Armfootball
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

Հայաստանի Առաջնություն

+24
URTZ
Mughdus
Zanetti
FC MIKA
sharaph
JEDI
Edo
T
Աբրահամ
Սարգիս 88
youtharmenia
-aram-
Congo
HovoErevan
Er Ibk
Shavarsh -81
Сомалийский пират
Harut Armenia
Mandarin
Smith
Juvents=DelPiero
Barcamaniac
Vanadzor
AC Milan
28 posters
Go down
avatar
Guest
Guest

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 00:27
avatar
HovoErevan
Сообщения : 1305
Очки : 1308
Репутация : 3
Дата регистрации : 10/11/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 00:57
irakanum kopit sxal er arajin ligan dadaracnely, eti kazmakerpichneri , aysinqn federaciayi koxmic praval er, 17 timic 5-n er mexadrvum, gumarac Sevany hanvel er, inchi petqa myus 11-y tujein, petqa minchev verj avartein. dran gumarac ete hankarc Lokomotivy gnac Lozan u shahec, kam boxoqarkec u shahec, BX-a xaxalu? yndameny 4 tur er mnum
avatar
Guest
Guest

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 01:57
Inch Lozan , inch divanbashi. Mer mot ayd mshakuyte chka. Inchqan aydpisi orinakner en exel? Rubon boxoqarqec Adrebejani het nuyn xmbi korcrac miavornere? canramarter te brncqamaert, yerb Irlandia chtoxecin? Boxoqarkecin? Henoi mayre kam Tovmasyane boxoqarqecin entrutyunnere? Hima kgnan mi restoran knsen irar het axperavari kekisen, kprcni kgna. Axmukn er karevor, inchpes amen tex. Axmuk hanecin, te mez moracel eq, bereq kisvenq.
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 14:37
Լոռին ցավոք սրտի ձախողվեց,ես կասեի խայտառակվեց։  Իսկ Եղիշե Մելիքյանը իր մարզչական բարձր կարգը ցույց տվեց։
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 14:41
Ես հույս ունեմ որ եվրոգավաթներում Նոան գոնե 2 լավ հայ ֆուտբոլիստ կհայտաորի այն թիմերից որոնք չեն խաղալու Եվրովա Լիգայում ։  Օրինակ Օզբիլիսին ու Կառլեն Մկրտչյանին ու նաեւ Բադոյանին,որ գոնե ֆուտբոլասերը մի քիչ հարազատ բան տեսնի էտ թիմում։
Նաղկիում նման պրակտիկա կար։
avatar
Vanadzor
Сообщения : 606
Очки : 626
Репутация : 12
Дата регистрации : 21/09/2019
Возраст : 47

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 14:52
Инч лории тринерин похецин тим@ дегрес сксец
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 15:47
Vanadzor wrote:Инч лории тринерин похецин тим@ дегрес сксец
Բայց նա էլ յեսիմ ինչ չեր։ Էլի նույն անկայուն խաղերն էին խաղում։
avatar
Vanadzor
Сообщения : 606
Очки : 626
Репутация : 12
Дата регистрации : 21/09/2019
Возраст : 47

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 08 Jul 2020, 17:30
Байц воч эс астичани
avatar
HovoErevan
Сообщения : 1305
Очки : 1308
Репутация : 3
Дата регистрации : 10/11/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Fri 10 Jul 2020, 22:47
inchqan el asen,meka evragavatneri qaryaky hamarum em obyektiv,
im kanxatesmamb verjin xaxum Armenian kkri Noahin, Shiraky Alashkertin
1.Armenia
2.Shirak
3.Noah
4.Alashkert

Tovmasy kopit sxal arec Kampanyayin bac toxnelov, chnayac Armeniayin haxtecin, bayc yndhanur anhajox xaxacin, de Ararati masin xosq chka, henc skzbic el asel ei,Valery erkar chi dzqi
Juvents=DelPiero
Juvents=DelPiero
Сообщения : 382
Очки : 432
Репутация : 50
Дата регистрации : 28/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 11 Jul 2020, 01:40
Halala Noah un satkatrets tashirin.Vonts kar lurj akumb vrdoi nman tyurimatyutyan dni marzich.Kubov pox en tsaxsum u jure gtsum

Сомалийский пират and Er Ibk like this post

avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Tue 14 Jul 2020, 16:20
Հետաքրքիր փաստ։ Նոայի գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը երկար տարիներ խաղացել է Նեֆթչիի կազմում ու երբ նեմեցի փյունոն թռավ Մոսկվայից նա էտ վախտ խաղում էր այդ ակումբում։
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Tue 14 Jul 2020, 20:55
ԱԱ-ն չեմպիոն։
Ինչեւիցե շնորհավոր։ Հաջողություն Եվրոգավաթներում։ Այ հենց ընդեղ կերեվա ինչը ընչոց է
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 15 Jul 2020, 17:23
Տարվա հիասթափություն- Փյունիկ
Տարվա խայտառակություն-Փյունիկ
Տարվա հայտնություն-Նոա
Տարվա անիմաստ թիմ-Արարատ
Արա բայց էս Փյունիկի տերը հետաքրքիր մարդա։ Չեմպիոն չդառավ դրեց մի նեղանալ նեղացավ,իրա թեկնածուն չդառավ ՀՖՖ նախագահ նեղացավ նորից, սրանց ֆոնին Տաշիրի Սամոն արաբ շեյխիա նման։

Barcamaniac likes this post

Juvents=DelPiero
Juvents=DelPiero
Сообщения : 382
Очки : 432
Репутация : 50
Дата регистрации : 28/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 25 Jul 2020, 02:49
Urartun uzum’normal tim darna? Ispanaci marzich,fiz terapevt,Robe marzich Dave tekh tnoren tesneq
Juvents=DelPiero
Juvents=DelPiero
Сообщения : 382
Очки : 432
Репутация : 50
Дата регистрации : 28/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 29 Jul 2020, 02:04
Օրեր առաջ հերթական աղմկահարույց նորությունը հայտնվեց հայկական ֆուտբոլում: Ֆուտբոլային աշխարհում տրանսֆերները սովորական երևույթ են, սակայն հաճախ չես հանդիպի, երբ մի ակումբից մյուսն է տեղափոխվում մի ամբողջ թիմ՝ գլխավոր մարզիչով, առանցքային ֆուտբոլիստներով ու նույնիսկ՝ հովանավորներով:

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի «Շիրակն», այսպես ասած, «տեղափոխվում» է Երևանի «Արարատ»: Արդեն «Շիրակից» «Արարատ» է տեղափոխվել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որը մոտ 10 տարի աշխատում էր Գյումրիի թիմում: Նրա հետ երևանյան ակումբ են ուղևորվել նաև թիմի առանցքային խաղացողներից մի քանիսը, առաջիկայում սպասվում են նույն ուղղությամբ նոր տրանսֆերներ:

Եթե հիշենք նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Արմեն Գյուլբուդաղյանցի հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր, Վարդան Բիչախչյանը բացառել էր ազգային թիմը գլխավորելու տարբերակը՝ նշելով, որ իր բոլոր մտքերը կապված են «Շիրակի» հետ: Հիմա ի՞նչը փորձառու մասնագետին ստիպեց հեռանալ հարազատ ակումբից ու քաղաքից. երևի՝ ավելի ամբիցիոզ նախագծում աշխատելու հնարավորությունը:
Ads by Teads
Վերջին տարիներին «Արարատն» ամբիցիոզ նախագիծ համարելը շատ բարդ է, և հիասթափությունների ալիքները հաջորդում են մեկը մյուսին: Վերջապես ե՞րբ և ո՞վ է լեգենդար ակումբին վերադարձնելու նախկին փառքը: «Արարատում» այս ընթացքում փոփոխություններ շատ են եղել, նույնիսկ՝ ղեկավար կազմում, իսկ մարզչական փոփոխությունները հաշվելու համար անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ: Մի փոքր անհասկանալի է, թե զարգացման ի՞նչ ուղի է ընտրել լեգենդար ակումբը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արարատի» սեփականատերերին միանալու և ակումբը ղեկավարելու է «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանը, որը վերջին տարիներին վատ աշխատանք չի կատարել Գյումրիի թիմում: Վերջին տարիներին «Շիրակը» վատ չի վաստակել արտասահմանցի ֆուտբոլիստների տրանսֆերներից, պահպանում է տեղացի խաղացողների ու լեգեոնականների համադրությունը, և որ ամենակարևորն է, ապացուցում է, որ Հայաստանում հնարավոր է ֆուտբոլ ունենալ ու այն զարգացնել նաև Երևանից հեռու՝ այլ մարզում:

Հենց «Շիրակի» դեմ խաղերում են մրցակիցները զգում արտագնա հանդիպման դժվարությունները: Պայմանավորված խաղ անցկացնելու սկանդալ, ՀՖՖ ղեկավարության հետ լարված հարաբերություններ, ՀՖՖ կազմից դուրս մնալ, բայց չկոտրվել ու պայքարել մինչև վերջ, նույնիսկ՝ չեմպիոնության համար: Այսպիսին էր «Շիրակը»՝ գյումրեցու թասիբով ու դժվարությանը դեմ առ դեմ կանգնելու ու հաղթահարելու բնազդով: Համաձայնեք, որ այժմ «Արարատին» անհրաժեշտ է հենց հստակ նպատակներով, կայուն ու չտատանվող ծրագրերով ղեկավար:

Տևական ժամանակ «Արարատը» ֆինանսավորում է Շվեյցարիայում բնակվող հայ գործարար Վարդան Սրմաքեշը: Նա, միանշանակ, հայկական ֆուտբոլի նվիրյալներից է, սակայն, ինչպես ասում են՝ մարդ պետք է իր գործի գլխին լինի: Այս պարագայում Վարդան Սրմաքեշի ու Արման Սահակյանի համագործակցությունը կարող է արդյունավետ ստացվել: Եթե Սրմաքեշի ներդրումներին գումարվի ճիշտ ու հետևողական կառավարումը, դա կարող է դառնալ հաջողության գլխավոր գրավականը:

«Արարատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Արթուր Նազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում:

«Թիմի առջև դրվելու են միայն բարձր խնդիրներ, ինչի մասին ավելի մանրամասն կարող է պատմել մարզիչը: Կորոնավիրուսային համավարակի պայմաններում ամեն բան ընթանում է արտակարգ ռեժիմում: Դեռ պետք է հասկանալ, թե ինչպես վերջնականապես կկազմավորվի թիմը, քանի որ, ինչպես գիտեք, այս տարի տրանսֆերային պատուհանը փակվելու է սովորականից ավելի ուշ՝ հոկտեմբերին:
Այս պահին շատ բան ենք փորձում փոխել ակումբում: Պետք է հասկանալ, որ ակումբը դա միայն թիմը չէ: Անելիքները շատ են, ծրագրերը՝ նույնպես: Առաջիկայում կան շատ աշխատանքներ՝ սկսած մարզաբազայից մինչև ենթակառուցվածքների բարելավում: Ամեն բան պետք է կատարվի փուլ առ փուլ»,- նշեց Արթուր Նազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք Արման Սահակյանը նույնպես միանալու է «Արարատին», ակումբի գլխավոր տնօրենը նշեց հետևյալը.

«Այս պահին «Արարատի» ղեկավար կազմում փոփոխություններ չկան, սակայն ընթանում են բանակցություններ: Չեմ բացառի, որ փոփոխություններ սպասվում են: Հնարավոր է, որ ակումբում կատարվեն որոշակի փոփոխություններ և կլինեն նաև նոր ներդրողներ»:

Վարդան Բիչախչյանի հեռանալուց հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ նշանակվեց թիմի լեգենդար ավագ Տիգրան Դավթյանը, որը մինչև այդ գլխավորում էր գյումրեցիների երկրորդ թիմը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Դավթյանը նշեց, որ չնայած մի շարք առաջատար խաղացողների հեռանալուն՝ թիմը մեծ եռանդով պատրաստվում է եվրագավաթային նոր մրցաշրջանին և սկսել է փորձարկել նոր խաղացողների:

«Առանցքային խաղացողներից մի քանիսը հեռացել են թիմից, մնացել են տեղացի խաղացողները, նաև մեզ հետ մարզվում են թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Մեր տեսադաշտում կան նաև այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են առաջիկայում միանալ թիմին: Այս տարի հանդես ենք գալու մեր երիտասարդ ֆուտբոլիստներով:

Այս պահին թիմում մարզվում են միայն 2 լեգեոնականներ՝ Մորի Կոնեն ու Ավո Լեյբ Ժունիորը: Մեզ հետ են նաև «Շիրակի» երկրորդ թիմի խաղացողներ: Կփորձենք հասկանալ նրանց հնարավորություններն ու կարողությունները․ ով արդարացնի սպասելիքները, կմնա գլխավոր թիմում:

Նոր մրցաշրջանում մեր առջև նպատակ է դրված ցուցադրել լավ խաղ, ունենալ մարտունակ թիմ, լավ հանդես գալ եվրագավաթային հանդիպումներում ու Հայաստանի առաջնությունում»,- ասաց երիտասարդ մասնագետը:

Հարցին, թե «Շիրակի» ղեկավար կազմում փոփոխություն տեղի ունեցել է, և արդյոք ակումբն ունի ֆինանսական խնդիրներ, Տիգրան Դավթյանը նշեց.

«Մեր ակումբը ֆինանսական որևէ խնդիր չունի, պայմաններն ինչպես եղել են, այդպես էլ մնացել են: Ամեն բան ընթանում է բնականոն հունով: Ակումբի ղեկավարությունում փոփոխություններ չկան, այդ հարցով ավելի ճիշտ կլինի դիմել մամուլի ծառայությանը»:

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստից հետաքրքրվեցինք, թե ֆուտբոլային քաղաքն ու ակումբի երկրպագուներն ինչպես են արձագանքել այս փոփոխություններին, արդյո՞ք կա հիասթափության ալիք: Մարզիչի խոսքով՝ այդ կապակցությամբ կարծիքները տարբեր են:
«Ցանկացած մարդ ունի իր կարծիքը. ոմանք կարծում են, որ որոշ ֆուտբոլիստների հեռանալով թիմը թուլացել է, իսկ մյուս մասն ասում է, որ ավելի լավ է, քանի որ մեր տեղի կադրերը կստանան խաղալու հնարավորություն ու ավելի շատ խաղաժամանակ, և որքան պետք է դրսից ֆուտբոլիստներ հրավիրվեն, իսկ մեր խաղացողները մնան նույն տեղում: Մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, որոնք կարող են օգուտ տալ ինչպես «Շիրակին», այնպես էլ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին»,- խոսքը եզրափակեց Տիգրան Դավթյանը:

Թե ինչ կտան այս փոփոխությունները հայկական ֆուտբոլին, ցույց կտա ժամանակը: Գուցե, վերջապես հնարավոր կլինի «Արարատին» վերադարձնել նախկին փառքն ու համբավը, իսկ «Շիրակը» գյումրեցու թասիբով ու իր հզոր երկրպագուների օգնությամբ կփորձի հաղթահարել նաև այս փուլը և տաղանդների քաղաքին դարձյալ պարգևել ֆուտբոլային հաղթանակների բերկրանքը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում
avatar
HovoErevan
Сообщения : 1305
Очки : 1308
Репутация : 3
Дата регистрации : 10/11/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Thu 30 Jul 2020, 17:09
Hff bolor boxoqarkumnery merjela, hima tesnenq 5 akumbneric u vorakaxrkvacneric ovqer kgnan Lozan

Сомалийский пират likes this post

avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 01 Aug 2020, 17:06
Message reputation : 100% (1 vote)
Նոա տեղափոխվեց Սիմոնյան Արտյոմը,Ժոաո Արարատն էլ կամ ինչպես ասում են Արոն էլ արդեն Երեւանում է։ Հավաքականի տղաներին են գնում դա գերազանց է։
Barcamaniac
Barcamaniac
Сообщения : 523
Очки : 583
Репутация : 58
Дата регистрации : 21/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 01 Aug 2020, 19:48
Շիրակը ընդհանրապես պատրաստվու՞մ է եվրագավաթներին։
avatar
HovoErevan
Сообщения : 1305
Очки : 1308
Репутация : 3
Дата регистрации : 10/11/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 01 Aug 2020, 21:19
Barcamaniac wrote:Շիրակը ընդհանրապես պատրաստվու՞մ է եվրագավաթներին։
ha,patrastvum en,esor 2-7 krvan Araratin
avatar
Er Ibk
Сообщения : 3207
Очки : 3260
Репутация : 49
Дата регистрации : 23/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 01 Aug 2020, 23:30
Ինձ թվումա Շիրակը շատ հնարավոր է երկնիշ հաշվով պարտվի եվրոմրցաշարում ։ Երեվի թե սենց խայտառակ թույլ թիմ մեկել Կիլիկյանա եղել էն որ Դինամո Թբիլիսիին  ստեղ 1-5  կրվեցին։
Barcamaniac
Barcamaniac
Сообщения : 523
Очки : 583
Репутация : 58
Дата регистрации : 21/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sun 02 Aug 2020, 00:01
Հա բայց լավ էլ մրցունակ թիմ ունեին, թե ինչի որոշեցին Եվրոպա լիգայից առաջ թիմը քանդել։ Ընդ որում սաղ գնացին Արարատ, որը չի մասնակցելու եվրագավաթներին։
avatar
HovoErevan
Сообщения : 1305
Очки : 1308
Репутация : 3
Дата регистрации : 10/11/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Sat 15 Aug 2020, 00:51
esor arajnutyuny sksvec,naxord tarva hamemat parza,vor Shirakn u Lorin shat en tulacel, arayjm miak drakany Vani masnakcutyunna
AC Milan
AC Milan
Сообщения : 3350
Очки : 3521
Репутация : 159
Дата регистрации : 21/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Mon 17 Aug 2020, 02:56
Բավականին հուսադրող մեկնարկ էր։Ուրախացրեց Վանը՝նամանավանդ Երեւվան-ից հետո։Շիրակին մեգաrespect։Պինդ են ու հուսադրող։Փյունիկը լավն ա՝Սերոբ Գրիգորյանը,Արասը ու մյուս տղերքը շատ լավ էին նայվում։
Barcamaniac
Barcamaniac
Сообщения : 523
Очки : 583
Репутация : 58
Дата регистрации : 21/09/2019

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Tue 18 Aug 2020, 22:47
Շենգավիթի մետրոյի մոտ են սարքում։ Եթե լուսավորություն էլ սարքեն, ինչպես խոստանում են, շատ լավ կլինի։ Կարծեմ սա կողքի դպրոցի ֆուտբոլի դաշտն էր։
avatar
Guest
Guest

Հայաստանի Առաջնություն - Page 3 Empty Re: Հայաստանի Առաջնություն

Wed 19 Aug 2020, 01:27
Թովմաս Գրիգորյան. Ունենք կասկածներ, որ այդ «ղումարն» ունի իր գործուղած անդամները գործկոմում

Վերջին օրերին ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմը լքեցին Տիգրան Հակոբյանն ու Արմեն Շահգելդյանը: Եթե «Սևան» ակումբի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանի հրաժարականի մասին հայտարարությունը զուսպ էր, ապա ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ բարոյական չի համարում շարունակել գործունեությունը, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված:

Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ողջունել է Արմեն Շահգելդյանի ու Տիգրան Հակոբյանի քայլը:

«Ողջունում եմ Տիգրան Հակոբյանի բարոյական ու տղամարդկային քայլը: Մարդը տեսել է, որ 6-7 ակումբներ թաթախված են, այսպես ասած, «ղումարի» մեջ և նրանք մասնակցել են ընտրություններին: Եվ դա ընտրողների 35 տոկոսն է, քանի որ ընտրությանը մասնակցում էին 20 կազմակերպություններ: Նա հայտնել է, որ չի ցանկանում աշխատել «ղումարի» ձայներով: Պետք չէ մոռանալ, որ նա եղել է պայմանավորված խաղերի կոմիտեի անդամ և ավելի լավ է տիրապետում իրավիճակին: Նման որոշումը մտածելու տեղիք է տալիս: Մենք ունենք խորը կասկածներ, որ այդ «ղումարն» ունի իր գործուղած անդամները գործկոմում:

Անդրադառնալով «Ուրարտու» - «Լոռի» խաղին, եթե մենք ունենայինք ուժեղ ու պրոֆեսիոնալ գործկոմ, նրանք կասեին, որ հնարավոր չէ մեկնարկել առաջնությունը, եթե նույնիսկ ֆեդերացիայի աշխատակիցները որոշում կայացնեին 30 օրից սկսել նոր մրցաշրջանը: Այդ պատճառով մենք նույնպես ողջունում ենք Տիգրան Հակոբյանի ու Արմեն Շահգելդյանի քայլը: Պետք է ունենանք պրոֆեսիոնալ գործկոմ, ինչին ես միայն կողմ եմ: Ընդհանրապես, նմանատիպ ընդհարումներում ՀՖՖ գործկոմը կարող է լինել ֆեդերացիայի գործունեության զսպաշապիկ, եթե բավականաչափ ուժեղ է: Ես չեմ ասում, որ ֆեդերացիան միտումնավոր վատ բաներ է անում, իսկ գործկոմը պետք է լավ բաներ անի: Պետք է համատեղ քննարկումներում գտնել ճիշտ որոշումներ: Սակայն, քանի որ այնտեղի մեծամասնությունը եկել է այդ ճանապարհով, այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,- զրույցում հայտնեց Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թովմաս Գրիգորյանը մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրություններին: Դրանից առաջ Թովմաս Գրիգորյանը 20 տարի ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ էր:

Դավիթ Եղիազարյան
Back to top
Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum