FC MIKA Ես նույնիսկ չեմ համարում , որ Մելիքբեկյանի գործնեությունը բավարար է։  Նա համարյա բան չի արել։ Առաջնության մակարդակի բարձրացումը իր ներդրման պատճառով չէ։ Մնացած տիրույթում տապալել է։

@Сомалийский пират Կարդա վերևի գրածները։
avatar
FC MIKA
Сообщения : 38
Очки : 40
Репутация : 0
Дата регистрации : 04/08/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 09:26
Nikko wrote:@Mughdus սովետագարշահոտը փոշի չէ , որ թափ տաս անցնի։  Մեկ մարդ փոխելով ոչինչ չի ստացվի։ Լրիվ համակարգը պիտի փոխվի սկսած հանրությունից մինչև պաշտոնյան։ պետք է լինի պահանջ, պատասխանատվություն և վերահսկություն։ Հայաստանում դա բացակայում է։  Հանրությունը անտարբեր է, նրա պետք չէ թե պաշտոնյան ինչ է անում։  Իսկ պաշտոնյան ինչքան ազնիվ լինի ու կամենա իր գործը անի, ընկնում է հարմարավետության մեջ ու չի ձգտում ավելին անել։  Արասը ոչ մի բան չի կարող անել ու չեմ կարծում նույնիսկ ունակ է անելու, եթե նույնիսկ չխանգարեն։  Արասը ձևակնորեն է մասնակցում։

Իսկ եթե 6 թիմանոց առաջնություն ունենայինք ու անընդհատ եվրոլիգայի առաջին փուլից դուրս մնայինք, էդ արդեն Մելիքբեկյանի պատճառով էր ըլնելու?

Сомалийский пират, Vanadzor and Er Ibk like this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 10:25
FC MIKA wrote:

Շատ եմ լսել նույնը: Իսկ ինչու՞մ է Մելիքբեկյանի դերը: Չեմ հեգնում: Պարզապես կուզենայի տեղեկանամ: Երկար ժամանակ չեմ հետևել առաջնության խաղերին, թեև կարդացել եմ:

URTZ likes this post

avatar
FC MIKA
Сообщения : 38
Очки : 40
Репутация : 0
Дата регистрации : 04/08/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 15:11

Ասեմ իմ կարծիքը։

2008 թվից հետևում եմ մեր առաջնությանը ու շատ խայտառակ անարդարություններ եմ տեսել օգուտ Նեմեցի թիմ Փյունիկի։ Մրցավարներին ակնհայտ ուղղորդումներ, որ Փյունիկը դառնա չեմպիոն, էդ պահին ուժեղ ֆուտբոլիստներին հավաքական չկանչել, որ Փյունիկից խաղացող հրավիրվի։ Ու էդ ամենի հաշվին Փյունիկը ունենում էր գերեկամուտներ (ամեն տարի չեմպիոնների լիգայում խաղալով ու ՈՒԵՖԱ-ից փողեր ստանալով հավաքական հրավիրվող խաղացողների համար), իսկ մյուս թիմերն էլ կամ պտի կիսաբարեգործական վիճակում մնային, կամ էլ դառնային Փյունիկ-2, ոնց որ մի քանի տարի արեց Բանանցը։

Էդ վիճակից բնականաբար շատ թիմի տերեր դավադիտ եղան ու արդյունքը եղավ էն, որ ինչ-որ պահի ընդամենը 6 թիմ էր մնացել բարձրագույն խմբում, դաժե երբ որ Նեմեցը Փյունիկի միջոցով գերեկամուտ ստանալու պրոյեկտից արդեն հրաժարվել էր։

Եվրոլիգայի մասին ընդհանրապես ասելու բան չկա, տարիներ էին լինում, որ վաբշե ոչ մի թիմ, ոչ մի խաղում դաժե չէր հաղթում, ուր մնաց փուլ հաղթահարելու մասին։

Իսկ հիմա լիքը մարդ ներդրումներ ա անում, թիմ ա բացում, դրսից ուժեղ խաղացողներ հրավիրում, որովհետև գիտի, որ ճիշտ մենեջմենթի դեպքում կարա նորմալ եկամուտներ ապահովի։

Շատ հնարավոր ա, որ ստեղ էդքան Մելիքբեկյանի դերը չի, ինչքան Նեմեցի չլինելու հարցը, բայց նաև կարծում եմ չես ժխտի, որ Հայաստանում լիքը մարդ էդ պաշտոնին գալով, աշխատելու էր նույն Նեմեցի աշխատելաոճով։

Сомалийский пират, Vanadzor and Er Ibk like this post

avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Tue 05 Dec 2023, 17:19
Nikko wrote:@Mughdus սովետագարշահոտը փոշի չէ , որ թափ տաս անցնի։  Մեկ մարդ փոխելով ոչինչ չի ստացվի։ Լրիվ համակարգը պիտի փոխվի սկսած հանրությունից մինչև պաշտոնյան։ պետք է լինի պահանջ, պատասխանատվություն և վերահսկություն։ Հայաստանում դա բացակայում է։  Հանրությունը անտարբեր է, նրա պետք չէ թե պաշտոնյան ինչ է անում։  Իսկ պաշտոնյան ինչքան ազնիվ լինի ու կամենա իր գործը անի, ընկնում է հարմարավետության մեջ ու չի ձգտում ավելին անել։  Արասը ոչ մի բան չի կարող անել ու չեմ կարծում նույնիսկ ունակ է անելու, եթե նույնիսկ չխանգարեն։  Արասը ձևակնորեն է մասնակցում։

@FC MIKA Ես նույնիսկ չեմ համարում , որ Մելիքբեկյանի գործնեությունը բավարար է։  Նա համարյա բան չի արել։ Առաջնության մակարդակի բարձրացումը իր ներդրման պատճառով չէ։ Մնացած տիրույթում տապալել է։

@Сомалийский пират Կարդա վերևի գրածները։

Սովետագարշահոտը կարող է լինել միայն ՀՀ ում( կամ ԽՍՀՄ) ծնված մեծացածների մոտ։դրսում մեծացածը լրիվ ուրիշ մենթալիտետ ունի։ու Արասը էդ չափանիշով հաստատ համապատասխանում է։իսկ եթե ղեկավար օղակում ճիշտ մարդ լինի՝ նոր հնարավոր է ներքևների գիտակցության մեջ բան փոխել։այլ տարբերակի դեպքում քծնող բանսարկու միջակություններ են իշխելու ու մի 100 տարի սովետագարշահոտից չենք ազատվելու։
Դե ես համոզված եմ որ Արասը չի ընտրվի։գործկոմի կազմը որ նայում եմ լացս գալիս է։Սովետական ոճով 3 տարով էլի մելիքբեկյանն է նշանակվելու։
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Wed 06 Dec 2023, 01:30
@FC MIKA համաձայն եմ քեզ հետ և գրածիդ մասին շատ եմ լսել։ Բայց ինչ է արել, որ այդպես է եղել։ Գրածիդ մեջ հակասություն կա; Եթե եկամուտները հավաքական կանչից է գալիս, ապա հիմա ներքին ակոիմբներից համարյա չկա։ Որ ներդրումների մասին է խոսքը կամ ինչ է արել , որ ներդրումներ լինեն։

@Mughdus հաստատ մելիքբեկյանն է ընտրվելու։ Արասը գործկոմ ինչ պիտի անի, թեկուզ չեմ կարծում նույնիսկ լինի։ պատկերացնում ես գործկոմի կամ վերահսկող մարմնի ժողովները։ Հին սովետի կամ սովորական հայկական ժողովներից է լինելու։ " Արա մեր ինչ գործն ա" կամ "Արա էս օվա" կամ "Արա քո գործին գնա"։ Սրանից զատ չեմ կարծում որևէ քննարկում է լինում։

avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Wed 06 Dec 2023, 08:38
Nikko wrote: @FC MIKA համաձայն եմ քեզ հետ և գրածիդ մասին շատ եմ լսել։  Բայց ինչ է արել, որ այդպես է եղել։  Գրածիդ մեջ հակասություն կա; Եթե եկամուտները հավաքական կանչից է գալիս, ապա հիմա ներքին ակոիմբներից համարյա չկա։  Որ ներդրումների մասին է խոսքը կամ ինչ է արել , որ ներդրումներ լինեն։

Մի քիչ ուշադիր կարդա գրածս։
Գործկոմն է ընտրելու( նշանակելու) ՀՖՖ նախագահ՝ իսկ էսօրվա գործկոմի կազմը գործող իշխանության մանկլավիկները են ( ինչպես և նախկինում) մի խոսքով բան չի փոխվել ըստ էության ՝նույն փտած համակարգն է։ Փոխվել են միայն գործող անձինք՝ էն էլ մասամբ։
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Wed 06 Dec 2023, 09:03
Mughdus wrote:

Կարդացել եմ։ Սխալվում ես։ Գործկոմը չի ընտրում նախագահին այլ ընտրվում է ՀՖՖի անդամների ներկայացած թեկնածուներից ՀՖՖի անդամների կողմից։  Դրանք միայն երկուսն են՝ Մելիքբեկյանը և Արասը։ ՀՖՖի Անդամները նաև առաջարկում են գործկոմի անդամների թեկնածու։  Այդ ցանկից ժողովի մասնակիցները ընտրում են գործկոմի անդամներին , ովքեր իրենց հերթին ընտրում են ՓՈԽ-նախագահին։ Այսպիսով Արասը չի լինի գործկոմի անդամ։  Այս անգամ նախագահը ընտրվում է միայն երեք տարով, չորսի փոխարեն, որ մյուս անգամ գործկոմի և նախագահի ընտրությունները միևնույն ժամանակ լինի։
avatar
Mughdus
Сообщения : 1376
Очки : 1377
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Wed 06 Dec 2023, 11:05

Սրանց օրոք Արազը չէ ուզում է Ջորկաեֆը լինի՝միևնույնն է չի ընտրվի։ Ասածս դա է։ Իսկ գարշահոտից ազատվելու համար պետք է ղեկավարը լինի ԽՍՀՄ տարածքից դուրս ծնված և մեծացած մասնագետ ու պարտադիր իր թիմով; թե չէ տեղացի բանսարկուները գլխին կսարքեն։
avatar
FC MIKA
Сообщения : 38
Очки : 40
Репутация : 0
Дата регистрации : 04/08/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Wed 06 Dec 2023, 12:09
Nikko wrote: @FC MIKA համաձայն եմ քեզ հետ և գրածիդ մասին շատ եմ լսել։  Բայց ինչ է արել, որ այդպես է եղել։  Գրածիդ մեջ հակասություն կա; Եթե եկամուտները հավաքական կանչից է գալիս, ապա հիմա ներքին ակոիմբներից համարյա չկա։  Որ ներդրումների մասին է խոսքը կամ ինչ է արել , որ ներդրումներ լինեն։

@Mughdus հաստատ մելիքբեկյանն է ընտրվելու։ Արասը գործկոմ ինչ պիտի անի, թեկուզ չեմ կարծում նույնիսկ լինի։ պատկերացնում ես գործկոմի կամ վերահսկող մարմնի ժողովները։ Հին սովետի կամ սովորական հայկական ժողովներից է լինելու։  " Արա մեր ինչ գործն ա" կամ "Արա էս օվա" կամ "Արա քո գործին գնա"։  Սրանից զատ չեմ կարծում որևէ քննարկում է լինում։

Վերջին հավաքին 11 հոգի ներքին առաջնությունից էր։ Մեծ մասը իհարկե պահեստային խաղացողներ էին, բայց իմ իմանալով խաղին նախապատրաստվելու համար նույնպես գումար ա տալիս ՈՒԵՖԱ-ն, կարող ա դաժե անկախ խաղին մասնակցելուց նույն գումարը լինի։ Առաջ ասում էին 10000 դոլար ա մի խաղացողի համար, ինտերնետում չկարացա գտնեմ էդ ինֆոն, եթե մեկդ հստակ գիտի, ասեք։

Բացի դրանից ուժեղ թիմերից տենց 1-2 հոգի էլ ուրիշ ազգային հավաքականներ են հրավիրվում (Մոլդովա, Էստոնիա, Քենիա և այլն): Նաև ինձ թվում ա ինչ-որ գումարներ էլ գալիս ա երիտասարդական հավաքականներ ֆուտբոլիստներին ուղարկելուց։

Մելիքբեկյանի կոնկրետ քայլերից տեղյակ չեմ, ֆեդերացիայում ծանոթ մարդ չունեմ, իսկ աշխատանքներն էլ միշտ չի, որ թափանցիկ ու օբյեկտիվ ներկայացնում են։ Դրա համար զուտ համեմատում եմ նախկին ու ներկա վիճակը առաջնության։ Ու նաև չեմ ընդունում էն միտքը, որ Նեմեցից հետո դե ով էլ գար ավելի վատ չէր կարա ըլներ, վստահ եմ, որ համարյա բոլոր նոր ու հին թիմերն էլ ունեցել են քննարկումներ Մելիքբեկյանի հետ, որ հասկանան իրանց թիմ պահելը ինչքանով ա ձեռնտու։ Նորմալ բիզնեսմենը, ոչ թե պռոստը առուծախ անողը, բոլոր ռիսկերը ու հնարավորությունները հաշվի առնելով ա մի գործ սկսում, հաստատ շարքային երկրպագուի նման չի մտածելու, դե Նեմեցը չկա արդեն սաղ լավ ա լինելու, հեսա սկսեմ դրսից խաղացողներ բերել բարձր աշխատավարձով, ակադեմիա բացեմ և այլն։

Сомалийский пират likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Fri 08 Dec 2023, 02:11
Nikko wrote:Կասկածում եմ, որ Արաս=Խորիկ=>ակադեմիա։ Երկնքից երեք փուչիկ ընկան, մեկը հաստատ ֆորումում կիջնի։

Արասախաբ եք լինելու։

Արաս Օզբիլիզ

-Տարիներ առաջ մեր հերթական հարցազրույցի ժամանակ խոսվեց նաև, որ ցանկություն ունեք ակադեմիա բացել Հայաստանում: Ի՞նչ փուլում է գործընթացը:

-Այո, միշտ եմ ցանկություն ունեցել ակադեմիա բացելու: Սակայն հիմա այս պահին մտածում եմ հայկական ֆուտբոլին օգնելու այլ ճանապարհների մասին:

-Դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ի՞նչ ունեք տալու հայկական ֆուտբոլին և ի՞նչ հստակ պլան ունեք:

-Այն ճանապարհով, որով անցել եմ ես, այն փորձով, որը կուտակել եմ տարիների ընթացքում, կարող եմ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Աշխատանքս տեսնում եմ միայն ու միայն թափանցիկության և արդարության սկզբունքները պահելու եղանակով: Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված իմ պլաններն առավել մանրամասն կբացահայտեմ առաջիկա մեծ ասուլիսի ժամանակ: Սուտ կլինի, եթե ասեմ, որ 2-3 տարվա ընթացքում կարողանալու եմ փոխել ամենը, դա բացառված է: Բայց, իմ կարծիքով, մեզ պետք է ֆուտբոլի զարգացման ազգային ծրագիր, որը վերցված չի լինի այս կամ այլ երկրներից, այլ կլինի մեր ինքնատիպությանը հատուկ ծրագիր: Հայկական ֆուտբոլին գլոբալ փոփոխություններ են պետք:

-Ներֆուտբոլային հասարակությունը խոսում է այն մասին, որ Ձեզ աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

-Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթրայանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը:

-Արաս, շնորհակալ եմ անմիջական զրույցի համար:
URTZ
URTZ
Admin
Сообщения : 2669
Очки : 2726
Репутация : 25
Дата регистрации : 23/09/2019

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Fri 08 Dec 2023, 02:40
Iskakanitz Arazi teqnatzutyuna shat nmana farsi  - nmana nran vor iran arachadrelen dzevakan (aragi mech Urartuyum karieran avartelov) - enqan vor Melikbekyana miak teqnatzun chlini > mtom te mrtzaktzutyun ka, ankati unenalov vor Urartui sepakanatera shat lav u jerm haraberutyuneri mecha Melikbekyani het .

Congo likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023 Empty Re: ՀՖՖ նախագահի ընտրություններ 2023

Fri 08 Dec 2023, 08:44
ՖՖ նախագահ ընտրվելու դեպքում Արաս Օզբիլիսը ջանքեր չի խնայի, որ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադառնա Հայաստանի ազգային հավաքական։ Այս մասին Օզբիլիսն ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։ Հարցին, թե ներֆուտբոլային հասարակությունը խոսում է այն մասին, որ Ձեզ աջակցողների թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, Օզբիլիսը պատասխանել է․ «Ես շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին, թե՛ խոսքով, թե՛ գործով ինձ միշտ աջակցելու համար։ Մի բան ասեմ` իմ ընտրվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտն անպայման խաղան Հայաստանի հավաքականում։ Մենք, գուցե, ամբողջապես չենք էլ ընկալում Հենրիխ Մխիթարյանի մեծագույն ֆուտբոլիստ լինելու փաստը: Մեզ նման փոքր երկրները պետք է երկու ձեռքով պահեն Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստին: Հենրիխն այն օրինակն ու ապացույց է, որ հնարավոր է հայկական ֆուտբոլից համաշխարհային աստղեր ունենալ: Մենք պետք է ամեն հնարավոր բան անենք՝ մեր զարգացման համար օգտագործելով օրինակ նույն հենց Մխիթարյանի փորձը, տաղանդը, կապերը»:

Փաստորեն, Արաս Օզբիլիսը ըստ էության չի հերքել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում Մխիթարյանն աջակցում է իրեն։ Մխիթարյանը դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, բայց․․․։ Կասկածից վեր է, որ լեգենդար ֆուտբոլիստի Օզբիլիսի թեկնածությունը պաշտպանելու մասին տեսաուղերձը կարող է նոր թափ հաղորդել ընտրությունների ընթացին։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալուց հրաժարվել էր 2002 թվականի մարտին։ Այս պահին դժվար է ասել, «Ինտերի» կիսապաշտպանը Օզբիլիսի ընտրվելու դեպքում կվերադառնա ազգային թիմ, թե ոչ։ Բայց այն, որ մեր հավաքականի հավաքականի հեռանալու պատճառներից է նաև ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության հետ տարաձայությունները, կարծում ենք՝ պարզ է։ Ինչևէ, Օզբիլիսին աջակցելու հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին։ Վերջինս հանդես է եկել տեսաուղերձով նշելով որ հավատում է Օզբիլիսի հաղթանակին։ Կարող ենք ասել, որ ընտրություններին ընդառաջ Օզբիլիս շուրջ ձևավորվում է հայկական ֆուտբոլի հայտնի դեմքերի կոնսոլիդացիա։ Հիշեցնենք, որ ընտրապայքարում Օզբիլիսի մրցակիցն է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Վերջինիս ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Մելիքբեկյանի հաղթելու հնարավորություններն ինչ խոսել ավելի մեծ են, քանզի քվեարկելու իրավունք ունեցող ՀՖՖ-ի անդամ կազմակերպությունների մեծ մասը մտերմիկ հարաբերությունների մեջ են նրա հետ։

Մինևնույն ժամանակ չի կարելի բացառել, որ ֆուտբոլային ընտանիքի Օզբիլիսին միահամուռ աջակցությունը եղանակ կփոխի։ Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը վերջերս ավարտեց ֆուտբոլիստի կարիերան հայտարարելով նաև ՀՖՖ-ի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ «Շատ բարդ էր կայացնել այս որոշումը։ Բայց 29 տարուց և 8 վիրահատություններից հետո որոշեցի ավարտել այն։ Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել է դեռևս 2014 թվականին, ծնկի 3-րդ խաչաձև վնասվածքից հետո։ Ես հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս այն Օզբիլիսը չէր։ Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ։ Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի:

Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է։ Միշտ ասել եմ, որ կարիերայիս ավարտից հետո ուզում եմ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կձգտեմ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- լրագրողների հետ հանդիպման ասել էր Օզբիլիսը։
Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum