Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Go down
URTZ
URTZ
Admin
Сообщения : 2650
Очки : 2707
Репутация : 25
Дата регистрации : 23/09/2019

Դահուկային սպորտ/Лыжный спорт Empty Դահուկային սպորտ/Лыжный спорт

Fri 12 Feb 2021, 19:44
Հայկական դահուկային սպորտի հաջողությունը. Միքայել Միքայելյանը մինչև 23 տարեկանների ԱԱ-ում գրավել է 8-րդ տեղը
Ձմեռային մարզաձևեր, Թոփ 12.02.21 / 18:31

Դահուկային սպորտ/Лыжный спорт Mm10


Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Սա հայկական դահուկային սպորտի պատմության լավագույն արդյունքն է.
«Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության ազատ ոճի 15կմ մրցատարածությունում 30 պետությունների 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավեց 8-րդ հորիզոնականը (ի դեպ 2020թ․-ին 11-րդն էր)։
Շնորհակալությունս ու խոնարհումն Արթուր և Ալլա Միքայելյաններին և նրանց որդիներ Սերգեյ և Միքայել Միքայելյաններին, որոնք իրենց անսահման նվիրումով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ պատմություն են կերտում։ Տարիներ առաջ ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր երազել նման արդյունք, հավասարը հավասարի պայքարել և արդեն հաղթել պետությունների որոնք միլիոնավոր եվրոներ են ներդնում նման արդյունքների համար, իսկ մենք բոլորս միասին անում ենք անհնարն ու անհավատալին․․ Այսօր Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Միքայել Միքայելյանի զիջել է միայն աշխարհի հզոր դահուկային պետություններից ընդամենը 5-ին՝ Գերմանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Շվեդիային․․ միայնակ հաղթել Ֆիներին, Կանադացիներին, Ամերիկացիներին, Շվեյցարացիներին, Ավստրիացիներին, Իտալացիներին, Սլովենացիներին և այսպես շարունակ … անչափ երջանիկ եմ այսօր, արդեն իսկ սկսում ենք քաղել մեր գիշեր ու զոր աշխատանքի պտուղները․․․
Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum