Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Go down
avatar
Mughdus
Сообщения : 1394
Очки : 1395
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 11:09
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։

Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։ Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»: Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին հասցրեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրանում մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով.

1. Հայաստանն ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելովեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը, եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր
միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։
Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ։
Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։

2. «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ Հայոց այլ թագավորներին։
Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։
Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրված իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։
3. 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ երեք խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական
կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանալու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր երկրի անվտանգությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ չորս տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրյա կործանարար պատերազմի արդյունքում եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։ Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։
4. Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական
Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։

5. Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղում, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է»:

Congo likes this post

URTZ
URTZ
Admin
Сообщения : 2686
Очки : 2743
Репутация : 25
Дата регистрации : 23/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 14:21
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 14:25
JEDI wrote:Ինչքան գիտեմ մոնետիզացիայի մասով գուգլի հետ բանակցությունները անցյալ օգոստոսին եին ու պայմանավորվել եին այս տարի անել։ Ու ինչ որ արդարոց բան չի որովհետև Ղազախստան ել պետք է մցնեն։ Բայց հարցը միայն մոնետիզացիայի հետ կապված չի։ Դու կարող ես հենց հաղորդման ժամանակ մի բան գովազդես։ Շատ մարդիկ նայոոմ են հաղորդումը ըօւտւբով, ինչ որ մասսայի դուր է գալիս, նույն թուրքերից ասենք ու սկսում են քեզ լսել ինտերնետով, նա մանավանդ ռուսերեն է դրանց հաղորդումը։
Իրոք ինչ նշանակություն ունի լավ եինք վատ եինք ռսների հետ։ Ես չեմ հասկանում եթե քո աուդիտորիան հայերն են, դու ապրում ես Երևան, ռուսական կեղծանուն վերսցնելու իմաստը որն է, բացի այն փաստից որ դու ամաչում ես քո հայ լինելուց։ Ես ինչ որ չափ հասկանում եմ երբ որ հիմնականում միջազգային աուդիտորիայի վրա աշխատող երգիչ/երգչուիներն են դա անում։ Օրիանակ՝ Ռոզա Լինը, ով անգլերեն է երգում, և իրականում համաշխարային հիտի հեղինակ է։ Բայց դու Գոռ անունը սարքես Եգոր, թուուու քո նամուսին։
Շատ մեծ նշանակություն ունի վերաբերվումքը Ռուսաստանի հանդեպ, ես նույնիսկ կասեի սկզբունքային։
Հիմա լրիվ ռուսախոս Խարկովի նույնիսկ ռուս քաղաքապետն ա զոռով դավով փորձում ուկրաիներենով խոսա, Պուտինի ինադու, ինչը կյանքում չէր լինի, եթե չլիներ էս պատերազմը։ 
Բա հենց դրա համար են ասում, որ ուկրաինացի ազգի վերջնական կազմավորման վերջին մեխը հենց Պուտինը խփեց։
Վերաբերմունքից ա ամեն ինչ գալիս։ Հանրային տրամադրություններից էս կամ էն երկրի նկատմամբ, էդ թվում նաև նույնիսկ կեղծանունները կամ անգամ անունները, որոնք դնում են մարդիկ իրենց երեխեքին։ 

Ի դեպ, ինքը ինքնակամ գնացել էր ու պատերազմել 2020 թվին, էդ աննամուսը)))
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 15:00
Nikko wrote:Լավ այդքան անադեկվատ չեմ։))))) Տատիկս է անունս դրել։  Սիրել եմ անունս, ոչ միայն Նժդեհի համար, այլ ուրիշը չկար նույն անունով։ Կարող եմ համարյա 100% ասել, որ Գարեգինից հետո առաջին Նժդեհն եմ եղել Հայաստանում, մինչև Մի խումբ Նժդեհներ Իրանից իջան։ Երկար տարիներ "տառապել եմ" անվանս պատճառով։ Շատերը (իմանալով կամ չիմանալով Նժդեհի մասին) "առաջարկել են" անունս փոխել։ Նույնիսկ եզդու անուն էին կոչում։ Մի  դեպք հիշեցի։  Չգիտեմ լսել եք, թե ոչ մեր դպրոցական տարիներին տարբեր տեղերի դպրոցականների հետ նամակագրություն էինք հաստատում։ Օրինակ մեկը մի քաղաքի համար այսինչ դպրոցի այսինչ դասարանից գրում էր մեկ ուրիշին տարբեր քաղաքի նույն համարի դպրոցի նույն համարի դասարանի մատյանի նույն համարի աշակերտին ու ծանոթանում ու գրում միմյանց։ Մի խոսքով մեր օրերի ֆեյսբուք կամ ֆորում։  Մի քանի այդպիսի կապեր ունեցել եմ։  Մի աղջիկ Արցախից (ԼՂԻՄ կամ մոտակա շրջաններից) ինձ էր գրել։  Մի քանի նամակ հետո հարցրեց Նժդեհ աղջկա անուն է թե տղայի։ )))))  Մի փոքր շեղվեցի։ Քանի որ, անունս հետաքրքրության առարկա էր միշտ, հոմանիշների բառարանում տեսա Նժդեհ որպես պանդուխտ, թափառական։ Սիրածս զբաղմունքն էր հոմանիշների բառարանը կարդալը։ Հիմա նույնիսկ ունեմ։ Ասեմ մի փոքր հիասթափվեցի երբ իմացա ինչ է նշանակում։  Առաջին անգամ ինչքան հիշում եմ իմ անունը գրքերում տեսել եմ Լերմոնտովի "Մծիրի" բանաստեղծությունը կարդալիս։ Էջի ստորին մասում բացատրություններ կային։ Մծիրի բացատրված էր որպես Նժդեհ։  Հետո ձեռքս գրքեր ընկան որտեղ Նժդեհի մասին կար գրված։  Իմանում էի , որ Զանգեզուր ֆիլմի մեջ Նժդեհն է Սպարապետը։ Թեկուզ գերազանցիկ եմ եղել դպրոցում, երբեք ձեռք չեմ բարձրացրել դաս պատասխանելու, բայց միակ անգամը արել եմ երբ Հայոց  Պատմության (բարակ գիրք էր) դասին Նժդեհի մասին էր։ Մի երկու տող էր գրված։ Արեցի տարիների կուտակված վրեժս հանեի։ Արեցի, որ ասեմ թե ով էր։
Դե Նժդեհը նոր անուն ա չէ։ Տենց անուն հո չի եղել առաջ։
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին սկսել են Նժդեհ ասել ու տենց կարելի ա ասել որ լրիվ նոր հայկական անուն ա ի հայտ եկել։

Շատ մարդիկ Սովետի ժամանակ անգամ չէին իմանում, թե Լեռնային Ղարաբաղ կոչվողը որտեղ ա, ինչ ա, ոնց ա, երբ ա, նենց որ հեչ զարմալի չի որ Նժդեհի մասին լսած չկային շատերը։

Fri 12 Apr 2024, 15:09
Er Ibk wrote:Մալադեց։ Ընդհանրապես երբ իրենք տեսնում են ,որ օտարազգին իրենց լեզվին շատ լավ է տիրապետում որոշակիորեն ավելի լավ են տրամադրվում նրա հանդեպ։  Իսկ ամերիկացիների համար էտ ակցենտ- մակցենտ չի հետաքրքրում։
Ամերիկացիների համար բայց օտարազգին որն ա?
Ամերիկայի կայֆը դրա մեջ ա, որ դու այնտեղ ապրիորի չես կարող դառնալ ազգային փոքրամասնություն, քանի որ ազգային մեծամասնություն պարզապես չկա))

Երբ որ արդեն ստանում ես քաղաքացիություն, արդեն վերջ, լիարժեք ամերիկացի ես, հատկապես եթե անգլերեն նորմալ արդեն խոսում ես։
Օրինակ, Եվրոպայում տենց չի, քանի որ ազգային պետություններ են ու դու օրինակ ինչ էլ անես՝ չես կարողանալու լիարժեք ավստրիացի դառնալ: Smile

Er Ibk likes this post

avatar
-aram-
Сообщения : 893
Очки : 913
Репутация : 20
Дата регистрации : 22/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 15:39
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Լավ այդքան անադեկվատ չեմ։))))) Տատիկս է անունս դրել։  Սիրել եմ անունս, ոչ միայն Նժդեհի համար, այլ ուրիշը չկար նույն անունով։ Կարող եմ համարյա 100% ասել, որ Գարեգինից հետո առաջին Նժդեհն եմ եղել Հայաստանում, մինչև Մի խումբ Նժդեհներ Իրանից իջան։ Երկար տարիներ "տառապել եմ" անվանս պատճառով։ Շատերը (իմանալով կամ չիմանալով Նժդեհի մասին) "առաջարկել են" անունս փոխել։ Նույնիսկ եզդու անուն էին կոչում։ Մի  դեպք հիշեցի։  Չգիտեմ լսել եք, թե ոչ մեր դպրոցական տարիներին տարբեր տեղերի դպրոցականների հետ նամակագրություն էինք հաստատում։ Օրինակ մեկը մի քաղաքի համար այսինչ դպրոցի այսինչ դասարանից գրում էր մեկ ուրիշին տարբեր քաղաքի նույն համարի դպրոցի նույն համարի դասարանի մատյանի նույն համարի աշակերտին ու ծանոթանում ու գրում միմյանց։ Մի խոսքով մեր օրերի ֆեյսբուք կամ ֆորում։  Մի քանի այդպիսի կապեր ունեցել եմ։  Մի աղջիկ Արցախից (ԼՂԻՄ կամ մոտակա շրջաններից) ինձ էր գրել։  Մի քանի նամակ հետո հարցրեց Նժդեհ աղջկա անուն է թե տղայի։ )))))  Մի փոքր շեղվեցի։ Քանի որ, անունս հետաքրքրության առարկա էր միշտ, հոմանիշների բառարանում տեսա Նժդեհ որպես պանդուխտ, թափառական։ Սիրածս զբաղմունքն էր հոմանիշների բառարանը կարդալը։ Հիմա նույնիսկ ունեմ։ Ասեմ մի փոքր հիասթափվեցի երբ իմացա ինչ է նշանակում։  Առաջին անգամ ինչքան հիշում եմ իմ անունը գրքերում տեսել եմ Լերմոնտովի "Մծիրի" բանաստեղծությունը կարդալիս։ Էջի ստորին մասում բացատրություններ կային։ Մծիրի բացատրված էր որպես Նժդեհ։  Հետո ձեռքս գրքեր ընկան որտեղ Նժդեհի մասին կար գրված։  Իմանում էի , որ Զանգեզուր ֆիլմի մեջ Նժդեհն է Սպարապետը։ Թեկուզ գերազանցիկ եմ եղել դպրոցում, երբեք ձեռք չեմ բարձրացրել դաս պատասխանելու, բայց միակ անգամը արել եմ երբ Հայոց  Պատմության (բարակ գիրք էր) դասին Նժդեհի մասին էր։ Մի երկու տող էր գրված։ Արեցի տարիների կուտակված վրեժս հանեի։ Արեցի, որ ասեմ թե ով էր։
Դե Նժդեհը նոր անուն ա չէ։ Տենց անուն հո չի եղել առաջ։
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին սկսել են Նժդեհ ասել ու տենց կարելի ա ասել որ լրիվ նոր հայկական անուն ա ի հայտ եկել։

Շատ մարդիկ Սովետի ժամանակ անգամ չէին իմանում, թե Լեռնային Ղարաբաղ կոչվողը որտեղ ա, ինչ ա, ոնց ա, երբ ա, նենց որ հեչ զարմալի չի որ Նժդեհի մասին լսած չկային շատերը։
Նժդեհը բառացի նշանակում ա պանդուխտ։ Նման անուն Իրանի հայերի մոտ երևի շուտվանից եղած կլինի, քանի որ շատ հին բառ ա, վերցված պարսկերենից։

Сомалийский пират likes this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:20
Թվում էր որ 2020 թվականից հետո ակնհայտ պետք ա դառնար, անգամ դաուն գեներալների համար, որ սխալ ա զորքը ուրալներով տեղափոխելը, հատկապես անօդաչուների առկայության դեպքում ու որ ամենագնացներ են պետք, որպեսզի հարվածային դրոնի համար թանկ արժենա խփելը։ Չէ որ մի բան ա երբ որ խփում ես 25 զինվոր տեղափոխող ուրալին, որի արդյունքում էլ մնացած զորքին էլ քցում ես պանիկայի մեջ (ուրալների շարան ա գնում, մի ուրալին խփում ես ու պանիկան ապահոված ա), ու լրիվ այ բան ա 4 հոգի տեղափոխող պիկապին կամ ամենագնացին խփելը։

2020-ից բարդակի պատճառներից մեկը հենց դա էր, որ տենց խփում էին ուրալներին, որոնք զորք էին տեղափոխում առաջնագիծ, մնացած զորքն էլ, որոնք տեղափոխում էին մյուս ուրալներով, դա տեսնելով արդեն լրիվ պանիկայի մեջ էր ընկնում, ֆրոնտ չհասած։
Ես իրոք որ չեմ ջոգում, ինչն ա դժվարությունը ֆայմելու որ չի կարելի 25-30 զինվոր իրար գլխի տեղափոխելը?

Մի սուպեր մուպեր ամենագնացը կամ պիկապը ինչ արժի? Թող մի 30 հազար դոլար արժենա, թող 40 հազար արժենա։ Մի 5 հազար հատ սկզբի համար հանգիստ կարող են առնել, մի 200 միլիոն դոլարով կամ էլ նույնիսկ 10 հազար հատ 300 միլիոնով ու փակեն էդ հարցը վերջնական ու անցնեն մնացած հարցերին։

Last edited by Сомалийский пират on Fri 12 Apr 2024, 23:39; edited 1 time in total
avatar
Congo
Сообщения : 1621
Очки : 1625
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:35
Էն ֆրանսիական ավտոներե որ առելեն,դրանցով չեն կարա տեղապոխեն?
Թե ցուցահանդեսի համարեն բերե որ ասեն տեսեք առելենք, նախկիներե չեին առնում.
ՈՒ նկարներե դնեն ցույց տան ասեն ,Կեցեե ))) առաջ ֆեյսբուկովեինք երկիր ղեկավարում հիմա ֆոտոներով))))))))))))))

Mughdus likes this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:37
Էն պահն ա երբ որ ջոգում ես որ անգամ եթե Իրանը հարվածի չէ Իսրայելին ապա Իսրայելը շատ մեծ հավանականությամբ կունենա ավելի քիչ զոհ, քան թե սենց լրիվ հավայի տեղը մենք, կատարյալ դեբիլության պատճառով։
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:40
-aram- wrote:
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Լավ այդքան անադեկվատ չեմ։))))) Տատիկս է անունս դրել։  Սիրել եմ անունս, ոչ միայն Նժդեհի համար, այլ ուրիշը չկար նույն անունով։ Կարող եմ համարյա 100% ասել, որ Գարեգինից հետո առաջին Նժդեհն եմ եղել Հայաստանում, մինչև Մի խումբ Նժդեհներ Իրանից իջան։ Երկար տարիներ "տառապել եմ" անվանս պատճառով։ Շատերը (իմանալով կամ չիմանալով Նժդեհի մասին) "առաջարկել են" անունս փոխել։ Նույնիսկ եզդու անուն էին կոչում։ Մի  դեպք հիշեցի։  Չգիտեմ լսել եք, թե ոչ մեր դպրոցական տարիներին տարբեր տեղերի դպրոցականների հետ նամակագրություն էինք հաստատում։ Օրինակ մեկը մի քաղաքի համար այսինչ դպրոցի այսինչ դասարանից գրում էր մեկ ուրիշին տարբեր քաղաքի նույն համարի դպրոցի նույն համարի դասարանի մատյանի նույն համարի աշակերտին ու ծանոթանում ու գրում միմյանց։ Մի խոսքով մեր օրերի ֆեյսբուք կամ ֆորում։  Մի քանի այդպիսի կապեր ունեցել եմ։  Մի աղջիկ Արցախից (ԼՂԻՄ կամ մոտակա շրջաններից) ինձ էր գրել։  Մի քանի նամակ հետո հարցրեց Նժդեհ աղջկա անուն է թե տղայի։ )))))  Մի փոքր շեղվեցի։ Քանի որ, անունս հետաքրքրության առարկա էր միշտ, հոմանիշների բառարանում տեսա Նժդեհ որպես պանդուխտ, թափառական։ Սիրածս զբաղմունքն էր հոմանիշների բառարանը կարդալը։ Հիմա նույնիսկ ունեմ։ Ասեմ մի փոքր հիասթափվեցի երբ իմացա ինչ է նշանակում։  Առաջին անգամ ինչքան հիշում եմ իմ անունը գրքերում տեսել եմ Լերմոնտովի "Մծիրի" բանաստեղծությունը կարդալիս։ Էջի ստորին մասում բացատրություններ կային։ Մծիրի բացատրված էր որպես Նժդեհ։  Հետո ձեռքս գրքեր ընկան որտեղ Նժդեհի մասին կար գրված։  Իմանում էի , որ Զանգեզուր ֆիլմի մեջ Նժդեհն է Սպարապետը։ Թեկուզ գերազանցիկ եմ եղել դպրոցում, երբեք ձեռք չեմ բարձրացրել դաս պատասխանելու, բայց միակ անգամը արել եմ երբ Հայոց  Պատմության (բարակ գիրք էր) դասին Նժդեհի մասին էր։ Մի երկու տող էր գրված։ Արեցի տարիների կուտակված վրեժս հանեի։ Արեցի, որ ասեմ թե ով էր։
Դե Նժդեհը նոր անուն ա չէ։ Տենց անուն հո չի եղել առաջ։
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին սկսել են Նժդեհ ասել ու տենց կարելի ա ասել որ լրիվ նոր հայկական անուն ա ի հայտ եկել։

Շատ մարդիկ Սովետի ժամանակ անգամ չէին իմանում, թե Լեռնային Ղարաբաղ կոչվողը որտեղ ա, ինչ ա, ոնց ա, երբ ա, նենց որ հեչ զարմալի չի որ Նժդեհի մասին լսած չկային շատերը։
Նժդեհը բառացի նշանակում ա պանդուխտ։ Նման անուն Իրանի հայերի մոտ երևի շուտվանից եղած կլինի, քանի որ շատ հին բառ ա, վերցված պարսկերենից։

Իրանում գաղթած հայերը կամ նրանց սերունդները նույնիսկ պարսկերեն չէին իմանում, ուր մնաց հին պարսկերեն կամ պահլավերեն։ Չեմ կարծում ճիշտ եզրակացություն է։ Ես չեմ հանդիպել նման անուն որևէ տեղ, որ այդպիսի անունով մեկը լինի; Ըստ հայկական ամենասիրված ավանդության համաձայն, մարդը մահանալուց հետո հերոսականացվում է։ Նժդեհի մահվանից հետո (1955) նրա անունը սկսվել է տարածվել։ Իմ իմացած բոլոր ամենատարիքավոր Նժդեհները 60ականների ծնված են։
avatar
Congo
Сообщения : 1621
Очки : 1625
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:47
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Fri 12 Apr 2024, 23:49
Сомалийский пират wrote:Թվում էր որ 2020 թվականից հետո ակնհայտ պետք ա դառնար, անգամ դաուն գեներալների համար, որ սխալ ա զորքը ուրալներով տեղափոխելը, հատկապես անօդաչուների առկայության դեպքում ու որ ամենագնացներ են պետք, որպեսզի հարվածային դրոնի համար թանկ արժենա խփելը։ Չէ որ մի բան ա երբ որ խփում ես 25 զինվոր տեղափոխող ուրալին, որի արդյունքում էլ մնացած զորքին էլ քցում ես պանիկայի մեջ (ուրալների շարան ա գնում, մի ուրալին խփում ես ու պանիկան ապահոված ա), ու լրիվ այ բան ա 4 հոգի տեղափոխող պիկապին կամ ամենագնացին խփելը։

2020-ից բարդակի պատճառներից մեկը հենց դա էր, որ տենց խփում էին ուրալներին, որոնք զորք էին տեղափոխում առաջնագիծ, մնացած զորքն էլ, որոնք տեղափոխում էին մյուս ուրալներով, դա տեսնելով արդեն լրիվ պանիկայի մեջ էր ընկնում, ֆրոնտ չհասած։
Ես իրոք որ չեմ ջոգում, ինչն ա դժվարությունը ֆայմելու որ չի կարելի 25-30 զինվոր իրար գլխի տեղափոխելը?

Մի սուպեր մուպեր ամենագնացը կամ պիկապը ինչ արժի? Թող մի 30 հազար դոլար արժենա, թող 40 հազար արժենա։ Մի 5 հազար հատ սկզբի համար հանգիստ կարող են առնել, մի 200 միլիոն դոլարով կամ էլ նույնիսկ 10 հազար հատ 300 միլիոնով ու փակեն էդ հարցը վերջնական ու անցնեն մնացած հարցերին։

Արցախից վերադառնում էինք Վարդենիսի կողմից։ Չհասած Վարդենիս մեր առջևից գնում էր զինվորներ փոխադրող մի մեքենա։ 15 րոպեի ընթացքում մի քսան անգամ պիտի կամ շուռ գար, կամ վթարի ենթարկվեր։  Իսկ ներսում նստածները դրանից հաճույք էին ստանում։  Նաև ասեմ ամբողջ Հայաստանի անտարբերությունը ամրագոտիների վերաբերյալ։ Մի երկու անգամ տաքսու վարորդը տեսնելով , թր ես դրանք կապում եմ, ծիծաղել ու ասել պետք չէ։  Իմ պատասխանը միշտ եղել է ինձ համար եմ անում և ոչ թե իր։  Իսկ վարորդների վտանգավոր վազանցները ու մեքենա վարելը անկարելի է նկարագրել։  Դրանց համար ևս վարորդներին հանդիմանել եմ, իսկ պատասխանը եղել է, թե ամերիկայում մեքենա վարել չգիտեն։ Մեկը թե ես որ Կազբեկում բեռնատար էի "քշում", դու որտեղ էիր։ Ասացի, ոչխարներին են քշում, իսկ դու մեքենա վարի։ Այ քեզ մաքուր սովետ։

Mughdus and AEM like this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:03
Nikko wrote:Արցախից վերադառնում էինք Վարդենիսի կողմից։ Չհասած Վարդենիս մեր առջևից գնում էր զինվորներ փոխադրող մի մեքենա։ 15 րոպեի ընթացքում մի քսան անգամ պիտի կամ շուռ գար, կամ վթարի ենթարկվեր։  Իսկ ներսում նստածները դրանից հաճույք էին ստանում։  Նաև ասեմ ամբողջ Հայաստանի անտարբերությունը ամրագոտիների վերաբերյալ։ Մի երկու անգամ տաքսու վարորդը տեսնելով , թր ես դրանք կապում եմ, ծիծաղել ու ասել պետք չէ։  Իմ պատասխանը միշտ եղել է ինձ համար եմ անում և ոչ թե իր։  Իսկ վարորդների վտանգավոր վազանցները ու մեքենա վարելը անկարելի է նկարագրել։  Դրանց համար ևս վարորդներին հանդիմանել եմ, իսկ պատասխանը եղել է, թե ամերիկայում մեքենա վարել չգիտեն։ Մեկը թե ես որ Կազբեկում բեռնատար էի "քշում", դու որտեղ էիր։ Ասացի, ոչխարներին են քշում, իսկ դու մեքենա վարի։ Այ քեզ մաքուր սովետ։
Դա շատ հարմար ա տենց իշխանությանը մեղադրելու փոխարեն, որ ռեալ ռեֆորմներ չեն անում ոչ մի պետական ինստիտուտում, ժողովրդին մեղադրելը։ 
Սեպտեմբերին Ալենը գրել էր չէ թե բա՝ մեղավորներ մի փնտրեք,բոլորս ենք մեղավոր։
Կոմունիստական դիրքորոշում ա ես կասեի։ Բանակում զինվորներին իրար գլխի վրա լցված ուրալներով տեղափոխման համար ոչ թե իշխանություններ են մեղավոր, այլ ինչ-որ տաքսու անգրագետ վարորդ, բա ոնց։

Last edited by Сомалийский пират on Sat 13 Apr 2024, 00:09; edited 1 time in total
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:07
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Արցախից վերադառնում էինք Վարդենիսի կողմից։ Չհասած Վարդենիս մեր առջևից գնում էր զինվորներ փոխադրող մի մեքենա։ 15 րոպեի ընթացքում մի քսան անգամ պիտի կամ շուռ գար, կամ վթարի ենթարկվեր։  Իսկ ներսում նստածները դրանից հաճույք էին ստանում։  Նաև ասեմ ամբողջ Հայաստանի անտարբերությունը ամրագոտիների վերաբերյալ։ Մի երկու անգամ տաքսու վարորդը տեսնելով , թր ես դրանք կապում եմ, ծիծաղել ու ասել պետք չէ։  Իմ պատասխանը միշտ եղել է ինձ համար եմ անում և ոչ թե իր։  Իսկ վարորդների վտանգավոր վազանցները ու մեքենա վարելը անկարելի է նկարագրել։  Դրանց համար ևս վարորդներին հանդիմանել եմ, իսկ պատասխանը եղել է, թե ամերիկայում մեքենա վարել չգիտեն։ Մեկը թե ես որ Կազբեկում բեռնատար էի "քշում", դու որտեղ էիր։ Ասացի, ոչխարներին են քշում, իսկ դու մեքենա վարի։ Այ քեզ մաքուր սովետ։
Դա շատ հարմար ա տենց իշխանությանը մեղադրելու փոխարեն, որ ռեալ ռեֆորմներ չեն անում ոչ մի պետական ինստիտուտում, ժողովրդին մեղադրելը։ 
Սեպտեմբերին Ալենը գրել էր չէ թե բա՝ բոլորս ենք մեղավոր։
Կոմունիստական դիրքորոշում ա ես կասեի։ Բանակում զինվորներին իրար գլխի վրա լցված ուրալներով տեղափոխման համար ոչ թե իշխանություններ են մեղավոր, այլ ինչ-որ տաքսու անգրագետ վարորդ, բա ոնց։

Առաջին հերթին պետական մարմինների ներկայացուցիչներին եմ մեղադրում։ Իշխանությունը տարբեր բան է, մի շփոթի։ Իսկ պետական մարմիներիը լցվում են հենց սովետամտածելակերպ ունեցող ժողովրդից։ Քանի անգամ ասեմ, ՉՈՒՆԵՔ։

Congo likes this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:12
Nikko wrote:Առաջին հերթին պետական մարմինների ներկայացուցիչներին եմ մեղադրում։ Իշխանությունը տարբեր բան է, մի շփոթի։ Իսկ պետական մարմիներիը լցվում են հենց սովետամտածելակերպ ունեցող ժողովրդից։ Քանի անգամ ասեմ, ՉՈՒՆԵՔ։
Դե դու պատճառահետևանքային կապը թարս ես տեսնում))
Եթե չունի մասնագետներ նորմալ ռեֆորմներ համար, ապա թող մասնագետներ կանչի արտասահմանից, որոնք կասեն թե որ պետական ինստիտուտը ոնց պետք ա ռեֆորմացնել։
Սաակաշվիլին ուներ 0-ականներին Վրաստանում, իսկ ահա սա չունի 20-ականների Հայաստանում, բա ոնց։

Չնայած, էն որ սխալ ա զորքին իրար գլխի տեղափոխելը ուրալներով, մի քանի տասնյակ հոգով, երբ որ թշնամին հարվածային անօդաչուներ ունի՝ դա էնքան ակնհայտ բան ա, որ դա ֆայմելու համար չպետք ա լինես մասնագետ ռազմական։ Ուղղակի մի քիչ ֆայմ ա պետք ունենալ։

Last edited by Сомалийский пират on Sat 13 Apr 2024, 00:15; edited 2 times in total
avatar
Congo
Сообщения : 1621
Очки : 1625
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:13
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Արցախից վերադառնում էինք Վարդենիսի կողմից։ Չհասած Վարդենիս մեր առջևից գնում էր զինվորներ փոխադրող մի մեքենա։ 15 րոպեի ընթացքում մի քսան անգամ պիտի կամ շուռ գար, կամ վթարի ենթարկվեր։  Իսկ ներսում նստածները դրանից հաճույք էին ստանում։  Նաև ասեմ ամբողջ Հայաստանի անտարբերությունը ամրագոտիների վերաբերյալ։ Մի երկու անգամ տաքսու վարորդը տեսնելով , թր ես դրանք կապում եմ, ծիծաղել ու ասել պետք չէ։  Իմ պատասխանը միշտ եղել է ինձ համար եմ անում և ոչ թե իր։  Իսկ վարորդների վտանգավոր վազանցները ու մեքենա վարելը անկարելի է նկարագրել։  Դրանց համար ևս վարորդներին հանդիմանել եմ, իսկ պատասխանը եղել է, թե ամերիկայում մեքենա վարել չգիտեն։ Մեկը թե ես որ Կազբեկում բեռնատար էի "քշում", դու որտեղ էիր։ Ասացի, ոչխարներին են քշում, իսկ դու մեքենա վարի։ Այ քեզ մաքուր սովետ։
Դա շատ հարմար ա տենց իշխանությանը մեղադրելու փոխարեն, որ ռեալ ռեֆորմներ չեն անում ոչ մի պետական ինստիտուտում, ժողովրդին մեղադրելը։ 
Սեպտեմբերին Ալենը գրել էր չէ թե բա՝ մեղավորներ մի փնտրեք,բոլորս ենք մեղավոր։
Կոմունիստական դիրքորոշում ա ես կասեի։ Բանակում զինվորներին իրար գլխի վրա լցված ուրալներով տեղափոխման համար ոչ թե իշխանություններ են մեղավոր, այլ ինչ-որ տաքսու անգրագետ վարորդ, բա ոնց։

Ալենե երեվի մտացծումա ,բոլորե պետբյուդջեից,աշխտավրձ,պարքեվավճարեն ստացե.
Էտ անասուների պատասխաներե,ասածներե նմանա ռուսի ասած "сам дурак" ստիլին .

Mughdus likes this post

avatar
Er Ibk
Сообщения : 3217
Очки : 3270
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:13
Nikko wrote:
-aram- wrote:
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Լավ այդքան անադեկվատ չեմ։))))) Տատիկս է անունս դրել։  Սիրել եմ անունս, ոչ միայն Նժդեհի համար, այլ ուրիշը չկար նույն անունով։ Կարող եմ համարյա 100% ասել, որ Գարեգինից հետո առաջին Նժդեհն եմ եղել Հայաստանում, մինչև Մի խումբ Նժդեհներ Իրանից իջան։ Երկար տարիներ "տառապել եմ" անվանս պատճառով։ Շատերը (իմանալով կամ չիմանալով Նժդեհի մասին) "առաջարկել են" անունս փոխել։ Նույնիսկ եզդու անուն էին կոչում։ Մի  դեպք հիշեցի։  Չգիտեմ լսել եք, թե ոչ մեր դպրոցական տարիներին տարբեր տեղերի դպրոցականների հետ նամակագրություն էինք հաստատում։ Օրինակ մեկը մի քաղաքի համար այսինչ դպրոցի այսինչ դասարանից գրում էր մեկ ուրիշին տարբեր քաղաքի նույն համարի դպրոցի նույն համարի դասարանի մատյանի նույն համարի աշակերտին ու ծանոթանում ու գրում միմյանց։ Մի խոսքով մեր օրերի ֆեյսբուք կամ ֆորում։  Մի քանի այդպիսի կապեր ունեցել եմ։  Մի աղջիկ Արցախից (ԼՂԻՄ կամ մոտակա շրջաններից) ինձ էր գրել։  Մի քանի նամակ հետո հարցրեց Նժդեհ աղջկա անուն է թե տղայի։ )))))  Մի փոքր շեղվեցի։ Քանի որ, անունս հետաքրքրության առարկա էր միշտ, հոմանիշների բառարանում տեսա Նժդեհ որպես պանդուխտ, թափառական։ Սիրածս զբաղմունքն էր հոմանիշների բառարանը կարդալը։ Հիմա նույնիսկ ունեմ։ Ասեմ մի փոքր հիասթափվեցի երբ իմացա ինչ է նշանակում։  Առաջին անգամ ինչքան հիշում եմ իմ անունը գրքերում տեսել եմ Լերմոնտովի "Մծիրի" բանաստեղծությունը կարդալիս։ Էջի ստորին մասում բացատրություններ կային։ Մծիրի բացատրված էր որպես Նժդեհ։  Հետո ձեռքս գրքեր ընկան որտեղ Նժդեհի մասին կար գրված։  Իմանում էի , որ Զանգեզուր ֆիլմի մեջ Նժդեհն է Սպարապետը։ Թեկուզ գերազանցիկ եմ եղել դպրոցում, երբեք ձեռք չեմ բարձրացրել դաս պատասխանելու, բայց միակ անգամը արել եմ երբ Հայոց  Պատմության (բարակ գիրք էր) դասին Նժդեհի մասին էր։ Մի երկու տող էր գրված։ Արեցի տարիների կուտակված վրեժս հանեի։ Արեցի, որ ասեմ թե ով էր։
Դե Նժդեհը նոր անուն ա չէ։ Տենց անուն հո չի եղել առաջ։
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին սկսել են Նժդեհ ասել ու տենց կարելի ա ասել որ լրիվ նոր հայկական անուն ա ի հայտ եկել։

Շատ մարդիկ Սովետի ժամանակ անգամ չէին իմանում, թե Լեռնային Ղարաբաղ կոչվողը որտեղ ա, ինչ ա, ոնց ա, երբ ա, նենց որ հեչ զարմալի չի որ Նժդեհի մասին լսած չկային շատերը։
Նժդեհը բառացի նշանակում ա պանդուխտ։ Նման անուն Իրանի հայերի մոտ երևի շուտվանից եղած կլինի, քանի որ շատ հին բառ ա, վերցված պարսկերենից։

Իրանում գաղթած հայերը կամ նրանց սերունդները նույնիսկ պարսկերեն չէին իմանում, ուր մնաց հին պարսկերեն կամ պահլավերեն։ Չեմ կարծում ճիշտ եզրակացություն է։  Ես չեմ հանդիպել նման անուն որևէ տեղ, որ այդպիսի անունով մեկը լինի; Ըստ հայկական ամենասիրված ավանդության համաձայն, մարդը մահանալուց հետո հերոսականացվում է։  Նժդեհի մահվանից հետո (1955) նրա անունը սկսվել է տարածվել։  Իմ իմացած բոլոր ամենատարիքավոր Նժդեհները 60ականների ծնված են։
Էտ ով ասեց չէին իմանում պարսկերեն?? Դու կամ հատկապես քո ծնողները չէին իմացել պարսկերեն??
Իսկապես իրանի հայերի մոտ Նժդեհ անունը որոշակիորեն տարածված է եղել,ես որ գիդեի ըտենց մի մարդու։
Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:17
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Առաջին հերթին պետական մարմինների ներկայացուցիչներին եմ մեղադրում։ Իշխանությունը տարբեր բան է, մի շփոթի։ Իսկ պետական մարմիներիը լցվում են հենց սովետամտածելակերպ ունեցող ժողովրդից։ Քանի անգամ ասեմ, ՉՈՒՆԵՔ։
Դե դու պատճառահետևանքային կապը թարս ես տեսնում))
Եթե չունի մասնագետներ նորմալ ռեֆորմներ համար, ապա թող մասնագետներ կանչի արտասահմանից, որոնք կասեն թե որ պետական ինստիտուտը ոնց պետք ա ռեֆորմացնել։
Սաակաշվիլին ուներ 0-ականներին Վրաստանում, իսկ ահա սա չունի 20-ականների Հայաստանում, բա ոնց։

Ինչ մասնագետ։  Հայաստանի ամենմեկը իրեն թույլ չի տա օտար մասնագետը իրենց բան սովորեցնի։  Իրենք ամենագետ են։ Թաթուլի մի երկու տեսանյութ ժամանակին տեսա։ մեկը Մարուքյանի հետ էր։ Իր մեքնայով ինչ որ տեղ էին գնում ու միածամանակ ձայնագրում։ Նկատեցի ամրագոտիներ չէին գցել ու իրենց ասացի, թե դուք հանրային գործիչներ եք, գոնե դուք գցեք, որ մարդիկ տեսնեն։ պատասխանեղ վտանգավոր տեղ չէինք։ )))))) Վրաստանին միշտ գովող։ Նույն Թաթուլը Ամերիկա մեքենա վարելիս կամ որպես ուղևոր առաջինը գոտիներն է գցում։

Last edited by Nikko on Sat 13 Apr 2024, 00:18; edited 1 time in total

Mughdus likes this post

avatar
Er Ibk
Сообщения : 3217
Очки : 3270
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:17
Էսօրվա ուռալի դեպքը վերջին 10 տարում երեւի 5-րդ դեպքն ա։ Ոչ մի հետեւություն չարին ըտենց էլ, չհասկացան,որ 19 տարեկան վարորդին Ուռալ տալը հանցագործություն ա։

Mughdus likes this post

avatar
Mughdus
Сообщения : 1394
Очки : 1395
Репутация : 1
Дата регистрации : 30/11/2020

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:21
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Արցախից վերադառնում էինք Վարդենիսի կողմից։ Չհասած Վարդենիս մեր առջևից գնում էր զինվորներ փոխադրող մի մեքենա։ 15 րոպեի ընթացքում մի քսան անգամ պիտի կամ շուռ գար, կամ վթարի ենթարկվեր։  Իսկ ներսում նստածները դրանից հաճույք էին ստանում։  Նաև ասեմ ամբողջ Հայաստանի անտարբերությունը ամրագոտիների վերաբերյալ։ Մի երկու անգամ տաքսու վարորդը տեսնելով , թր ես դրանք կապում եմ, ծիծաղել ու ասել պետք չէ։  Իմ պատասխանը միշտ եղել է ինձ համար եմ անում և ոչ թե իր։  Իսկ վարորդների վտանգավոր վազանցները ու մեքենա վարելը անկարելի է նկարագրել։  Դրանց համար ևս վարորդներին հանդիմանել եմ, իսկ պատասխանը եղել է, թե ամերիկայում մեքենա վարել չգիտեն։ Մեկը թե ես որ Կազբեկում բեռնատար էի "քշում", դու որտեղ էիր։ Ասացի, ոչխարներին են քշում, իսկ դու մեքենա վարի։ Այ քեզ մաքուր սովետ։
Դա շատ հարմար ա տենց իշխանությանը մեղադրելու փոխարեն, որ ռեալ ռեֆորմներ չեն անում ոչ մի պետական ինստիտուտում, ժողովրդին մեղադրելը։ 
Սեպտեմբերին Ալենը գրել էր չէ թե բա՝ մեղավորներ մի փնտրեք,բոլորս ենք մեղավոր։
Կոմունիստական դիրքորոշում ա ես կասեի։ Բանակում զինվորներին իրար գլխի վրա լցված ուրալներով տեղափոխման համար ոչ թե իշխանություններ են մեղավոր, այլ ինչ-որ տաքսու անգրագետ վարորդ, բա ոնց։
Ինչ ես խոսում??? Իշխանությունները ինչ կապ ունեն դրա հետ։էդ սաղ նախկիններին են մեղավոր։հա մեկ էլ էն փիս Պուտինը։էդ չաթոն որ Ալիեւին քսի չտար վրեքս մինչ էսօր անվտանգ ուրալներով կտեղափոխեն մեր զինվորներին։
Համ ընքտ ես շեշտում որ ոչ մի ռեալ ռեֆորմ չեն անում՝համ էլ ուրիշ մեղավոր ես փնտրում որ էս թուրքին արդարացնես։
Ինչպես վեց տարի առաջ էի ասում այնպես էլ այսօր։սրան օգնել են իշխանության գալ և արևմուտքը և Ռուսաստանը ՝ամեն մեկը իր շահից ելնելով։ձեզ ցավոք սուտ խոստումներով խաբել ու լափամանը սեփականաշնորհել են։
Էդքան բան։
Մինչև էս քպ թուրքերը իշխանության են մեր երկրին լավ բան չի սպասվում։
Վեց տարի???? Ինչ են արել?? 
Էն քոչը որ քոչ էր վեց տարում իրա կերած քաքերի հետ մեկտեղ գոնե պատժամիջոցների տակ ճռռացող Իրանից կարողացավ գոնե գազատար քաշել։
Վեց տարում Սերժի վախտ սկսած Իրանի հետ երրորդ բարձրավոլտ գիծը չեն կարողանում վերջացնել?? Նույնը Վրաստանի հետ??? 
Էներգետիկ համակարգը առանց դիվերսիֆիկացնելու արևմուտք տռցնելը որս է?
Եթե որոշել եք վեկտոր փոխել՝երկիրը նախապատրաստեք դրան՝նոր տենց բան արեք։ Հո տենց հռի կոպալի չի? 
Վեց տարի իշխանության են փոխանակ քայլեր անեն առևտրի էներգետիկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ ՝մի բան էլ Ռուսաստանից կախվածությունը մեծացրել են ու սկսել են հակառուսականություն տռցնել։
Ոչ մեկ չի ասում ռոսը լավնա ՝բայց տենց քայլի գնալուց առաջ պատրաստվել է պետք լուրջ հաշվարկներ։ Տակը ոչ մի լուրջ վերլուծություն ու թիվ չկա՝զուտ էմոցիոնալ Արցախը Հայաստան  է և վերջ կարգի ականջահաճո դատարկաբանություն։
Գոնե մոտավոր հաշվարկ կա թե ինչ փորձությունների առաջ է կանգնելու տնտեսությունը եթե հանկարծ ռուսը որոշի պատժամիջոցներ կիրառի ?? Օրինակ ասի դուք էլ ձեր ատոմակայանն էլ?? Էդ ռադիոակտիվ թափոնները ինչ ենք անելու? Սկսելու ենք էլեկտրաէներգիայի ներմուծում??
Գազի գինը եթե բարձրացրին? 
Լավ ասենք էտ սաղ հեչ։ Ենթադրենք բազան էլ հանեց սահմանապահ զորքերն էլ։
Դու ես գնալու սահման պահես? Թե ես եմ գալու? Նախորոք ասեմ որ իմ վրա հույս չդնես( արդեն ոչ տարիքս է այն ոչ առողջությունս ոչ էլ էնտուզիազմս)
Սենց միլիոնավոր հարցեր կան՝որոնց պատասխանը չունենք բայց կուրորեն անպատրաստ ու զգայական արեմտյան ռեվերանսները ողջունելով մի բան էլ հանդուրժում ենք որ միանձնյա ըստ հանրագիտարանի իրա պատկերացմամբ որոշի որն է ՀՀ տարածքը մնացածն էլ ինչն ըստ իրա ու իրա կարդաշ ալիևի դե յուրե Հայաստան չի՝ պիտի տա ազեռին։
Գնացել ստռախ էր գանյատ անում թե բա եթե մինչև շաբաթվա վերջ չտանք կռիվ կլինի։ Բա ուրա կռիվը? Շաբաթն անցավ?? 
ՀԳ էն սիկտիրյանի դատը ինչ եղավ??? Եթե ժամանակին սխալ է պահել իրեն ու արժանացել սիկտիրյան տիտղոսին՝չի նշանակում որ էսօրվա թուրք իշխանությունները իրավունք ունեն քաղաքական մոտիվներով հետապնդեն։
Որ ասում եմ ժողովրդավարություն գովերգողներտ իմ պես դիկտատորից շատ ավելի հեռու եք ժողովրդավարությունից վիճում ես։
Նիկոլին Յութուբում բոզի տղա ասելու համար տաս հոգով մասկեքով գետնին փռելով փակում են։ Բա ուր եք ժողովրդավարներ։
Ձեն ձուն չկա։
Գոնե ազնվություն ունեցեք ընդունել որ ժողովրդավարության օրենքները նախկինների( ով քրֆում է թուրքին) վրա չեն տարածվում։ Իսկ այ ով ամորձները լպստում է Նիկոլի էլ նախկին չի և կարելի է ներել ամեն ինչ

Last edited by Mughdus on Sat 13 Apr 2024, 01:24; edited 1 time in total
avatar
Congo
Сообщения : 1621
Очки : 1625
Репутация : 4
Дата регистрации : 19/03/2021

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:22
Er Ibk wrote:Էսօրվա ուռալի դեպքը վերջին 10 տարում երեւի 5-րդ դեպքն ա։  Ոչ մի հետեւություն չարին ըտենց էլ, չհասկացան,որ 19 տարեկան վարորդին Ուռալ տալը հանցագործություն ա։

Սովետի վախտ ԴՈՍԱՖ կար ,17-18 տարեկաներե էտեղ քշելեին սովորում բանակ գնալուց առաջ.
Հիմա տենց բան կա?

Er Ibk likes this post

Nikko
Nikko
Сообщения : 219
Очки : 221
Репутация : 2
Дата регистрации : 19/11/2023

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 00:23
Er Ibk wrote:
Nikko wrote:
-aram- wrote:
Сомалийский пират wrote:
Nikko wrote:Լավ այդքան անադեկվատ չեմ։))))) Տատիկս է անունս դրել։  Սիրել եմ անունս, ոչ միայն Նժդեհի համար, այլ ուրիշը չկար նույն անունով։ Կարող եմ համարյա 100% ասել, որ Գարեգինից հետո առաջին Նժդեհն եմ եղել Հայաստանում, մինչև Մի խումբ Նժդեհներ Իրանից իջան։ Երկար տարիներ "տառապել եմ" անվանս պատճառով։ Շատերը (իմանալով կամ չիմանալով Նժդեհի մասին) "առաջարկել են" անունս փոխել։ Նույնիսկ եզդու անուն էին կոչում։ Մի  դեպք հիշեցի։  Չգիտեմ լսել եք, թե ոչ մեր դպրոցական տարիներին տարբեր տեղերի դպրոցականների հետ նամակագրություն էինք հաստատում։ Օրինակ մեկը մի քաղաքի համար այսինչ դպրոցի այսինչ դասարանից գրում էր մեկ ուրիշին տարբեր քաղաքի նույն համարի դպրոցի նույն համարի դասարանի մատյանի նույն համարի աշակերտին ու ծանոթանում ու գրում միմյանց։ Մի խոսքով մեր օրերի ֆեյսբուք կամ ֆորում։  Մի քանի այդպիսի կապեր ունեցել եմ։  Մի աղջիկ Արցախից (ԼՂԻՄ կամ մոտակա շրջաններից) ինձ էր գրել։  Մի քանի նամակ հետո հարցրեց Նժդեհ աղջկա անուն է թե տղայի։ )))))  Մի փոքր շեղվեցի։ Քանի որ, անունս հետաքրքրության առարկա էր միշտ, հոմանիշների բառարանում տեսա Նժդեհ որպես պանդուխտ, թափառական։ Սիրածս զբաղմունքն էր հոմանիշների բառարանը կարդալը։ Հիմա նույնիսկ ունեմ։ Ասեմ մի փոքր հիասթափվեցի երբ իմացա ինչ է նշանակում։  Առաջին անգամ ինչքան հիշում եմ իմ անունը գրքերում տեսել եմ Լերմոնտովի "Մծիրի" բանաստեղծությունը կարդալիս։ Էջի ստորին մասում բացատրություններ կային։ Մծիրի բացատրված էր որպես Նժդեհ։  Հետո ձեռքս գրքեր ընկան որտեղ Նժդեհի մասին կար գրված։  Իմանում էի , որ Զանգեզուր ֆիլմի մեջ Նժդեհն է Սպարապետը։ Թեկուզ գերազանցիկ եմ եղել դպրոցում, երբեք ձեռք չեմ բարձրացրել դաս պատասխանելու, բայց միակ անգամը արել եմ երբ Հայոց  Պատմության (բարակ գիրք էր) դասին Նժդեհի մասին էր։ Մի երկու տող էր գրված։ Արեցի տարիների կուտակված վրեժս հանեի։ Արեցի, որ ասեմ թե ով էր։
Դե Նժդեհը նոր անուն ա չէ։ Տենց անուն հո չի եղել առաջ։
Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին սկսել են Նժդեհ ասել ու տենց կարելի ա ասել որ լրիվ նոր հայկական անուն ա ի հայտ եկել։

Շատ մարդիկ Սովետի ժամանակ անգամ չէին իմանում, թե Լեռնային Ղարաբաղ կոչվողը որտեղ ա, ինչ ա, ոնց ա, երբ ա, նենց որ հեչ զարմալի չի որ Նժդեհի մասին լսած չկային շատերը։
Նժդեհը բառացի նշանակում ա պանդուխտ։ Նման անուն Իրանի հայերի մոտ երևի շուտվանից եղած կլինի, քանի որ շատ հին բառ ա, վերցված պարսկերենից։

Իրանում գաղթած հայերը կամ նրանց սերունդները նույնիսկ պարսկերեն չէին իմանում, ուր մնաց հին պարսկերեն կամ պահլավերեն։ Չեմ կարծում ճիշտ եզրակացություն է։  Ես չեմ հանդիպել նման անուն որևէ տեղ, որ այդպիսի անունով մեկը լինի; Ըստ հայկական ամենասիրված ավանդության համաձայն, մարդը մահանալուց հետո հերոսականացվում է։  Նժդեհի մահվանից հետո (1955) նրա անունը սկսվել է տարածվել։  Իմ իմացած բոլոր ամենատարիքավոր Նժդեհները 60ականների ծնված են։
Էտ ով ասեց չէին իմանում պարսկերեն?? Դու կամ հատկապես քո ծնողները չէին իմացել պարսկերեն??
Իսկապես իրանի հայերի մոտ Նժդեհ անունը որոշակիորեն տարածված է եղել,ես որ գիդեի ըտենց մի մարդու։

Իրանահայերի մեծ մասը։ Ես նշում եմ 70ականներից առաջ։ իսկ 50 ականներից առաջ գյուղերում են ապրել ու պարսկերեն չեն իմացել, ինչպես գլենդելահայերի մեծ մասը անգլերեն։ Իսկ ով էր այդ Նժդեհը կամ քանի տարեկան էր, որ իմացել ես։
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 03:02
Mughdus wrote:Ինչ ես խոսում??? Իշխանությունները ինչ կապ ունեն դրա հետ։էդ սաղ նախկիններին են մեղավոր։հա մեկ էլ էն փիս Պուտինը։էդ չաթոն որ Ալիեւին քսի չտար վրեքս մինչ էսօր անվտանգ ուրալներով կտեղափոխեն մեր զինվորներին։
Համ ընքտ ես շեշտում որ ոչ մի ռեալ ռեֆորմ չեն անում՝համ էլ ուրիշ մեղավոր ես փնտրում որ էս թուրքին արդարացնես։
Ինչպես վեց տարի առաջ էի ասում այնպես էլ այսօր։սրան օգնել են իշխանության գալ և արևմուտքը և Ռուսաստանը ՝ամեն մեկը իր շահից ելնելով։ձեզ ցավոք սուտ խոստումներով խաբել ու լափամանը սեփականաշնորհել են։
Էդքան բան։
Մինչև էս քպ թուրքերը իշխանության են մեր երկրին լավ բան չի սպասվում։
Վեց տարի???? Ինչ են արել?? 
Էն քոչը որ քոչ էր վեց տարում իրա կերած քաքերի հետ մեկտեղ գոնե պատժամիջոցների տակ ճռռացող Իրանից կարողացավ գոնե գազատար քաշել։
Վեց տարում Սերժի վախտ սկսած Իրանի հետ երրորդ բարձրավոլտ գիծը չեն կարողանում վերջացնել?? Նույնը Վրաստանի հետ??? 
Էներգետիկ համակարգը առանց դիվերսիֆիկացնելու արևմուտք տռցնելը որս է?
Եթե որոշել եք վեկտոր փոխել՝երկիրը նախապատրաստեք դրան՝նոր տենց բան արեք։ Հո տենց հռի կոպալի չի? 
Վեց տարի իշխանության են փոխանակ քայլեր անեն առևտրի էներգետիկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ ՝մի բան էլ Ռուսաստանից կախվածությունը մեծացրել են ու սկսել են հակառուսականություն տռցնել։
Ոչ մեկ չի ասում ռոսը լավնա ՝բայց տենց քայլի գնալուց առաջ պատրաստվել է պետք լուրջ հաշվարկներ։ Տակը ոչ մի լուրջ վերլուծություն ու թիվ չկա՝զուտ էմոցիոնալ Արցախը Հայաստան  է և վերջ կարգի ականջահաճո դատարկաբանություն։
Գոնե մոտավոր հաշվարկ կա թե ինչ փորձությունների առաջ է կանգնելու տնտեսությունը եթե հանկարծ ռուսը որոշի պատժամիջոցներ կիրառի ?? Օրինակ ասի դուք էլ ձեր ատոմակայանն էլ?? Էդ ռադիոակտիվ թափոնները ինչ ենք անելու? Սկսելու ենք էլեկտրաէներգիայի ներմուծում??
Գազի գինը եթե բարձրացրին? 
Լավ ասենք էտ սաղ հեչ։ Ենթադրենք բազան էլ հանեց սահմանապահ զորքերն էլ։
Դու ես գնալու սահման պահես? Թե ես եմ գալու? Նախորոք ասեմ որ իմ վրա հույս չդնես( արդեն ոչ տարիքս է այն ոչ առողջությունս ոչ էլ էնտուզիազմս)
Սենց միլիոնավոր հարցեր կան՝որոնց պատասխանը չունենք բայց կուրորեն անպատրաստ ու զգայական արեմտյան ռեվերանսները ողջունելով մի բան էլ հանդուրժում ենք որ միանձնյա ըստ հանրագիտարանի իրա պատկերացմամբ որոշի որն է ՀՀ տարածքը մնացածն էլ ինչն ըստ իրա ու իրա կարդաշ ալիևի դե յուրե Հայաստան չի՝ պիտի տա ազեռին։
Գնացել ստռախ էր գանյատ անում թե բա եթե մինչև շաբաթվա վերջ չտանք կռիվ կլինի։ Բա ուրա կռիվը? Շաբաթն անցավ?? 
ՀԳ էն սիկտիրյանի դատը ինչ եղավ??? Եթե ժամանակին սխալ է պահել իրեն ու արժանացել սիկտիրյան տիտղոսին՝չի նշանակում որ էսօրվա թուրք իշխանությունները իրավունք ունեն քաղաքական մոտիվներով հետապնդեն։
Որ ասում եմ ժողովրդավարություն գովերգողներտ իմ պես դիկտատորից շատ ավելի հեռու եք ժողովրդավարությունից վիճում ես։
Նիկոլին Յութուբում բոզի տղա ասելու համար տաս հոգով մասկեքով գետնին փռելով փակում են։ Բա ուր եք ժողովրդավարներ։
Ձեն ձուն չկա։
Գոնե ազնվություն ունեցեք ընդունել որ ժողովրդավարության օրենքները նախկինների( ով քրֆում է թուրքին) վրա չեն տարածվում։ Իսկ այ ով ամորձները լպստում է Նիկոլի էլ նախկին չի և կարելի է ներել ամեն ինչ
Ինչքան էլ պարադոքսալ կարող ա թվալ, բայց որ խորը մտածում ես գալիս ես եզրակացության, որ այո, Պուտինն էլ ա մեղավոր, քանի որ պատերազմով ժողովրդին կոտրեց ու ապատիայի մեջ մտցրեց ու հենց դա էր իր նպատակներից մեկը, կոտրված ժողովուրդ ունենալը Հայաստանում։ Ոնց Բելառուսում 2020 թվին կոտրեցին չէ մարդկանց, որից հետո մեկ էլ երևի թե 2030 թվի կողմը նոր ուշքի կգան, նենց էլ ստեղ։

Այսինքն, էն որ Պուտինը թիվ մեկ մեղավորն ա էս ամեն ինչի, ինչ-որ տեղի ա ունենում ԱՊՀ տարածքում՝ դա միանշանակ։ Բայց դրանից չի բխում որ Նիկոլը մեղավոր չի։ Ինքը ամենաշատը գիտես ինչում ա մեղավոր? Որ սենց դու կարողանում ես գրել, որ ահա բա որ ես ասում էի, բա որ զգուշացնում էի։ Մարդկանց որոնք գտնում են որ Հայաստանը սենց վիճակում ա հայտնվել հեղափոխության պատճառով, ժողովրդավարության, արգումենտ ա էլի տվել։

Որ արդեն Քոչարյանի ու Սերժիկի հետ ես համեմատում ու ասում որ ահա նրանք, սուվերենության պաշտպանները)))))) գույք պարտքի դիմացով Հայաստանի ավազակապետական սուվերենություն էին պահում)) Ամեն ինչը նվիրելով Պուտինին, անգամ ուրիշ պետությունից գազ գնելու իրավունքը․․ճճ Պուտինից դաբրո պետք ա ստանաս, որպեսզի կարողանաս գազ գնել Իրանից, օրինակ..ճճ Սուվերենության պաշտպանների նախագահությունների շնորհիվ Smile

Չգիտեմ, թե ինչի համար ես դու անընդհատ Քոչարյանին ու Սերժին մեջտեղ բերում, երբ որ խոսքը գնում ա Նիկոլի կողմից ռեֆորմներ չանելու մասին? Այսինքն, ըստ քեզ ավազակապետական համակարգը, բրդեշների, կոռուպցիայի մեջ թախված, մոնոպոլացված ավելի արդյունավետ էր, քան թե Նիկոլի ոչ արդյունավետ իշխանությունը ներքին հարցերում? (թողնենք հլը արտաքինը քաղաքականությոնը մի կողմ?) Ու որպես դրա հիմնավորում բերում ես գազատարը Պուտինին նվիրված)) Ոնց կարող ա ապրիորի ավազակապետությունը ընդհանրապես ինչ-որ մի բանից ավելի արդյունավետ լինել?

Գյումրին ինչի համար ուշքի չէր կարողանում բերել 20 տարիների ընթացքում ավազակապետությունը? Դոմիկների հարցը ինչի համար չէին կարողանում լուծել, որ տենց արդյունավետ էին, իրենց տարատեսակ վարդանիկ քաղաքապետներով? Ոնց բռնում հաշվում ես շատ հանգիստ կարող էին լուծել, եթե մատը մատին խփեին, անգամ լափելն էլ հաշվելով, թող մի 50 տոկոսը լափեին, բայց լուծեին։ 
Էդ ոնց ա արցախցիների հարցը տենց արագ լուծվում ա? 5, 4 ու երեք միլիոններ են տալու ամեն մի հոգուն, կապված բնակավայրից որտեղ որ կկառուցեն կամ կառնեն իրենց տները (չնայած ես գտնում էի որ ճիշտը Մեղրիի մոտ 60 հազարանոց քաղաք կառուցելը կլիներ գոնե ստեփանակերտցիների համար, բոլոր առումներով, մեկը հենց բարբառի պահպանման), իսկ այ աղետի գոտու հարցը 20 տարի չէր լուծվում ու բոցը նրանում ա որ շարունակվում ա լուծված չմնալ))

Չես զգում մի տեսակ դիսոնանսը էլի, եթե հարցին մոտենում ենք զուտ էֆեկտիվության առումով։ Իշխանությունը որը 20 տարում չի կարողացել լուծել դոմիկների հարցը երկրի երկրորդ քաղաքում, ընդհանրապես իրավունք ունի ինչ-որ բողոքելուց անարդյունավետությունից ինչ-որ մեկի? Գնում էիր Գյումրի ու մի այլ կարգի էր էլի զռում, որ մարդիկ տուպը շատ աղքատ են ապրում, ռեալ զգում էիր էդ աղքատությունը, Երևանից հետո, բոլոր առումներով։

Ինչ վերաբերվում ա դատական համակարգին չէ, ապա մեկը Աշոտյանը չունի բարոյական իրավունք բողոքելու դատական համակարգից, որ երկրում չկա անկախ դատական համակարգ, քանի որ նա երբեք դրա կողմնակիցը չի եղել ու եղել ա մաֆիոզ ռեժիմի ներկայացուցիչը։
Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 03:16
Er Ibk wrote:Էսօրվա ուռալի դեպքը վերջին 10 տարում երեւի 5-րդ դեպքն ա։  Ոչ մի հետեւություն չարին ըտենց էլ, չհասկացան,որ 19 տարեկան վարորդին Ուռալ տալը հանցագործություն ա։
Հանցագործությունը՝ դա ուրալն ա հենց ինքը իրենով։ Որ 2020 թվից հետո էլ են մի քանի տասնյակ հոգու տեղափոխում ուրալներով, իրար գլխի։
Դիագնոզը պետք ա ճիշտ դնես, որպեսզի կարողանաս ճիշտ լուծես խնդիրը։ Չի կարելի իրար գլխի տենց խցկել 30 հոգու։ Նույն տեղաշարժերը կարող են անել ամենագնացներով կամ պիկապներով ու անգամ վթարների դեպքում սենց կարգի չեն լինի հետևանքները։

Ֆայմ ա պարզապես պես ունենալ։ Կամ էլ վարժական հավաքների են տանում մի քանի հազար հոգու ու ֆայմ չունեն ֆինանսական կոմպոնենտ մտցնել, որպեսզի մարդիկ մոտիվացիայով գնան, ուզենալով։ Անգամ խույլոն ա դա ջոգում, թե ֆինանսական պահը ինչ կարևոր դեր ա խաղում։ Պետության վրա ոչինչ չի նստի եթե մի 300 հազար դրամ վճառեն էդ 25 օրերի համար մի 100 հազար հոգու տարեկան (կամ էլ գոնե 50 հազարի, թող 30 հազարի կանչեն տարեկան մինիմում), բայց դա շատ լուրջ էֆեկտ կունենա։
Տենց ինչ-որ կրեատիվ լուծումների պետք ա գնան, եթե ուզում են նորմալ մոբիլիզացիոն ռեսուրս ունենալ պատերազմի ժամանակ։

-aram- and Er Ibk like this post

Сомалийский пират
Сомалийский пират
Admin
Сообщения : 5465
Очки : 5652
Репутация : 166
Дата регистрации : 20/09/2019
https://armfootball.forum2x2.ru

Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении - Page 26 Empty Re: Իրավիճակը Հայաստանում | Ситуация в Армении

Sat 13 Apr 2024, 03:29
Nikko wrote:Իրանահայերի մեծ մասը։ Ես նշում եմ 70ականներից առաջ։  իսկ 50 ականներից առաջ գյուղերում են ապրել ու պարսկերեն չեն իմացել, ինչպես գլենդելահայերի մեծ մասը անգլերեն։ Իսկ ով էր այդ Նժդեհը կամ քանի տարեկան էր, որ իմացել ես։
Բա քո ծնողները որտեղից էին իմացել Իրանում, որ ահա Սովետում Նժդեհը Վլադիմիրի բանտում մահացել ա?  Rolling Eyes
Ամերիկայի ձայնով, թե ինչով?))
Հո պաշտոնապես չէին հայտարարել, որ ահա։
Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum